Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կո՞ղմ՝ ըստ Ավստրիայի նախագահի. սյունակ «Օրակարգ»-ում


Ամսաթիվ՝ 03/07/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

«Օրակարգ» թերթում և civilnet.am կայքում ունեցած սյունակիս հոդվածներից:
Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կո՞ղմ է. ըստ Հայաստանի ղեկավարության՝ բնականաբար, ոչ: Իսկ ահա ըստ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների՝ անշուշտ այո՛: Սա սովորական առճակատում է, որտեղ միջազգային չեզոքությունը պահանջված ու տեղին է: Թուրքիայի՝ ղարաբաղյան հակամարտությունում կողմ չլինելու հանգամանքի մասին հայտարարեց նույնիսկ ինքը՝ միջազգային հանրության «խոսնակներից» մեկը՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը:
Ահա այս ֆոնին առնվազն տարօրինակ ու մտահոգիչ է օրեր առաջ Հայաստանում պաշտոնական այցով եղած Ավստրիայի նախագահի հետևյալ խոսքը. «Ես ծանոթ եմ խնդրի վերաբերյալ կողմերի տեսակետներին: Ադրբեջանական կողմի տեսակետը լսել եմ մոտ կես տարի առաջ, տեղյակ եմ նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլի կարծիքին, իսկ այժմ էլ ծանոթացա ՀՀ նախագահի տեսակետին»: Ի՞նչ եք կարծում, արդյոք նա ուղիղ կերպով չնշե՞ց, որ Թուրքիան ղարաբաղյան խնդրում կողմ է: Թեև զարմանալի ու հիասթափեցնող է, այնուամենայնիվ փաստ է, որ Ավստրիայի նախագահն ամբողջությամբ զոհ է գնացել ադրբեջանա-թուրքական քարոզչությանը կամ ճնշմանը, ինչը կասկածի տակ է դնում ավստրիական կողմի անկողմնակալությունն ու ազնվությունը:
Ֆուտբոլային դիվանագիտության թեժ պահերին շատերն էին զգուշացնում, որ հնարավոր է՝ այն Թուրքիայի համար դառնա ոսկե հնարավորություն քիթը խոթելու ղարաբաղյան հակամարտության մեջ, ինչին բազմիցս արդեն ականատես ենք եղել վերջին տարիներին:
Իհարկե, ՀՀ իշխանությունները հաճախակի են փորձում հայտարարություններով հակազդել թուրքական «անպոչ գդալին», այնուամենայնիվ հրաշալի առիթը վաղուց տրված է Թուրքիային, ու մենք ստիպված ենք հետևողականորեն արմատախիլ անել այդպիսի ցանկացած փորձ:
Անկասկած, Ավստրիայի նախագահի այս հայտարարությունն իր բնույթով ավելի վտանգավոր է, քան ադրբեջանա-թուրքական դիվանագիտական զառանցանքները, քանզի դրա աղբյուրը միջազգային հանրության մի ներկայացուցիչ է, որի երկիրը, ի դեպ, հայտնի է իր չեզոք քաղաքականությամբ: Հետևաբար՝ հայկական կողմի համապատասխան հակազդումը պարտադիր է նմանատիպ դեպքերի հետագա կրկնությունների կանխարգելման համար: Այդ հակազդումը կարող է լինել պաշտոնական մակարդակով ներողություն կամ ճշգրտող հայտարարություն պահանջելու միջոցով:
Ցավալի է, որ այդ հայտարարությանը ոչ ոք գոնե հրապարակայնորեն ուշադրություն չսևեռեց ո՛չ փորձագիտական, ո՛չ էլ պաշտոնական շրջանակներում: Իմ այս անդրադարձը, հուսամ, կսթափեցնի նրանց՝ թույլ տալով ավելի աչալուրջ ու հետևողական լինել «անպոչ գդալը» չեզոքացնելու գործում:


Reddit

Պիտակներ՝ | | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...