Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Թուրքական դիվանագիտության անսկզբունքային սկզբունքները | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 27/08/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Թուրքիան, լուրջ խնդիրներ ունենալով իր գրեթե բոլոր հարևանների հետ, իր արտաքին քաղաքականության հիմքն է համարում «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքը, որի կոսմետիկ և հռչակագրային բնույթի մասին վկայող փաստերի առատությունը աչք է շլացնում:
Այս տեսանկյունից հետաքրքրական էր Դավութօղլուի առաջարկությունը Թուրքիայում անցկացնել Սիրիայի հիմնախնդրի, ինչպես նաև արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցություններ: Իհարկե, այս քայլով թուրքական արդի դիվանագիտության հայրը ցանկանում էր ևս մեկ անգամ շեշտադրել իր կողմից առաջ քաշված սկզբունքի գործածելիությունը, սակայն երբ նրանց քայլերը և հայտարարությունները դիտարկում ենք ոչ թե մեկ օրվա, այլ նույնիսկ մի քանի օրերի կտրվածքով, դրանց իրարամերժելիությունն ու անսկզբունքայնությունը ջրի երես են բարձրանում: Մի կողմ թողնելով Սիրիայի ապակայունացման գործում թուրքական կողմի ակտիվ դերակատարումը և Ասադի դեմ պարբերաբար հնչող սպառնալիքները՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքի տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում նաև արցախյան հակամարտությունում ադրբեջանական կողմի բացահայտ սատարումը՝ Հայաստանի առջև նախապայմանների առաջ քաշման և առհասարակ Ադրբեջանին լայնածավալ աջակցության տրամադրման տեսքով: Այդ անհետևողական և անսկզբունքային հայտարարությունների ու քայլերի ֆոնին միջազգային հանրությունը վաղուց առնվազն լուրջ չէ վերաբերվում Թուրքիայի՝ արցախյան հակամարտությունում միջնորդական նախաձեռնությունների փորձերին: Համոզված եմ՝ այս հանգամանքը քաջ գիտակցում է նաև ինքը՝ Դավութօղլուն, և իր կողմից այս առաջարկի հերթական հնչեցումը չի կարող ոչ մի խորքային նպատակ հետապնդել, այլ ուղղակի ևս մեկ առիթ էր «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքի մասին հիշեցնելու՝ ընդհուպ Թուրքիային ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրող Հայաստանին հյուրընկալելու պատրաստականության միջոցով:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...