Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Քաղաքական կամքի՞, թե՞ հայրենադարձվելու ցանկության բացակայություն | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 03/08/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերջին շրջանում Սիրիայում սաստկացած բախումների ֆոնին ուժեղացան նաև քննարկումները սիրիահայության խնդիրների վերաբերյալ հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում: Տարբեր ու երբեմն միմյանց հակադրվող տեսակետներ են արտահայտվում՝ սկսած հայրենադարձության ընձեռնված հնարավորությունը օգտագործելու անհրաժեշտությունից մինչև սիրիահայության ավանդական համայնքը պահպանելու կոչերը:
Այո՛, սա առիթ է խթանելու հայրենադարձությունը Սիրիայից, սակայն դրա համար անհրաժեշտ են առնվազն երկու պարտադիր պայմաններ, ինչպիսիք են ՀՀ և ԱՀ իշխանությունների քաղաքական կամքը և սիրիահայության ցանկությունը: Ինչպես տեղյակ ենք, այդպիսի քաղաքական կամքի վերաբերյալ ոչ մեկ դեռ չի հայտարարել, փոխարենը հավաստիացվում է, որ պետական մարմինները ամեն ինչ անում են Հայաստան եկող յուրաքանչյուր սիրիահայի պատշաճ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Հայրենադարձություն կազմակերպելու քաղաքական կամքի բացակայությունը կարող է բացատրվել երկու հիմնական գործոններով՝ ներքին և արտաքին: Ներքին առումով, կարծես թե, իշխանությունները մտահոգություն ունեն ֆինանսների ու սոցիալական հարցերի հետ կապված, քանի որ զանգվածային հայրենադարձության պարագայում նրանք ստիպված են լինելու սիրիահայերին ապահովել սկզբնական պայմաններով, ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր նրանց համար: Արտաքին հիմնական գործոնը սիրիահայ համայնքի անվտանգության ու ամրակռության հարցն է. ասել կուզի՝ զանգվածային կազմակերպված հոսքը Սիրիայից դուրս կարող է դիտարկվել որպես դավաճանություն և՛ Ասադի կողմնակիցների, և՛ նրա հակառակորդների կողմից, ինչպես նաև կթուլացնի երբեմնի հզոր գաղութը: Հենց այս արտաքին գործոնն էլ հիմնականում փաստարկվում է պաշտոնական մակարդակում, իսկ թե ինչ նպատակով՝ հայրենադարձությունից, թե գաղութին սպառնալիքի տակ գցելուց խուսափելու, դժվար է միանշանակորեն ասել:
Իսկ ահա սիրիահայության մոտ հայրենադարձվելու ցանկության վերաբերյալ վկայող փաստերը այնքան էլ զանգվածային չեն, ինչի մասին խոսում են Հայաստան եկած սիրիահայերի ճնշող մեծամասնության կողմից ժամանակավոր բնակարանների կամ կացարանների ձեռքբերման փաստերը: Տպավորությունն այնպիսին է, որ նրանց հիմնական մասը Հայաստան է եկել ոչ թե հայրենադարձության նպատակով, այլ միջանկյալ անվտանգություն գտնելու՝ մինչև Սիրիայի բախումների հանգուցալուծումը կամ մեկ այլ ավելի հարմար երկիր փոխադրվելը:
Այսպիսով, չբացառելով սիրիահայերի հայրենադարձվելու ցանկության և հայրենյաց իշխանությունների քաղաքական կամքի պատճառահետևանքային կապը՝ պետք է նշել, որ վերոնշյալ երկու պարտադիր պայմաններն էլ ընդհանուր առմամբ բացակայում են կամ բավարար չափով գոյություն չունեն:
Artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am

15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ ...Ավելին...

«Հայրենիք» խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում թեկնածու է առաջադրել Արտակ Բեգլարյանին

15/10/2018 Բաժին՝ Քաղաքականություն
Հոկտեմբերի 15-ին «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ օրակարգում ունենալով Արցախի Հանրապետության Մարդու ...Ավելին...

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...