Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Օդանավակայանի հարցի ներուժը որպես ադրբեջանական գործիքի | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 25/11/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Սաֆարովյան փոթորկից հետո ձևավորված միջնորդական սառույցը, կարծես թե, հալչելու նշաններ է ցուցադրում: Դրա վկայություններից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ այցն է: Անշուշտ, սաֆարովյան սկանդալի հետ առնչվող որոշ հարցեր կազմում են նրանց հանդիպումների անկյունաքարերից մեկը, սակայն Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը ես կհամարեի ավելի առանցքային հարց հետևյալ երկու հիմնական պատճառներով՝
1.      Այն, որպես ավելի արագ և որոշ դեպքերում անվտանգ տրանսպորտային միջոց, կարևոր հումանիտար հարցեր է լուծում թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ չբացառվող ռազմական գործողությունների ընթացքում՝ ապահովելով ցամաքային կապի կայուն այլընտրանքի գոյությունը:
2.      Սաֆարովի ներումից և փաստացի հերոսացումից հետո մտավախություն կա, որ ադրբեջանական կողմը և նույնիսկ միջնորդները կարող են հավասարության նշան դնել վերոնշյալ հանցագործության և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման միջև՝ որպես հակամարտող կողմերի միջև առկա լարվածության արագացուցիչ գործոններ: Նոյեմբերի 22-ին դրա մասին ակնարկեց նաև ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ նշելով, որ օդանավակայանի բացումը կարող է մեծացնել լարվածությունը: Նա դիվանագիտորեն նշել է, որ կարող է, իսկ ես միանշանակորեն պնդում եմ, որ մեծացնելու է լարվածությունը, սակայն ոչ թե այն պատճառով, որ դա պետք է հենց այդպես լիներ, այլ պարզապես պաշտոնական Բաքուն այդպես է ցանկանում, ինչի հիմքում ընկած են հետևյալ պատճառները՝
Ա. Նկատելի է, որ ադրբեջանական կողմը իրոք վախենում է թռիչքների իրավական հետևանքներից, որոնք, ըստ իրենց տեսանկյան, ժամանակի ընթացքում կարող են իրավունքներ տալ հայկական կողմին այն տարածքների նկատմամբ, որոնց օդային տարածքներով իրագործվելու են թռիչքները: Բաքվի այս մտավախության մասին խոսում է Մինսկի խմբի համանախագահների առաջին հայտարարությունը, որտեղ դիրքորոշում էր հայտնվում, որ օդանավակայանի գործարկումը չի կարող իրավական հետևանքներ ունենալ:
Բ. Իր ագրեսիվ ոգուն համապատասխան՝ Ադրբեջանն ամեն ջանք գործադրում է Արցախի զարգացման և միջազգային կապեր հաստատելու յուրաքանչյուր հնարավորություն վիժեցնելու ուղղությամբ, մանավանդ որ օդանավակայանը ոչ միայն տնտեսական և հումանիտար նշանակություն ունի, այլ նաև ռազմական/ռազմավարական:
Գ. Օդանավակայանի բացումը կամ նույնիսկ դրա փորձը ցանկալի խաղաքարտ է տրամադրում Բաքվին բանակցային և քարոզչական նպատակներով հայկական կողմի «ապակառուցողական» վարքի մասին խոսելու համար: Եթե նախքան Սաֆարովի դեպքը դա կարող էր ընդհանուր նպատակներով օգտագործվել, ապա դրանից հետո փորձ է արվելու այն օգտագործել որպես սաֆարովյան սկանդալի՝ Բաքվի համար  բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով: Հենց այդ նպատակով էլ փորձ է արվում արհեստական լարվածություն ստեղծել՝ հումանիտար հարցը տեղափոխելով իրավական դաշտ:
Այս պայմաններում հայկական կողմի այն դիրքորոշումը, որ խնդիրը հումանիտար է, կարծում եմ, ամենառացիոնալ մարտավարությունն է, որի միջոցով պետք է ցույց տրվի, որ մենք չենք լարվածության հիմնական աղբյուրը: Բացի դրանից, հումանիտար նշանակության շեշտադրման միջոցով հայկական կողմը կանխում է Սաֆարովի ներման ու հերոսացման հանցագործությունը օդանավակայանի գործարկման հետ հավասարեցնելու ադրբեջանական փորձերը: Մնում է դրանում հնարավորինս համոզիչ և հետևողական փաստարկներ ներկայացնել՝ թույլ չտալով այդ հարցի վերածումը ադրբեջանական գործիքի:
 artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...