Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Շահեն Մեղրյանի «Եղնիկներն» այսօր էլ ամուր է


Ամսաթիվ՝ 17/04/2016 Բաժին՝ Հրապարակումներ

Շահեն Մեղրյան
Երեկ գնացել էի «Եղնիկներ»՝ հանդիպելու դիրքապահներին և ծանոթանալու տեղի իրավիճակին: Երևի իրենք ավելի շատ լիցք տվեցին ինձ, քան ես՝ իրենց: Հաճելի էր տեսնել համերաշխության ու փոխօգնության այն միջավայրը, որում ապրում են հայ հրամանատարը, զինվորն ու կամավորը՝ կողք-կողքի:
Տեսա նույնիսկ բարձրաստիճան հրամանատարների, ովքեր համբերատար պատասխանում են անհանգիստ ծնողների զանգերին, ճշտում նրանց զավակ-զինվորների որպիսությունը և տեղեկացնում ծնողներին: Ավելին՝ երբեմն հեռախոսակապի համար անհասանելի դիրքերից զորամաս են բերում զինվորներին և հնարավորություն տալիս զանգել հարազատներին:
Տեսա կամավորների, ովքեր շատ հոգատար են ժամկետային զինծառայողների հանդեպ՝ նրանց փոխարեն ամենավտանգավոր դիրքերում կանգնելով, նրանց ամենաշատ սնունդը բաժանելով:
եղնիկների զինվորներ Տեսա զինվորների, ովքեր պատրաստ էին անձնազոհության՝ հանուն հայրենիքի սահմանների և կողքին կանգնած ընկերոջ պաշտպանության:
Համոզվեցի, որ բոլոր դիրքապահներն այնտեղ բավարարված են ամեն ինչով, իսկ զորամասի պահեստը լիքն է պարենամթերքով և անհրաժեշտ այլ պարագաներով:
Զգացի հայոց լեռնաշխարհի զորությունը, այն լեռնաշխարհի, որն էլ ավելի է ամրապնդում բոլորիս կազմած միասնականության շղթան՝ որպես հայության գոյության մշտնջենական վկա և երաշխիք:
Տեսա, համոզվեցի և զգացի, թե որքան ամուր է հայոց հողը, հողին հենված զինվորը և զինվորին հենված ազգը…
Հ.Գ. այսօր Շահումյանի և «Եղնիկների» արծիվ Շահեն Մեղրյանի զոհվելու օրն է… փա՛ռք ընկած Շահենին և ներկայի այն Շահեններին, ովքեր, ծվարած Մռավի փեշերին, 23 տարի անց պատվով շարունակում են նրա սուրբ գործը:


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...