Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ով ընտրի, ում պարտավորվեն. սյունակ «Օրակարգ»-ում


Ամսաթիվ՝ 08/02/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

«Օրակարգ» թերթում և civilnet.am կայքում իմ ունեցած սյունակի հոդվածներից
Արդարության առջև չմեղանչելու համար պետք է փաստել, որ քաղաքական դաշտի մյուս խաղացողներն էլ պակասը չեն. բոլորն էլ մի սանրի կտավ են: Քի՞չ են դեպքերը, երբ այս կամ այն քաղաքական ուժը իր ներքին այլևայլ նպատակներին հասնելու համար հույսը դնում է արտաքին աջակցության վրա:
Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է մի շարք կառույցների ու պետք է շարժվի դրանց կանոններով, սակայն որ այդ գործընթացում ժողովուրդը մնում է լուսանցքում, անընդունելի է: Սահմանադրության երկրորդ պատվավոր հոդվածն ասում է, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Սրանից ենթադրվում է, որ այդ պարտավորությունները պետք է ստանձնվեն ոչ այնքան արտաքին կառույցների, որքան սեփական քաղաքացիների առջև, մանավանդ որ ընտրողները բոլոր տիպի բարի կամեցողներից էլ շատ ավելի շահագրգռված են ազատ ու արդար ընտրություններ ունենալու հարցում: Վերջիվերջո, արդար կամ ոչ արդար (որոնք ուղղակիորեն պայմանավորված են նաև ընտրությունների որակով) համակարգի գործողությունների հետևանքները հենց քաղաքացիներն են զգում իրենց մաշկի վրա:
Մեր քաղաքական էլիտայի այդ վարքի պատճառները կարող են տարբեր լինել՝ ոչ հասուն ազգային-քաղաքական մտածելակերպ, արտաքին լեգիտիմության ձեռքբերում (հուսալով այդպես ազդել նաև ներքին լեգիտիմության վրա), նորանոր ֆինանսական օգնությունների կամ արտոնյալ վարկերի պոկում և այլն:
Ինչ պատճառներ էլ ընկած լինեն այդ վարքի հիմքում, միևնույն է, պտուղները դառն են ժողովրդի համար, ու մենք երբեք քաղցր պտուղներ չենք համտեսելու, քանի դեռ մեզ հասանելիք խոստում-պարտավորությունները շռայլվում են օտարի առջև, քանի դեռ մեր խայտաբղետ ընտրյալները չեն հասկացել, որ միմյանց ու ժողովրդի հետ պետք չէ խոսել կամ ժողովրդին լավություն անել արտաքին միջնորդությամբ կամ ճնշմամբ, և քանի դեռ մենք՝ բոլորս, վերջապես կարևորագույն դասը չենք սերտել, որ խալիֆայի ոստիկան-մարդահավաքները, ցարի պրիստավ-հարկահավաքները և Եվրոպայի դիտորդ-փաստահավաքները կուգան ու կերթան, ընտրյալների հետ կոտրած տաշտակի առջև կմնան ժողովուրդն ու իր տարբեր տիպի հավաքները:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...