Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Նոր մոտեցումներ. Ժա՞մն է «խաղաղապահության» | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 12/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հունիսի 18-ին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Փարիզում: Ինչպես իր այցի շրջանակներում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը, հանդիպման ժամանակ կողմերին առաջարկվելու են նոր մոտեցումներ: Թե ինչպիսին է լինելու այդ մոտեցումների էությունը, միայն ենթադրությունների մակարդակում կարելի է ասել:
Այսպես, հաշվի առնելով միջնորդ երկրների ամենաթարմ հայտարարությունները (այդ թվում՝ Քլինթոնի Երևանյան հայտարարությունը) երեք հիմնական սկզբունքների կարևորության մասին՝ կասկած չի հարուցում, որ նոր մոտեցումները չեն վերաբերելու սկզբունքներին, այլ ավելի միջանկյալ ու գործառնական հարցերի: Մի քանի հանգամանքներ խոսում են այն հավանականության մասին, որ այդ նոր մոտեցումները միտված են լինելու միջնորդ կողմերի գործառույթների փոփոխությանը, այն է՝ միջնորդությունից անցում հարկադիր արբիտրաժի: Հիմնական ուշագրավ հանգամանքները հետևյալներն են՝
1. Արևմտյան փորձագիտական շրջանակում բարձրացված գաղափարը, որ խնդրի լուծման համար հարկադիր արբիտրաժի կարիք կա: Այս միտքը հունիսի 5-ին արտահայտեց արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի անդամ Վեյն Մերրին:
2. Մի կողմից Քլինթոնի՝ նոր մոտեցումների մասին հայտարարության և ադրբեջանական Դիվերսիաների, իսկ մյուս կողմից Մերրիի փորձագիտական կարծիքի հնչման և Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում «Լեռնային Ղարաբաղ. Արդյո՞ք սառեցված հակամարտությունը կվերաճի տաքի» խորագրով քննարկման կազմակերպման «զուգադիպում»: Այս իրադարձությունները տարօրինակ կերպով միաժամանակորեն փոխլրացրեցին միմյանց:
3. Ռուսաստանի Դաշնության արձագանքի ուշացումը սահմանային աննախադեպ լարմանը: Այդ ուշացումը հուշում է, որ նույնիսկ խաղաղության կոչը Ռուսաստանի կողմից վտանգներ էր պարունակում ռուսական շահերի համար: Այսինքն՝ սահմանային շարունակական լարման պայմաններում միջազգային արձագանքը և համաձայնությունը, որ տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ, կարող են հետագայում հիմք դառնալ Արցախում միջազգային խաղաղապահ զորքերի տեղակայման համար, ինչը, բնականաբար, լուրջ հարված կլինի տարածաշրջանում ռուսական շահերին:
4. Վերջին շրջանում Իրանի վրա ռազմական հարվածի հավանականության աճը: Անվիճելի է, որ Իրանին սահմանակից արցախյան ազատագրված տարածքում տեղակայված զորքերը կարող են առանցքային դեր խաղալ Իրանի դեմ հավանական պատերազմում:
Արցախյան հակամարտությունում արբիտրաժի գաղափարը նոր չէ, սակայն դրան խանգարող հիմնական երկու հանգամանքները համեմատաբար խաղաղ ստատուս քվոն ու գերտերությունների կողմից խաղաղապահ առաքելության հսկայական ծախսերն արդարացնելու համար անհրաժեշտ կենսական շահերի բացակայությունն էին: Կարծես թե այժմ այդ երկու հանգամանքներում էլ փոփոխությունների միտում կա. Իրանի նկատմամբ պլանավորվող պատերազմը և արցախյան հակամարտությունում ռազմական էսկալացիայի վտանգը կամ դրա իմիտացիան դարձնում են հարկադիր արբիտրաժի կիրառումը ավելի հավանական:
Այնուամենայնիվ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը՝ պատրաստ լինելով կանխելու հակամարտության էսկալացիան, միջազգային միջամտությունը դրանում և մեր տարածքների օգտագործումն Իրանի դեմ պատերազմում:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...