Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ելույթ ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովում՝ «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ. Կրակի ու հույսի միջև» (տեսանյութ)


Ամսաթիվ՝ 22/09/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Artak Beglaryan at OSCE HDIM2017 in Warsaw talking on Artsakh (Karabakh) human rights and Azerbaijani violationsThe full English version of my speech here.
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ելույթով հանդես եկա ԵԱՀԿ մարդու իրավունքների իրացման հանդիպման (Human Dimension Implementation Meeting) շրջանակներում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի կողմից Վարշավայում կազմակերպված միջոցառմանը, որը վերնագրված էր «Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ. Կրակի ու հույսի միջև» և որի ընթացքում ցուցադրվեց 1991թ. Նոյեմբերից մինչև 1992թ. Մայիսը ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի կյանքը ներկայացնող «Պաշարվածները» ֆիլմը:
HDIM-ը մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով համաեվրոպական ամենախոշոր ամենամյա համաժողովն է, որն անց է կացվում ԵԱՀԿ հովանու ներքո:
Ստորև տեղադրում եմ ելույթիս անգլերեն տեսանյութը և հայերեն թարգմանության սեղմ տարբերակը:

«Հարգելի՛ ներկաներ,
Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (Արցախից) եմ: Ես ծնվել եմ Արցախում 1988 թ-ին, այն տարիներին, երբ Խորհրդային Միությունում սկսվեց Ղարաբաղյան շարժումը Հայաստանի հետ վերամիավորման համար: Դա շարժում էր հանուն ազատության, քանի որ ժողովուրդը ցանկանում էր վերականգնել պատմական արդարությունը եւ վերացնել Ստալինի՝ 1921 թվականին կայացրած որոշումը, որի համաձայն՝ Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին: Այնուամենայնիվ, Խորհրդային Միության եւ հատկապես Ադրբեջանի արձագանքը բավականին ագրեսիվ էր եւ դաժան, նրանք կազմակերպեցին կամ աջակցեցին հայերի ջարդերը 1988-1991թթ., որպեսզի հայերը դադարեն պայքարել ազատության եւ վերամիավորման համար:
Դուք արդեն դիտել եք պաշարման որոշ մանրամասներ, որոնք տեղի են ունեցել հատկապես 1991 թ. նոյեմբերից մինչեւ 1992 թ. մայիսը: Թեեւ ես մանուկ էի այդ ժամանակ, սակայն հիշում եմ որոշ մանրամասներ, քանի որ իմ ընտանիքը ապրում էր շրջափակված Ստեփանակերտում: Ես հստակ հիշում եմ, թե ինչպես էինք մենք ամեն օր դատարկ ստամոքսով գնում քնելու: Ես հիշում եմ, թե ինչպես ես եւ իմ եղբայրները սեւ հացը «թխվածք հաց» էինք անվանում, քանի որ նույնիսկ սեւ հացն այնքան քիչ էր եւ ցանկալի: Պատկերացրեք, մենք գնում էինք մի հին պահեստ և վերցնում մի քանի տարվա չորացրած հացը, որ պահվում էր այնտեղ կենդանիների համար:
Ես նաեւ հիշում եմ, թե ինչպես է ադրբեջանական հրետանին Շուշիից խոցել մեր բնակելի շենքը և քանդել երկու բնակարան: Ես հիշում եմ, թե ինչպես էր ադրբեջանական կործանիչը մեր շենքի վրայով անցել եւ հարեւան շենքը ռմբակոծել՝ սպանելով այնտեղ բնակվող մի քանի քաղաքացիական անձանց, իսկ այդ պահին ես խաղում էի մեր բակում: Քաղաքի մեկ այլ հատվածում իմ 11-ամյա զարմիկը սպանվեց ադրբեջանական ռմբակոծության հետեւանքով: Շատ ընտանիքներ ունեցել են նման քաղաքացիական կորուստներ՝ հիմնականում երեխաներ եւ կանայք:
Այդպիսի ագրեսիվ գործողությունները ստիպեցին Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերին մոբիլիզացվել եւ վերացնել ադրբեջանական շրջապատող կրակակետերը: Դրանից հետո պատերազմը տեւեց ավելի քան երկու տարի `երկու կողմից տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլելով:
Հատկապես վերջին 15 տարիների ընթացքում Ադրբեջանն ընտրել է ծանր սպառազինման եւ ագրեսիվ հակահայկական ատելության խրախուսման ճանապարհը: Օրինակ, Ադրբեջանը բացահայտ հերոսացրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դաժան հանցագործությունը, ով 2004 թ. Բուդապեշտի հյուրանոցում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր: Նրանք երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված դասընթացին: Նույնիսկ Ադրբեջանի օմբուդսմենը, որը պետք է նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը, հայտարարեց, որ կացնով մարդասպանը պետք է օրինակ լինի Ադրբեջանի երիտասարդության համար…
1994 թ. Զինադադարի կնքումից հետո, հակահայկական ատելության քաղաքականության գագաթնակետը դարձավ 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմը: Այն սկսվեց Ղարաբաղի որոշ գյուղերի եւ քաղաքների ծանր հրետակոծությամբ, մի երեխա սպանվեց դպրոցի ճանապարհին, իսկ որոշ երեխաներ վիրավորվեցին: Ադրբեջանական զորքերը մտան Թալիշ գյուղ եւ դաժանաբար սպանեցին 3 խաղաղ բնակչի, այդ թվում `92-ամյա կնոջ: Նրանք խոշտանգեցին այդ 3 քաղաքացիներին եւ կտրեցին նրանց ականջները: Ատելության դրսևորման մեկ այլ օրինակ էր ադրբեջանցիների ձեռքն ընկած մեր զինվորականների խոշտանգումներն ու գլխատումները Իսլամական պետության ոճով: Ավելին, նախագահ Ալիեւը հրապարակայնորեն պարգեւատրեց մի հայ զինվորի գլխատած դահճին:
Ադրբեջանը նույն կերպ վարվում է նաև այլ բնագավառներում, խախտելով Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքները՝ անվտանգության, սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Փորձում է արգելափակել ցանկացած միջազգային հաղորդակցություն ղարաբաղյան բնակչության հետ, մինչդեռ մեր ժողովուրդը արժանի է նույն իրավունքներին, ինչպես երկրագնդի վրա գտնվող ցանկացած մարդ՝ անկախ իրավական կարգավիճակից:
Նման ատելությամբ լցված գործողություններն անորոշ են դարձնում խաղաղության հաստատման ցանկացած հեռանկար առաջիկա տասնամյակների ընթացքում: Ղարաբաղի ժողովուրդն ուզում է խաղաղություն, որովհետեւ մենք գնահատում ենք այն կյանքերը, որ մենք պարբերաբար կորցնում ենք ճակատում: Մենք նույնպես գնահատում ենք Ադրբեջանի ժողովրդի կյանքը, մենք չենք ուզում տեսնել սգացող որևէ ընտանիք՝ անկախ նրա էթնիկ պատկանելիությունից: Մենք իրատես ենք այս իրավիճակում եւ գիտենք, որ մեր խաղաղության միակ երաշխավորը մեր պաշտպանության բանակն է: Այն խաղաղությունը պահպանում է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ադրբեջանական ժողովրդի համար: Ավելին, այս դերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային հանրության համար իրական անվտանգության գործընկեր է, որը կանխում է ցանկացած կործանիչ ցնցում ողջ Կովկասյան տարածաշրջանում:
Նշեմ, որ անձամբ ես էլ եմ նախընտրում խաղաղությունը, որովհետեւ ես շատ լավ գիտեմ պատերազմի գինը, Քանի որ երբ ես 4 տարեկան էի, հայրս զոհվեց մեր հայրենիքի պաշտպանության համար, իսկ վեց տարեկանում ականի պայթյունից ես կորցրեցի տեսողությունս: Այսպիսով, պատերազմն խլեց իմ երջանիկ մանկությունն ու իմ սիրելի անձնավորությանը..: Մյուս կողմից, ես պատրաստ եմ պաշտպանել իմ հայրենիքը պատերազմական իրավիճակում, եթե դա կարող է ապահովել ավելի երկարատեւ անվտանգություն իմ ժողովրդի համար, եթե դա կարող է ապագայում կանխել ավելի շատ մարդկային կորուստներ»:


Reddit

Պիտակներ՝ |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...