Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Եկ Արցախ. Արտակ Բեգլարյանը մեկնաբանում է կոչի գաղափարը | Սպուտնիկ Արմենիա


Ամսաթիվ՝ 25/05/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս «Սպուտնիկ Արմենիա»-ին:
Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆլեշմոբ է հայտարարել` լուսանկարվել Արցախի որևէ տեսարժան վայրի ֆոնին և տեղադրել համացանցում` այդպիսով իսկ կոչ անելով ընկերներին այցելել Արցախ ու այնտեղ անցկացնել արձակուրդը:
«Հիմա մի քիչ արդեն ժողովրդի հուզական վիճակը հանդարտվել է, ոմանք արդեն չեն մտածում Արցախին աջակցելու մասին, բայց այդ աջակցությունը չպետք է դրսևորվեր միայն մի քանի օրով, միայն էմոցիոնալ պոռթկումներով, այլ նաև հիմա առիթ է, որ մարդիկ ցույց տան, որ միասնական են ու Արցախի թիկունքին կանգնած իրենց գործողություններով ոչ միայն սոցցանցերում, այլ նաև հնարավորինս իրենց արձակուրդի մի մասը կազմակերպելով Արցախում»,- Sputnik Արմենիային ասաց Բեգլարյանը։
Նրա դիտարկմամբ` Հայաստանում շատերը մինչ օրս Արցախում չեն եղել։ Սա յուրահատուկ առիթ է` այցելել Արցախ, տեսնել հիասքանչ բնությունն ու տեսարժան վայրերը, միաժամանակ զարկ տալ տնտեսությանը։ Սա այն դեպքն է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ։
«Հայտնի մարդկանց ներգրավելու գաղափարն ունենք, սա դեռ սկիզբն է, պետք է շարունակվի։ Հայտնի մարդկանց ընդգրկելու տեսանկյունից երևի արդեն երեկվանից սկսել ենք, օրինակ` Վիկ Դարչինյանը կոչ արեց այցելել Արցախ։ Չի բացառվում` մոտակա օրերին ավելի հայտնի մարդիկ էլ միանան այդ ակցիային ու անընդհատ սա պահելու ենք օրակարգում»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։
Նշենք, որ մի քանի ժամում Բեգլարյանի կոչին արձագանքել են հայտնի ու անհայտ մարդիկ։ Ալիքը շարունակվում է։


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...