Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վնասի Արցախի անվտանգությանը. Արտակ Բեգլարյան | armeniasputnik.am


Ամսաթիվ՝ 19/07/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս Սպուտնիկ Հայաստանին:
Արցախի կառավարության խոսնակի կարծիքով հիմա ամենակարևորն առանց ցնցումների կառավարման նոր համակարգին անցնելն է:
Արցախի անցումային փուլի նախագահի ընտրությունը Սահմանադրության պահանջ է: Արցախը կառավարման համակարգ է փոխում 2017-ի Սահմանադրական փոփոխություններից հետո: Հիմա թիվ մեկ խնդիրն, իհարկե, քաղաքական համակարգերի փոփոխությունների հետևանքով անվտանգության հետ կապված խնդիրների բացառումն է: Այս մասին ասաց Sputnik Արմենիային հյուրընկալված Արցախի կառավարության խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Արցախի կառավարության խոսնակի կարծիքով` այս փուլի համար մեկ առաջնահերթությունն է այնպես անել, որ անցումային փուլն ինստիտուցիոնալ խզումների չհանգեցնի: Ըստ նրա, հատկապես, պատերազմական ռիսկի ու անվտանգության ապահովման խնդրի առաջ կանգնած Արցախին, անկախ համակարգերից, կայունություն է պետք:
«Քաղաքական գործընթացները պետք է նպաստեն անվտանգության համակարգի բարելավմանը: Կարևորը կուռ համակարգված իշխանությունն է: Երբ պետությունը հենված է լինում քաղաքական անձանց ու ոչ համակարգի վրա, վտանգը մեծանում է: Ոչ ոք չի կարող երաշխավորել ու համոզված լինել, որ ամեն անգամ նախագահական արդյունավետ թիմ է աշխատելու»,- ասում է Բեգլարյանը:
Նոր Սահմանադրությամբ Արցախն անցում է լիարժեք նախագահական կառավարման համակարգի: Իրականում, Բեգլարյանի կարծիքով, այս ձևակերպումն այնքան էլ իրենց համար չէ: «Որոշ դեպքերում Ազգային Ժողովն ավելի լուրջ լծակներ ունի, քան նախագահը: Օրինակ՝ խորհրդարանն առանց նախագահի ձևավորում է դատական համակարգը»,–ասում է Բեգլարյանը:
Որքանով այս համակարգը կնպաստի Արցախի անվտանգությանը, ցույց կտա ժամանակը, առայժմ Արցախում, անկախ քաղաքական գործընթացներից, ըստ Բեգլարյանի, կայունության դիրքերից են խոսում:


Reddit

Պիտակներ՝ | |

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...