Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

ԱՄՆ կոնգրեսականների առաջարկները չեն իրականացվում Ադրբեջանի մեղքով. հարցազրույց «Հայոց աշխարհ»-ին


Ամսաթիվ՝ 18/12/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Artak_Beglaryan_Official_Portrait _ 18.11.2015Իմ հարցազրույցը «Հայոց աշխարհ» թերթին, որի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է Արմինե Սիմոնյանի կայքում:
ԱՄՆ պետդեպարտամենտը ողջունել է ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում լարվածության ու ագրեսիայի թուլացմանն ուղղված Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, բարձրաստիճան դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելի և 80 կոնգեսականների ներկայացրած առաջարկները:
Հիշեցնենք, որ այդ առաջարկները երեքն են.
1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,
2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,
3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Թեմայի շուրջ զրուցեցինք ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հետ
-Նախ հստակեցնենք, այս երեք կետերի չիրագործման պատճառը Ադրբեջանի քաղաքական կամակորությո՞ւնն է, թե՞ կան այլ, օրինակ, տեխնիկական պատճառներ:
-Այս երեք կետերի իրականացման հարցում կա երկու խոչընոտ. առաջինը քաղաքական կամքի բացակայությունն է, երկրորդը` տեխնիկական խնդիրը:
Քաղաքական կամքի առումով հարցը դիտարկենք երեք կողմերի` Հայաստանին և Արցախի, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների և Ադրբեջանի դիրքորոշումների հարթության մեջ: Հայկական կողմերը մշտապես ողջունել են այդ առաջարկները, տասնամյակներ շարունակ տարբեր քաղաքական հայտարարություններով արտահայտել ենք մեր պատրաստակամությունը սահմանին նման վստահության մեխանիզմների ձևավորման առնչությամբ, ինչպիսիք են դիպուկահարների հետ քաշում, զինադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմների ներդրում, դիտորդների քանակի ավելացումը: Այս հարցում միջազգային միջնորդները ևս դրականորեն են տրամադրված, ավելին` հենց իրենք են կողմերին կոչ անում ընդունել հիշյալ առաջարկները: Միայն Ադրբեջանն է, որ հրապարակավ դեմ է արտահայտվել այս առաջարկների իրագործմանը, հայտարարելով` դեմ են լինելու, քանի դեռ հետ չեն վերադարձրել ՙօկուպացված տարածքները՚:
Այսպիսով, քաղաքական կամքի տեսանկյունից հայկական կողմերն ու համանախագահները երկու ձեռքով կողմնակից են մեխանիզմների ներդրմանը, ու միայն Ադրբեջանն է, որ դեմ է դրան: Այդ մասին իրենց վերջին հայտարարության մեջ արձանագրեցին նաև համանախագահները ու անվանապես կոչ արեցին Ադրբեջանին ընդունել առաջարկվող մեխանիզմները:
Ինչ վերաբերում է երկրորդ` տեխնիկական խնդրին, ապա սրան կարծես դեռ գործը չի հասել: Բանակցություններում տեխնիկական հարցեր քննարկվել են, թե ոչ, տեղյակ չեմ, բայց հրապարակավ այն չի քննարվում, և պատճառը դարձյալ Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է: Ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանն ի վերջո այդ հարցում գա համաձայնության, ապա տեխնիկական հարցերն ավելի հեշտ լուծում կստանանա: Դա առավելապես կապված է ֆինանսական ռեսուրսների հետ, հասկանալի է, որ սարքերի տեղադրումը որոշակի գումար է պահանջելու, չնայած, չեմ կարծում, որ շատ մեծ ֆինանսների անհրաժեշտություն կլինի: Դրանց տեղադրումը ենթադրում է նաև որոշակի կազմակերպական քայլերի իրականացում:
Ինչպես տեսնում ենք, միջնորդ կողմը պատրաստակամ է թե’ կազմակերպչական, թե’ ռեսուրսների ներդրման հարցում: Հայաստանն ու Արցախը ևս պատրաստ են որոշակի ռեսուրսներ ծախսել, միայն թե, համոզված լինեն, որ զինադադարի խախտումները նման բնույթ չեն կրի:
Այսպիսով, պետք է հստակ արձանագրենք, որ այս երեք կետերի չիրագործման միակ խոչընդոտողը Ադրբեջանն է:
-Վաշինգտոնում` Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած հավաքի ժամանակ, Էդ Ռոյսը հարց է ուղղել ԱՄՆ համանախագահ Ուորլիքին` ինչու՞ համանախագահներին չի հաջողվում հասնել նրան, որ դիպուկահարները սահմանից հետ քաշվեն, ինչու՞ չեն ստեղծվում միջադեպների հետաքննության մեխանիզմներ: Հարցը տրամաբանական է, չէ՞ որ համանախագահների առաքելությունն է խնդրի խաղաղ կարգավորումը:
-Այո, բայց բանն այն է, որ Մինսկի խմբի միջնորդական մանդատը պարտադրող չէ: Միջնորդների դերն այն է, որ կազմակերպում են հակամարտող կողմերի բանակցային գործընթացը, առաջարկում են խնդիր լուծման ինչ-որ փաթեթներ, բայց Մինսկի խումբը արբիտր չէ: Հետևաբար, երբ համանախագահների առաջարկներն Ադրբեջանը չի ընդունում, նրանք չեն կարող պարտադրել, փոխարենը շարունակում են նոր առաջարկներով հանդես գալ, փորձում են քաղաքական հայտարարություններով ճնշում գործադրել, իսկ ավելին անել չեն կարող:
Բայց իրավիճակը դիտարկենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից. ԱՄՆ-ը կամ մյուս միջնորդ երկրները (խոսքս ոչ թե Մինսկի խմբի, այլ այն ներկայացնող պետությունների մասին է), եթե անհրաժեշտ չափով շահագրգռված լինեն որպեսզի զինադադարը չխախտվի, ապա առանց մանդատի, ընդամենը տնտեսական, քաղաքական, նաև ռազմական լծակներ բանեցնելով էլ կարող են Ադրբեջանին պարտադրել համապատասխան վարկագիծ:
Այն պետությունները, որոնցից Ադրբեջանը գտնվում է կախման մեջ կարող են կիրառել համապատասխան լծակներ` ասենք չմատակարարեն ռազմական տեխնիկա, կամ տնտեսական պատժամիջոցներ իրականացնեն,կամ էլ քաղաքական ճնշումներ, օրինակ, Ադրբջանին չթույլատրվի մասնակցել որևէ քաղաքական ծրագրի, կամ արգելվի Ադրբեջանի ՊՆ նախարարի ԱՄՆ մեկնելը: Ի դեպ, սա վերջին տարիներին բավականին արդյունավետ օգտագործվող լծակ է: Եթե նման լծակներ սկսեն բանեցվել, ապա այն անպայմանորեն կանդրադառնա Ադրբեջանի քաղաքական վարքագծի վրա: Բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների արդյունքում չեն ոտնահարվում գերտերությունների տարածաշրջանային շահերը, Ադրբեջանին չեն պարտադրում:
Կա ռազմական գործողությունների կարմիր գիծ ու եթե Ադրբեջանն այն հատի, կարծում եմ, որ տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գերտերությունները, որոնք իհարկե շահագրգռված են խաղաղության պահպանմամբ, անպայմանորեն անհրաժեշտ հետևություն կանեն ու ճնշումը կուժեղացնեն Ադրբեջանի վրա: Վերջինս դա լավ է հասկանում:
-ԱՄՆ պետքարտուղարությունը դրականորեն արձագանքեց կոնգրեսակաների առաջարկին, ու իր պատրաստակամությունը հայտնեց սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության անցկացման առնչությամբ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ առաջարկները նաև տեղ կգտնեն ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում:
-Կարծում եմ ԱՄՆ պետքարտուղարության դրական արձագանքը ինչ-որ բան չի փոխում, քանի որ Պետդեպը հաճախակի է կոչ արել վստահության կառուցման համապատասխան միջոցներ ձեռնարկել: Նորություն չէ նաև դիպուկահարների հեռացման հարցը, ոչ էլ շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում: Բայց այստեղ կա մեզ համար նոր ու դրական մի փոփոխություն. խոսվել է վերահսկման կոնկրետ մեխանիզմների մասին, այսինքն, Պետդեպը կոնկրետ մեխանիզմների տեղակայման առնչությամբ է տվել իր հավանությունը: Անգամ նշվել է կոնկրետ ֆիրմայի անվանումը ու ասվել, որ կարելի է հենց ա’յդ ֆիրմայի արտադրության սարքավարումները տեղադրել դիրքերում: Ես երբևէ չեմ հիշում, որ լիներ նման հստակ առաջարկ լիներ: Այս տեսանկյունից որոշակի առաջընթաց կա, հուսանք, որ այս կոնկրետ առաջարկները կդառնան դիվանագիտական օրակարգի մի մաս և ԱՄՆ-ը մինչև վերջ պատրաստ կլինի աջակցել սահմանային միջադեպերի միջազգային հետաքննության անցկացմանը:
-ԱՄՆ այս քայլը գուցե պայմանավորված է Սարգսյան-Ալիև սպասվող հանդիպմա՞մբ, մանավանդ երբ կանխատեսվում է, որ հանդիպման հիմնական հարցը լինելու է սահմանագծում լարվածության թոթափումը:
-Այո, ես ևս այդ կարծիքին եմ: Հիշենք, որ կոնգրեսականներն իրենց առաջարկներն արել էին դեռ մեկ ամիս առաջ, բայց ԱՄՆ Պետդեպը սպասեց ու արձագանքեց միայն այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր, որ կայանալու է նախագահների հանդիպումը: Սահմանին մեխանիզմների տեղակայման հարցում ԱՄՆ պատրաստակամությունն ու այդ մասին հրապարակավ հայտարարելը որոշակի ուղերձ է նախագահներին, որ բանակցությունների ժամանակ հենց ա’յդ հարցերն են քննարկվելու, և որ ինքը աջակցելու է այդ գործընթացին:
Բացի այդ, կա մեկ այլ հանգամանք ևս. ԱՄՆ-ն որպես միջնորդ փորձում է որոշակիոն հավասարակշռել մյուս երկու միջնորդների` հատկապես Ռուսաստանի ակտիվությունը, և բանակցային գործընթացում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ցուց տալով, որ պատրաստ է հնարավորինս ակտիվ աշխատել: Դա է վկայում նաև ԱՄՆ համանախագահ Ջեմս Ուորլիքի ակտիվությունը, ինչն, իհարկե, ողջունելի է:
-ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ողջունելով սենսորային սարքերի տեղակայման
նախաձեռնությունը, սակայն նկատել է, թե դրա իրականացումը ծայրաստիճան բարդ կլինի, քանի որ.”Շփման գիծն անընդհատ գտնվում է խախտումների, ստորաբաժանումների շարժի, դիվերսիոն խմբերի և նաև կրակի ազդեցության տակ”: Ի՞նչ է ակնարկում նախարարը:
-Նախ տեղեկացնեմ, որ հայկական կողմին ակնարկվել է, թե քանի որ Ադբեջանը հրաժարվում է սենսորային սարքերի տեղադրումից, ապա դրանք կարելի է տեղադրել հայկական կողմում` դիրքերում: Բայց խնդիրն այն է, որ եթե նույնիսկ հնարավոր լինի Ադրբեջանին այդ պահին պարտադրել, համոզել ու այդ սարքերը տեղադրել, ապա որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը կարող է ուղղակի միտումնավոր վնասել այդ սարքերը, ինչն այնքան էլ դժվար բան չէ: Եվ ուրեմն, ես կարծում եմ, որ նախարար Օհանյանը նախաձեռնության իրականացումը ծայրաստիճան բարդ գործ համարելով հենց դա է նկատի ունեցել: Նրա խոսքից ենթադրվում է հետևյալը, քանի որ Ադրբեջանը ցանկություն չունի զինադադարը պահպանելու, հետևաբար, այդ շարժերը լինելու են` և’ կրակողների, և’ դիվերսիոն խմբերի ու այլ խախտումների տեսքով: Եվ ուրեմն դարձյալ հանգում ենք այն մտքին, որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ բացառապես քաղաքական: Քանի դեռ Ադրբեջանն այդ կամքը չի դրսևորվել, հարցը չի կարող լուծվել:
Ինչպես ասացի, հարցի լուծումը տարածաշրջանի խաղաղությամբ շահագրգիռ գերտերությունների կողմից Ադրբեջանի դեմ որոշակի լծակների կիրառումն է, սակայն այսօր դեռ նրանք դրանում շահագրգռված չեն: Հետևաբար, այդ բեռն ընկնում է հայկական բանակի ուսերին: Ադրբեջանի վրա ներազդելու միակ միջոցը այսօր հայկական բանակի կանխարգելիչ, պատժիչ գործողություններն են, որոնք կարող են կանխել Ադրբեջանի օրեցօր մեծացող նկրտումները: Եվ մեր բանակը իրոք իր համապատասխան ռազմական գործողություններով, ադրբեջանական ենթակառուցվածքներին վնասներ հասցնելով ստիպում է Ադրբեջանին գիտակցել, որ վերջինս թե’ ռազմական, թե’ մարդկային առումով իրականում ավելի մեծ վնասներ է կրում, քան հայկական կողմը:
Եվ Ադրբեջանը վաղ թե ուշ կհանգի այդ գիտակցման, որ իրեն ձեռք չի տալիս պատերազմը, նույնիսկ դիվերսիոն գործողություննների իրականացումը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Reddit

Պիտակներ՝ | | | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...