Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Եվս մեկ պտույտ նույն փոսում | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 19/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործ նախարարների ևս մեկ հանդիպում անցավ պատմության գիրկը: Նույն տրամաբանությամբ ԵԱՀԿ համանախագահների ու համանախագահող երկրների նախագահների հայտարարությունները լրացրեցին իրենց կողմից արված նախորդ հայտարարությունների շղթաները: Ի՞նչ ուշագրավ տարրեր կան դրանցում:
Նախևառաջ պետք է նշել, որ, հակառակ Քլինթոնի՝ նոր մոտեցումներ առաջ քաշելու մասին «խոստմանը», նախագահների Լոս Կաբոսյան հայտարարությունը առանցքային ոչինչ չավելացրեց բանակցությունների ընթացքին ու դրանցում քննարկվող սկզբունքների տարրերին: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նոր մոտեցումները առաջ են քաշվել փարիզյան հանդիպման ժամանակ, սակայն դեռևս գաղտնի են պահվում ինչ-ինչ պատճառներով:
Այդ հայտարարությունից կարող ենք երկու հիմնական հաղորդագրություն առանձնացնել: Առաջինը կոչ-ճնշումն է բանակցող կողմերի վրա արագացնելու հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը: Այս տեսանկյունից արդարացվեցին փորձագիտական շրջանակների այն կանխատեսումը, որ հիմնական սկզբունքներից շեղում դժվար է պատկերացնել այս ձևաչափի բանակցություններում: Այսպես, նախագահները վերստին հաստատեցին, որ խնդիրը պետք է լուծվի Ակվիլայի ու Մուսկոկայի հայտարարություններով ամրագրված վեց սկզբունքների հիման վրա: Հիշեցնենք, դրանք են՝ «Լեռնային Ղարաբաղի հարակից զբաղեցված տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի անվտանգություն և ինքնիշխանություն երաշխավորող միջանկյալ կարգավիճակ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, հետագայում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ ներառյալ խաղաղապահ գործողություն»:
Համանախագահ երկրների նախագահների Լոս Կաբոսյան հայտարարության Երկրորդ հաղորդագրությունը նույնպես նորություն չէր. Այն է՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի կիրառումից և խնդիրը լուծեն խաղաղ միջոցներով, քանի որ ռազմական ուժի օգտագործումը չի կարող լուծել խնդիրը և միայն կերկարացնի տարածաշրջանի ժողովուրդների տառապանքը: Այս տիպի վերացական ու ապակայունացնող գործողությունների տեսանկյունից կողմերի միջև արհեստական հավասարության նշան դնող նախադասությունները ևս առօրյա լեքսիկոնից են: Միայն մի փոքր երկար անդրադարձ եղավ ռազմական ուժի չկիրառման անհրաժեշտությանը, քան նախորդ հայտարարություններում, ինչը պայմանավորված էր վերջին շրջանում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիաներով և դրանց շուրջ ստեղծված տեղական ու միջազգային տեղեկատվական ֆոնով:
Այսպիսով, արձանագրենք, որ տեղապտույտը շարունակվում է, և այս ձևական բանակցությունները մնալու են փակուղում այնքան ժամանակ, քանի դեռ դրա հիմքում ընկած սկզբունքները և ձևաչափը արմատական փոփոխության չեն ենթարկվել, ինչպես նաև քանի դեռ կողմերի միջև ուժային հավասարակշռությունը պահպանվում է:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...