Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Սեփական օրինակով կարելի է պահանջել | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 06/09/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Մի քանի տարի է ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման հարցը բուռն քննարկումների առիթ է դառնում, որին նոր թափ տվեց Սաֆարովի տխրահռչակ դեպքը: Կարծես թե այժմ ճանաչման կողմնակիցները բավականին շատ են՝ հաշվի առնելով տրված հարմար առիթը: Նրանց ընդդիմախոսները փորձելով խուսանավել՝ փաստարկում են, որ ՀՀ-ն չպետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Չժխտելով, որ Սաֆարովի դեպքով բավականին հարմար առիթ է տրվել մեզ ԼՂՀ անկախության հարցը բարձրացնել ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև այլ պետություններում՝ պետք է հստակորեն գիտակցենք, որ դա միանգամյա գործողություն է, հետևաբար, դրանից պետք է առավելագույն օգուտներ քաղենք և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կտրվածքով: Միգուցե ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման ընդդիմախոսները ելնում են ինչ-ինչ հաշվարկներից, որոնց համաձայն՝ ավելի հարմար առիթով կարելի է օգտագործել այդ գործիքը՝ ապահովելով ավելի բարձր արդյունավետություն, սակայն սպասել ԼՂՀ ճանաչման առաջին հերթին այլ երկրներից, հետո ՀՀ-ից, ոչ միայն քաղաքական միամտություն է, այլ նաև ազգային արժանապատվության անտեսում: Քաղաքական միամտություն կարելի է համարել, քանզի ոչ մի երկիր (այդ թվում և Հունգարիան) լուրջ չի համարի ԼՂՀ անկախության ճանաչման պահանջ/առաջարկը, քանի դեռ ՀՀ-ն իրենից առաջ դա չի կատարել, մանավանդ որ այդ առաջարկը հնչելու է ՀՀ կողմից: Ազգային արժանապատվության անտեսման տեսանկյունից էլ դիտարկելիս՝ և՛ արտաքին աշխարհի, և՛ ներազգային ու ներհասարակական շրջանակների մոտ առնվազն տարօրինակ ու վիրավորական կդիտարկվի ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը առաջինը չճանաչելու հանգամանքը:
Մյուս կողմից բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, առանց դրանից բխող երկարաժամկետ պտուղների, ՀՀ-ին կզրկի տվյալ խաղաքարտը օգտագործելու հնարավորությունից: Այդ պատճառով, կարծում եմ, ամենաօպտիմալ տարբերակը այն է, որ ներքին բանակցությունների և խորհրդակցությունների արդյունքում ՀՀ-ն երբ համոզվի, որ այլ երկրներ ևս պատրաստ են ԼՂՀ-ն ճանաչելու, առաջին քայլը ինքը կատարի՝ ճանաչելով ԼՂՀ անկախությունը և կոչ անելով համապատասխան երկրներին հետևել իր օրինակին: Հունգարիայի օրինակով դա կարող է լինել պետական պաշտոնյայի հայտարարություն ԼՂՀ ճանաչելու գործընթաց սկսելու մասին կամ հունգարական պառլամենտում համապատասխան նախագծի առաջ քաշում, որից հետո ՀՀ համապատասխան մարմինները ներքին հավաստիացումներ կստանան հունգարական կողմից ԼՂՀ-ն ճանաչելու պատրաստականության վերաբերյալ, նոր դրանից հետո ՀՀ-ն պաշտոնապես ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այդ գործընթացից հետո պետք է լծվել այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչման հասնելու գործին, որի նախադրյալները Ուրուգվայում առկա են և, չեմ բացառում, որ Ուրուգվայն էլ հայտարարությունից ավելին չի կատարել հենց ՀՀ կողմից ԼՂՀ-ն չճանաչելու հանգամանքից ելնելով:
Պետք է ընդգծել, որ ԼՂՀ անկախության ճանաչման այս ռազմավարությունը վերաբերում է ոչ միայն ներկա պայմաններին, քանզի Սաֆարովի դեպքը ուղղակի նոր թափ տվեց այդ քննարկումներին: Իսկ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը Սաֆարովի արտահանձնման ու ներման հավանական պատասխաններից միայն մեկն է ու ոչ պարտադիրը: Ելնելով այն հանգամանքից, որ արցախյան հակամարտության բանակցություններն ընթանում են բավականին փակ ձևաչափով, և, հետևաբար, բանակցություններում ուղղակիորեն ընդգրկված անձանցից բացի ոչ մեկ չի կարող ամբողջովին պատկերացնել բանակցային իրադրությունն ու հավանական ճանաչման հետևանքները՝ մեզ մնում է մնալ հավանական տեսություններ առաջարկողի ու երբեմն խորհուրդ տվողների դիրքերում՝ հույսներս դնելով բանակցային գործընթացի անմիջական պատասխանատուների դիվանագիտական հոտառության ու քաղաքական խիզախության վրա:


Reddit

Պիտակներ՝ | | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...