Ըստ վերլուծաբանի` «Հայաստանը ստացել է քաղաքական մեծ պարգև». վերլուծական
04/09/2012Քաղաքականություն
Hetq.am-ի անդրադարձն իմ ասուլիսին:
Ռամիլ Սաֆարովի ներման արտաքին նպատակերը, ըստ վերլուծաբան Արտակ Բեգլարյանի, Հայաստանի հասարակության և իշխանությունների նկատմամբ հիմնականում ճնշումներ գործադարելն է, հասարակության հոգեբանության վրա ազդելը, հայասպանության փաստը ի ցուց դնելն է. «Այսինքն` ինչ-որ ձևով փորձում են ազդել մեր հասարակական տրամադրությունների վրա: Ալիևը ատամ է ցույց տալիս և՛ Հայաստանին, և՛ միջազգային հանրությանը, որ ձեր խոսքը ընդհանրապես ինձ համար կարևոր չէ, ես կարող եմ ձեր ասածի հակառակը կատարել: Այսինքն` իրենց ավանդական հռետորիկայի տրաբանության սահմաններում է այս քայլը»:
Վերլուծաբանը գտնում է, որ այս ամենը Հայաստանի համար քաղաքական մեծ նվեր է, չնայած նրան, որ հրեշավոր քայլ է կատարվել: Ըստ Բեգլարյանի` այս պարագայում դիպուկ կլինի ասել` չկա չարիք, առանց բարիք. Հայաստանը պետք է հնարավորինս օգտվի քաղաքական «յաս պարգևից»:
Հայաստանի հիմնական անելիքները Բեգլարյանն երեք կետով է առանձնացնում. «Առաջին` բանակցություններում հայկական կողմի դիրքորոշման խստացում: Երկրորդ` միջազգային արենայում Ադրբեջանի ինտենսիվ սպառազինությունների ձեռքբերման վրա սահմանափակումների ու պատժամիջոցների սահմանման ուղղությամբ աշխատանքներ: Եվ երրորդ` քարոզչական դաշտում Ադրբեջանի իշխանությունների և հետևաբար` հասարակության մեջ տիրող հակահայկական տրամադրությունների վերհանում, ցույց տալու համար Ադրբեջանի բուն էությունը Ղարաբաղի կոնֆլիկտի նկատմամբ»:
Բանակցությունների խստացման տեսանկյունից Բեգլարյանը մի քանի քայլ է առանձնացնում, որոնք Հայաստանը կարող է կատարել. «Դա Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է, որ բավականին հավանական տարբերակ է: Նաև բանակցությունների բոյկոտումը ինչ-որ նախապայմաններով, և նախապայմանը ապահովելուց հետո, կարող են նորից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Նախապայմաններից մեկը, օրինակ, կարող է լինել Սաֆարովի հետ ուղղարկումը Հունգարիա կամ բանտարկումը Ադրբեջանում, և այլն»:
Բայց Բեգլարյանը գլխավոր խաղաքարտը համարում է այն, որ Ադրբեջանի տարածքում Արցախի գոյատևման ցանկացած տարբերակ առաջարկելու դեպքում հայերս կարող ենք թարմագույն օրիանկով ցույց տալ, որ դա «գոնե մոտակա 10-15 տարում անհնար կլինի»:
Ադրբեջան | Արտակ Բեգլարյան | Արցախ | վերլուծություն
Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am
27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...
Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am
26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունThe English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...
Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am
19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am
06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...
Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am
06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականությունThe English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...