Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Փոթորիկն անցնում է, բայց ագրեսիվ Բաքուն մնում է անսասան | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 22/11/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Գրեթե երեք ամիս է անցել սաֆարովի արտահանձնումից ու ներումից և կարելի է արդեն հայկական կողմի պատասխան քայլերից որոշ եզրահանգումներ կատարել: Սկզբնական շրջանում ՀՀ նախագահը հայտարարեց, որ հանձնարարել է համապատասխան մարմիններին պատրաստել գործողությունների պլան բոլոր հնարավոր ուղղություններով իրագործելու համար, որպեսզի միջազգային կառույցներում համարժեք պատասխան տրվի Ադրբեջանի քայլերին: Արդյո՞ք ՀՀ-ն կարողացավ հավուր պատշաճի օգտագործել այդ հնարավորությունը միջազգային արենայում Ադրբեջանի դեմքը ներկայացնելու և, հատկապես, նրա ագրեսիվ վարքի ճնշման նպատակով, թե բավարարվեցինք «կեսգործողություններով»:
Հաշվի առնելով մինչ այժմ կատարված հայտարարություններն ու նվաղ գործողությունները միջազգային դաշտում՝ կարող ենք պնդել, որ առայսօր սաֆարովյան ներման պատասխան քայլերը անբավարար են՝ մեզ ընձեռած մեծ հնարավորությունների համեմատ: Ինչպես դարբնության մեջ, այնպես և դիվանագիտությունում ու քաղաքականությունում «երկաթը տաք-տաք են ծեծում». Այդ տեսանկյունից դիվանագիտական փոթորկի սկզբնական փուլերում մենք բաց թողեցինք երկաթը տաք-տաք մշակելու հնարավորությունը՝ առնվազն հրապարակային ու տեսանելի գործողությունների կտրվածքով: Դրա մասին են խոսում Բաքվի ագրեսիվ դիրքորոշումների անսասան կեցվածքը և միջազգային կառույցների և տարածաշրջանով զբաղվող ծանր քաշային պետությունների սին հայտարարությունները, որոնք մեր ջանքերով պետք է դառնային Ադրբեջանի ագրեսիվությունը ճնշելու գործուն լծակներ:
Այնուամենայնիվ, հուսանք, որ ՀՀ դիվանագիտական զինանոցում դեռևս ձուլվում են նորանոր զենքեր ոչ ուշ ապագայում սաֆարովյան ներմանն ու հերոսացմանը համարժեք պատասխաններ տալու և դրանցից առավելագույն դիվիդենտներ քաղելու նպատակներով:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...