Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Վրացական երազանք»-ի հաղթանակը աշխարհաքաղաքական նոր փոխդասավորվածությունների սկիզբ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 07/10/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերջին օրերին Հարավային Կովկասում ամենաառանցքային քաղաքական զարգացումը Վրաստանի խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքներն էին: «Վրացական երազանք»-ի հաղթանակը ոչ միայն ներվրաստանյան փոփոխություններ է նշանակում, այլ ավելի գլոբալ՝ աշխարհաքաղաքական որոշ փոփոխություններ: Սահակաշվիլու և Իվանիշվիլու դիրքորոշումների տարբերությունները հստակ են. Եթե առաջինը բացահայտ առճակատման էր գնում Ռուսաստանի դեմ և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու խիստ ցանկություն հայտնում, ապա «վրացական երազանք»-ի լիդերը արտահայտվում է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ու ԵՄ անդամակցության ծրագրերի մասին: Ռուսական և վրացական կողմերից նույնիսկ արդեն հասցրել են դրականորեն արտահայտվել միմյանց մասին: Թեև Սահակաշվիլու թիմն ամբողջ պայքարի ընթացքում պնդում էր, որ Իվանիշվիլին Ռուսաստանի աջակցությամբ է աշխատում, այնուամենայնիվ, ուշագրավ է, որ Արևմուտքն էլ առնվազն անուղղակի կերպով նպաստեց «վրացական երազանք»-ի հաղթանակին՝ պահանջելով կամ կոչ անելով վրացական իշխանություններին ապահովել ազատ և արդար ընտրությունների կազմակերպումը: Արդյունքում ներքաղաքական փոխդասավորվածությունը նշանակալի փոփոխություն կրեց, ինչը, միանշանակորեն, ազդեցություն է ունենալու Հարավային Կովկասում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա՝ թույլ տալով նրանց գնալու ավելի համագործակցային ճանապարհով, քանի որ Սահակաշվիլիյան Վրաստանը կամա թե ակամա դարձել էր ռուս-ամերիկյան հարաբերությունների կոշտուկներից մեկը: Հետաքրքիր է, որ «վրացական երազանք»-ի հաղթանակը նշանավորեց շուրջ տասը տարի առաջ սկսած գունավոր հեղափոխությունների բերած ընդգծված հակառուսական քաղաքականությունների մեղմացումը (Ուկրաինա, Ղրղզստան, հիմա էլ Վրաստան), ինչը կարելի է բացատրել մի քանի պատճառներով՝
1. ԱՄՆ-ում հանրապետական իշխանությունների փոփոխություն դեմոկրատներով. Գաղտնիք չէ, որ հանրապետական կուսակցությունը աչքի է ընկնում արտաքին քաղաքականությունում և հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում իր կոշտ ու առճակատային գործելաոճով, այնինչ դեմոկրատները ավելի շատ ուշադրություն են դարձնում ներքաղաքական հարցերին՝ արտաքին ճակատում հնարավորինս փափուկ ու համագործակցային մարտավարություն որդեգրելով:
2. Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. Վերջինս ստիպեց ԱՄՆ-ին իր ուշադրությունը և ֆինանսական ռեսուրսները ավելի շատ ուղղել սեփական տնտեսության փրկությանն ու վերականգնմանը, քան արտաքին քաղաքականությունում ռեսուրսատար առճակատումներին:
3. Ավելի գլոբալ հարցերում Ռուսաստանի հետ համագործակցելու անհրաժեշտության աճ. Վերջին տարիներին ԱՄՆ-ն ավելի շահագրգռված է Հատկապես Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում համագործակցել ռուսական կողմի հետ, ինչը ստիպեց ԱՄՆ վարչակազմին փափկեցնել իր պայքարը հետխորհրդային տարածքում:
4. Ռուսական իշխանությունների մարտավարության փափկեցում. Եթե սկզբնական շրջանում Մոսկվան գործադրում էր բավականին կոշտ միջոցներ իր աշխարհաքաղաքական ծիրում գտնվող երկրներում իրեն ցանկալի ռեժիմների պահպանության համար, ինչը ծնում էր համապատասխան կոշտ հակազդեցություն, ապա վերջին շրջանում նկատվում է նրա մարտավարության փափկեցում ներքաղաքական պայքարում այս կամ այն քաղաքական ուժին աջակցելիս, որը, անշուշտ, ավելի արդյունավետ է գործում:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...