Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Եթե Ադրբեջանը շարունակի համառել և աղմկել… | հարցազրույց Գալային


Ամսաթիվ՝ 28/01/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Իմ հարցազրույցը galatv.am կայքին:
«Սարսանգի վերաբերյալ զեկույցի ընդունումը ենթադրում է ոչինչ՝ իրավական տեսանկյունից, և չնչին ազդեցություն՝ կարճաժամկետ քարոզչական տեսանկյունից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքերով՝ Արցախում Ուոլթերի զեկույցի ձախողումը ձեռքբերում են համարում, իսկ Մարկովիչի զեկույցի ընդունումը՝ պարզապես տհաճ իրողություն:
«Այնուամենայնիվ, երբեք հաճելի չէ տեսնել ստի առաջխաղացումը նմանատիպ միջազգային հարթակներում: Սակայն միանշանակ է, որ Մարկովիչի զեկույցի ընդունումը ոչ մի կերպ չի կարող ազդել մեր գործողությունների վրա. ինչպես նախկինում, այժմ ևս պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության՝ ջրանցքների շահագործման հարցում: Իսկ եթե Ադրբեջանը շարունակի համառել և աղմկել, ապա Արցախը կկառուցի իր սեփական և անկախ ենթակառուցվածքը, որպեսզի կարողանանք ոռոգովի դարձնել մեր տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքներ: Արդյունքում Ադրբեջանի առջև կփակվի համագործակցության բաց պատուհանը՝ թողնելով նրան հիստերիայի հերթական նոպայի ճիրաններում»,- ասաց Արտակ Բեգլարյանը:
Տեղի ունեցած քվեարկությունները նրա կարծիքով արտացոլեցին ԵԽԽՎ քաղաքական և արժեքային սնանկությունը, քանի որ «բազմաթիվ պատգամավորներ կողմ արտահայտվեցին բացահայտ քարոզչական բնույթ ունեցող և կեղծ տեղեկատվություն կրող զեկույցներին»:
«Նույնիսկ Ուոլթերի ձախողված զեկույցը չի փրկում այդ սնանկությունը, քանի որ, անկախ արդյունքներից, զգալի թվով պատգամավորներ (66 հոգի) կողմ քվեարկեցին դրան»:
Ուշադրության կենտրոնում հայտնվեց նաեւ այն, որ Վրաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները, ի թիվ բազմաթիվ այլ երկրների պատվիրակների, ամբողջ կազմով կողմ քվեարկեցին հակահայկական բանաձեւերին: Սա կանխատեսելի արդյունք էր, կարծում է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարը: «Այդ երկրները, որոնք իրենց տարածքներում ունեն հակամարտություններ, կանգնում են Ադրբեջանի կողքին՝ հատկապես ղարաբաղյան թեմաներով քվեարկությունների ժամանակ: Ուղղակի ցավալին այն է, որ այդ և այլ պատվիրակություններ կամ անհատ պատգամավորներ քվեարկել են՝ առանց խորամուխ լինելու ներկայացված նախագծերի բովանդակության մեջ»:
Հարցին, թե հայաստանյան պատվիրակությունը կարո՞ղ էր տապալել երկրորդ զեկույցի ընդունումը, եթե ժամանակին թիմային եւ գրագետ աշխատանք տարվեր այդ ուղղությամբ, Արտակ Բեգլարյանը նշեց. «Եթե փաստացի չի տապալվել Մարկովիչի զեկույցը, հետևաբար, կարող ենք ասել, որ հայկական պատվիրակությունը չէր կարող տապալել դրա քվեարկությունը: Սակայն, մյուս կողմից, միշտ էլ հնարավոր է անցյալի մասին «եթե»-ով խոսել և այլընտրանքներ առաջարկել, բայց կա այն, ինչ կա»:
Արմենուհի Վարդանյան


Reddit

Պիտակներ՝ | | |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...