Պղտորվող վիրտուալ ջրեր | վերլուծական artsakhtoday.com-ում
03/07/2012Հրապարակումներ, Քաղաքականություն
Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավը հասել է իր միջնակետին. ևս երկու շաբաթ և այն իր եզրագծին կհասնի: Ընդհանուր առմամբ ամփոփելով քարոզարշավի անցած շրջանը՝ կարող ենք փաստել, որ բավականին հանգիստ ու քաղաքակիրթ պայքար է մղվում, բոլոր թեկնածուները վարում են իրենց արշավները հավասար պայմաններում ու առանց խոչընդոտելու միմյանց: Քաղաքացիների մոտ հետաքրքրություն ու ակտիվություն է նկատվում, միգուցե նաև այն պարզ պատճառով, որ ընտրությունները, ցավոք, ամենահարմար առիթներն են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները բարձրաձայնելու և քիչ թե շատ ձեռնահաս այրերի հետ շփվելու համար: Առաջին հայացքից կարելի է նշել, որ կոռեկտ միջավայրը պահպանվում է նաև ԶԼՄ-ների կողմից՝ լուսաբանելով քարոզարշավի ընթացքը:
Ի տարբերություն ԶԼՄ-ների՝ սոցիալական ցանցերում սև քարոզչության ու անձնական վիրավորանքի չափաբաժինները բավականին բարձր են: Հատկապես ֆեյսբուքյան գրառումներն ու քննարկումներն աչքի են ընկնում իրենց ընդգծված ագրեսիվ տոնով: Եթե լրատվամիջոցները հիմնականում կառուցողական ու փաստարկված քննադատությամբ կամ պաշտպանությամբ են հանդես գալիս, ապա ֆեյսբուքյան խմբերում գրառումների ճնշող մեծամասնությունը պարունակում է չփաստարկված ու հուզական հիմքով մեղադրանքներ կամ աջակցության խոսքեր՝ համեմված անձնական վիրավորանքներով և՛ թեկնածուներից մեկի, և՛ ֆեյսբուքյան այլ օգտատերերի նկատմամբ: Ուշագրավ է, որ այդ «ակտիվիստների» մի մասը հանդես է գալիս կեղծ հաշիվներով, ինչը խոսում է այն մասին, որ նրանք էլ են հասկանում իրենց գործողությունների ոչ կոռեկտ լինելու հանգամանքը: Չեմ բացառում, որ այդպիսի գրառումների ու մեկնաբանությունների մի մասը միտումնավոր քարոզչական նպատակներ ունեն՝ օգտագործելով սև քարոզչության որոշ մեթոդներ, այդ թվում՝ քաղաքական բամբասանքներ:
Կարծում եմ՝ այդ ագրեսիվ պայքարին վերջ տալու համար թեկնածուների շտաբները պետք է կոչ անեն իրենց համակիրներին ավելի կոռեկտ ու կառուցողական պայքար մղել նաև վիրտուալ դաշտում:
artsakhtoday.com
Արտակ Բեգլարյան | Արցախ | վերլուծություն
Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am
27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...
Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am
26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունThe English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...
Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am
19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am
06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...
Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am
06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականությունThe English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...