Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Քաղաքական դիվերսիա ռազմական միջոցներով | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 05/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հունիսի 3-4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական դիվերսիոն հարձակման հետևանքով հայկական կողմը տվեց երեք զոհ ու մի քանի վիրավորներ, և, ըստ տարբեր աղբյուրների, կորուստներ է ունեցել նաև դիվերսիոն կողմը:
Բնականաբար, այդ հարձակման հիմքում ընկած է հունիսի չորսին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի այցը Երևան: Այս հերթական հարձակման քաղաքական նշանակությունը դժվար չէ կռահել, այն է՝ ճնշում գործադրել Քլինթոնի վրա և ցույց տալ, թե որքան փխրուն է «ոչ խաղաղություն-ոչ պատերազմ» վիճակը արցախյան հակամարտության շուրջ: Հավանաբար, ադրբեջանական կողմը հույս ուներ այդ մեթոդով ստիպել Քլինթոնին ավելի կոշտ ու պահանջկոտ խոսել ՀՀ իշխանությունների հետ՝ իջեցնելով բանակցություններում արտահայտված զիջումների շեմը:
Այս դիվերսիայի մյուս հաղորդագրությունն այն էր, որ հարձակումը կատարելով ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված իրավական սահմանների վրա՝ ադրբեջանական կողմը միջազգային հանրության ու տվյալ պարագայում հատկապես ԱՄՆ-ի կողմից անցանկալի պատերազմի վտանգը դարձնում է ավելի գլոբալ տարածաշրջանային՝ հավանական պատերազմի կողմ ու թիրախ դիտարկելով ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլ նաև ողջ ՀՀ-ը, ինչը, անկասկած, կհանգեցնի ավելի մասշտաբային պատերազմի իր գլոբալ ապակայունացնող սպառնալիքներով և՛ անվերահսկելի տարածաշրջանի վերածվելու, և՛ խոշոր էներգետիկ ծրագրերի վիժեցման տեսանկյուններից:
Ադրբեջանական լկտիության հիմնասյուներից մեկն էլ ֆուտբոլային դիվանագիտությունում ադրբեջանական անպոչ գդալն է, ինչը որպես լրացուցիչ ճնշման լծակ օգտագործվում է ՀՀ-ից հապշտապ զիջումներ կորզելու ուղղությամբ, իհարկե, միջազգային ճնշման գործուն մասնակցությամբ. Չէ՞ որ հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ խստորեն շահագրգռված են Արևմուտքում, ու, թեև նրանց կողմից արցախյան հակամարտությունն ու ֆուտբոլային դիվանագիտությունը հայտարարվում են միմյանցից անկախ գործընթացներ, այնուամենայնիվ, հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացում ադրբեջանական գործոնի ծանրակշիռ ազդեցությունը լրացուցիչ խթան է հանդիսանում միջազգային հանրության համար, որպեսզի ամեն գնով «արդյունքի» հասնի արցախյան ճակատում:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...