Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Վեցօրյա՞, թե՞ հնգօրյա դպրոցական շաբաթ Արցախում


Ամսաթիվ՝ 01/11/2015 Բաժին՝ Կրթություն և գիտություն

դասարան
Ընկերներ ջան, մի հետաքրքիր քննարկում կուզեի կազմակերպել: Ով դիտարկումներ ունի, կխնդրեի արտահայտվել այս գրառման ներքո:
Արցախում, ի տարբերություն ՀՀ-ի, դպրոցները գործում են վեցօրյա ռեժիմով: Երբեմն-երբեմն հնգօրյայի անցնելու քննարկումներ են տեղի ունենում՝ տարբեր փաստարկներից ելնելով:
Հիմա ես շարադրեմ հիմնական կողմ և դեմ փաստարկները, փորձենք քննարկել: Բնականաբար, քննարկման արդյունքում հեծանիվ չենք հայտնաբերելու, բայց արժեքավոր կլինի հասկանալ մեր կողմից ընդունվող առաջնահերթությունները:
հնգօրյայի կողմ փաստարկները՝
1. Աշակերտները շաբաթ օրերին ազատ են լինելու և այդ ժամանակը կարող են տրամադրել լրացուցիչ խմբակների/պարապմունքների (մշակութային, գիտական, ֆիզիկական և այլն):
2. Նրանք շաբաթ օրերին կկարողանան նաև հանգստանալ և դասերի ծանրաբեռնվածությունը թոթափել, քանի որ կիրակի արդեն զբաղվում են երկուշաբթի օրվա դասերին պատրաստվելով:
3. Ծնողները կկարողանան ավելի երկար ժամանակով ընտանեկան հանգիստ պլանավորել շաբաթավերջին՝ սահմանափակված չլինելով երեխաների շաբաթօրյա դասերով:
4. Ուսուցիչները ևս հնարավորություն կունենան ավելի երկար հանգստանալ և զբաղվել այլ (այդ թվում՝ տնային) գործերով:
5. Այդ միջոցով Արցախի հանրակրթական համակարգը ևս մեկ բաղադրատարրով կհամապատասխանեցվի ՀՀ համակարգին:
6. Շաբաթ օրերին ազատ լինելով՝ դպրոցները (հետևաբար՝ նաև պետբյուջեն) խնայելու են զգալի ծախսեր (ջեռուցում, էլեկտրաէներգիա և այլն):
Հնգօրյային դեմ փաստարկները՝
1. Շաբաթ օրվա դասերը բաշխելով մյուս օրերի միջև՝ ավելացնելու ենք աշակերտների օրական ծանրաբեռնվածությունը միջինը մեկ դասաժամով: Գլխավոր հակափաստարկը սա է:
2. Շաբաթ օրերին աշխատող ծնողների համար հատկապես տարրական դասարանների երեխաների զբաղվածության (կամ հոգ տանելու և հետևելու) խնդիր է ծագելու:
3. Մեկ այլ՝ ոչ շատ լուրջ հակափաստարկ էլ եմ լսել. Երեխաների՝ դպրոց գնալով ծնողները (հատկապես՝ մայրիկը) ազատ է լինում տնային գործերով զբաղվելու: Ուստի, շաբաթ օրերին տանը մնալով՝ երեխաները կարող են փոքր-ինչ խանգարել մայրիկներին:
Տեղեկացնեմ, որ աշխարհի երկրների գերակշիռ մասում (այդ թվում՝ ՀՀ-ում) հնգօրյա ռեժիմն է գործում: Օրինակ՝ Եվրոպական Միությունում և ԱՄՆ-ում հնգօրյա է, իսկ վեցօրյա ռեժիմ ունեցող երկրներից միակ զարգացած երկիրը, որ գտել եմ, Ճապոնիան է, որը մի քանի տարի առաջ է անցել վեցօրյայի:
Ի դեպ, խոսքը միայն դպրոցների մասին է, քանի որ Արցախում համալսարանները հնգօրյա են:
Եթե այլ փաստարկներ էլ կան, անպայման ավելացրեք դրանք պատասխան մեկնաբանություններով: Ուրախ կլինեմ ձեր կարծիքները լսել հարցի վերաբերյալ՝ անկախ ձեր բնակության վայրից և կրթության ոլորտում ունեցած փորձառությունից:


Reddit

Պիտակներ՝

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...