Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Լավ մարդ լինելով՝ ես նաև լավ հայ եմ. հարցազրույց ԵԱԴ բլոգին


Ամսաթիվ՝ 12/12/2012 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Երիտասարդ առաջնորդների դպրոցի թերթի «ԵԱԴ-ական անհատը» խորագրի հյուրն է Արտակ Բեգլարյանը, ԵԱԴ 10-րդ սերունդ:
Կան անհատներ, որոնք ստիպում են հավատալ անհնարինի հնարավոր լինելուն։ Այդպիսիններից մեկն է ԵԱԴ 10-րդ հոսքի սան Արտակ Բեգլարյանը, ով 24 տարեկան հասակում արդեն ԼՂՀ վարչապետի օգնական է։ Արտակը, չնայած բոլոր դժվարություններին, կարողացել է փայլուն կրթություն ստանալ և ամեն կերպ փորձում է իր նպաստը բերել հայրենիքի զարգացմանը։
Մարդ, ով չի հանձնվում, հավատում է իր ուժերին և մյուսներին էլ ստիպում է հավատալ։ Չնայած նրան, որ Արտակը շատ վաղ հասակում կորցրել է տեսողությունը, դա նրան չի խանգարել պայքարել իր երազանքի համար ու ապացուցել բոլորին, որ կարևորը ձգտումն է։ Արտակն այն երիտասարդն է, ով դատական հայց հարուցեց ԱԳՆ-ի կառավարման ներքո գործող Դիվանագիտական դպրոցի դեմ՝ պահանջելով 1 դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ Դիվանագիտական դպրոցի ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվություն իրեն չտալու համար։
«2010-2011թթ. սովորել եմ ԵՊՀ կոնֆլիկտաբանության բաժնում, բայց մեկ տարի անց կիսատ եմ թողել, ընդունվել էի UCL Լոնդոնի համալսարանական քոլեջ Քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ Սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում։ Այժմ պատրաստվում եմ մեկնել սովորելու FLETCHER-ում Հանրային կառավարում և հանրային քաղաքականություն մասնագիտությամբ մինչև 2013թ. հունիսը», – նշում է Արտակը։ Մինչ այդ սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ֆակուլտետում, ինչպես նաև Հունաստանում։ «Կրթության ցանկացած հնարավորություն ես դիտարկում եմ, որպես զարգացման նոր հնարավորություն, նոր հորիզոններ։ Նպատակը առավելագույն արդյունավետության հասնելն է իմ խմբի, պետության, հասարակության համար», – նշում է Արտակը։ Չնայած 24 տարեկան հասակում զբաղեցրած արդեն իսկ բավական բարձր պաշտոնին՝ Արտակը կանգ չի առնում, և շարունակում է կրթությունը։ Միաժամանակ, փորձում է իր գիտելիքներն ու հմտությունները հնարավորինս ծառայեցնել իր երկրի և հասարակության շահերին։ «Փորձում եմ քաղաքացիական ակտիվությունը մեծացնեմ Արցախում, քանի որ այնտեղ ակտիվության մեծ խնդիր կա համեմատած Երևանի հետ, անհատների խնդիր կա, կան գաղափարներ, բայց չկա նախաձեռնողականություն։ Փորձում եմ աջակցել Արցախի երիտասարդության զարգացմանը։ Կազմակերպել ենք բանավեճի ակումբ, ՄԱԿ-ի մոդել, ազգային պարերի բաց դասեր, որոնք արմատավորում են երեխաների մեջ ազգային պարը, մյուս կողմից, վերացնում են կաղապարները, սովորեցնում են չխուսափել հրապարակայնորեն լավ բան անելուց»։
ԵԱԴ-ի դերը ևս փոքր չէ Արտակի, որպես առաջնորդի և ակտիվ երիտասարդի, կայացման գործում։ «ԵԱԴ-ն առաջին հերթին պրակտիկ հմտություններ է տվել, տվել է ծրագրեր կազմելու, կապեր հաստատելու, ծրագրեր ներկայացնելու մի շարք հմտություններ։ Բայց ամենակարևորը սոցիալական կապերն են, ընկերները, ընդհանուր միջավայրը։ Այն ինքնադրսևորման նոր հարթակներ է տրամադրել։ Այդ առումով շնորհակալ եմ ԵԱԴ-ին», – ասում է Արտակը։
Որպես իրական առաջնորդ Արտակը չի հավատում անհաղթահարելի խոչընդոտների առկայությանը։ «Կյանքում շատ բաներ կան, որ կարծում ես անհնարին են, բայց երբեք անհնարին չեն, ուղղակի պետք է առաջին քայլն անել։ Պետք է ձգտում, պետք է կամքի ուժ, պետք է աշխատանք։ Երբ գնում էի Հունաստան, միայնակ հայտնվեցի օտար քաղաքում ու շատ հանգիստ ադապտացվեցի։ Լոնդոնում հենց առաջին օրը գնացել եմ խանութ, առևտուր եմ արել։ Այստեղ կարելի է ասել՝ անհնարին բան չկա»,-պնդում է Արտակը։
Իսկ ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում նա։
«Կյանքում փորձում եմ առաջնորդվել քրիստոնեության կանոնով. «Դիմացինիդ արա այն, ինչն ուզում ես, որ քո հանդեպ անեն»։ Վերամբարձ կհնչի, եթե ասեմ, որ միշտ այդպես եմ վարվում, բայց հնարավորինս ձգտում եմ դրան։ Բացի դրանից, օգնությունը, աջակցությունը ցանկացած մարդուն ինձ համար սկզբունք է։ Ուղղակի լավ մարդ լինել, որ կողքինները տեսնեն, ինձ հետ շփումից լավ զգան ու ինչ-որ բան ստանան»։
«Ես ինձ հայրենասեր համարում եմ, բայց չէի ասի, թե ճոռոմ հայրենասեր եմ։ Միգուցե մի քիչ դժվար է ասել, բայց անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, պատրաստ եմ նաև ինձ զոհել հայրենիքի համար։ Պահը եթե գա, այն ժամանակ ավելի հստակ կլինի իսկապես պատրաստ եմ, թե՝ ոչ, բայց գոնե ներկայումս ես զգում եմ, որ պատրաստ եմ», – ասում է նա։ «Լավ մարդ լինելով ես նաև լավ հայ եմ»,-ամփոփում է իր սկզբունքների մասին պատասխանն այս խոսքերով։
Իսկ վերջում Արտակն իր ընթերցողին դիմեց հետևյալ ուղերձով. «Անհնարին ոչինչ չկա, ձգտեք, պայքարեք, և պայքարեք ոչ միայն մենակ, այլև ձեր կողքինների հետ միասին, խմբով։ Եվ ես էլ ձեր կողքին եմ, հուսով եմ մյուսներն էլ իմ կողքին են։ Պետք չէ ընկճվել, պետք է սիրել մարդկանց, ուղղակի ձեռք մեկնել։ Եթե նույնիսկ պետք է որոշ չափով քեզ նեղություն տաս, նեղությո՛ւն տուր։ Այդ օգնությունը բազմապատկված քեզ է վերադառնում, բայց նույնիսկ առանց դիմացը բան ստանալու պետք է օգնես նեղության մեջ գտնվողին, քո գաղափարներով, քո ծրագրերով, քո հմտություններով, քո փորձով՝ զարգացնելով քո միջավայրը, քո հայրենիքի զարգացման համար մի լումա ներդնելով»։
Աննա Կարապետյան, ԵԱԴ 12-րդ սերունդ


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...