Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Վերջին դիվերսիաների փոքր ալիքի առանձնահատկությունները | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 07/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած սահմանային դեպքերը բավականին լայնորեն մեկնաբանվեցին հայկական շրջանակներում հիմնականում Քլինթոնի այցի լույսի ներքո: Թեև սա առաջին դեպքը չէր ոչ միայն ռազմական ողջ գծի երկայնքով կամ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա, այլ նաև ՀՀ սահմանի նույն կետում, այնուամենայնիվ, դրանք նշանավորվեցին մի քանի առանձնահատկություններով, ինչպիսիք են՝
• Դիվերսիոն ներխուժման փորձ ՀՀ միջազգայնորեն ճանաչված և ՀԱՊԿ կողմից պաշտպանվող տարածք: Թարմ օրինակի հետ համեմատելով՝ հիշենք, որ գարնանը Տաուշի մարզի սահմանի այդ հատվածում միջադեպեր էին գրանցվել, սակայն որպես այդպիսին դրանք դիվերսիոն ներխուժման փորձեր չորակվեցին: Իսկ ահա վերջին փորձերը հատկապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտելու ուղղությամբ ՀՀ իմունային համակարգը ստուգելու վտանգավոր քննություններ էին: Այս տեսանկյունից եթե ՀՀ անվտանգության արտաքին երաշխավորները (ՀԱՊԿ, ՌԴ, ինչպես նաև ընդհանուր շահագրգիռ միջազգային հանրություն) չարձագանքեցին այդ պրակտիկային՝ որոշ դեպքերում բավարարվելով միայն հանդարտության կոչեր անելով արցախյան հակամարտության համատեքստում, այնուամենայնիվ, մեր անվտանգության ներքին երաշխավորը (հայկական բանակը) համարժեք ու օպերատիվ կերպով արձագանքեց սպառնալիքներին:
• Դիվերսիաների ծավալ և հաճախակիություն: Չքննարկելով վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ռազմական ակտիվության խթանիչ հանգամանքները՝ պետք է փաստել, որ այն իր ծավալներով և հաճախակիությամբ կարող է համարվել աննախադեպ բավականին երկար ժամանակահատվածի կտրվածքով: Թեև դժվար է այսքան վաղ գնահատել այս ալիքի ծավալն ու շարունակականությունը, բայց հաշվի առնելով գլխավոր արագացուցիչ գործոնի (այն է՝ Քլինթոնի այցը տարածաշրջան) ավարտը՝ կարելի է ենթադրել, որ ռազմական ակտիվության այս կարճ շղթայի կուլմինացիան ետևում է:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | | | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am

19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույց hetq.am-ին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տարեկան մոտ 125 նամակ է ստանում քաղաքացիներից: Այս տարի, հավանաբար, դրանք ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...