Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Պաշտոնական. ապատեղեկատվություն չտարածե՛լ, ամանորյա տոնակատարությունների արգելք չկա


Ամսաթիվ՝ 22/12/2015 Բաժին՝ Քաղաքականություն

Artak_Beglaryan_Official_Portrait _ 18.11.2015Ուշադրություն…
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի համեմատաբար ագրեսիվ պահվածքը որոշ բամբասանքների տեղիք է տվել Արցախում: Կուզեի պաշտոնապես անդրադառնալ հատկապես դրանցից մեկին, ըստ որի՝ կառավարությունը/վարչապետն արգելել է ամանորյա տոնակատարությունների կազմակերպումը:
Այդ առթիվ խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կետերը.
1. Կառավարությունը և վարչապետը ոչ մի կերպ չեն անդրադարձել այդ հարցին, և, հետևաբար, ոչ մի արգելք և արգելելու մտադրություն չկա:
2. Բոլորն (այդ թվում՝ պետական կառավարման մարմինների աշխատակիցները) ազատ են և իրավունք ունեն իրենց ուզած ձևով և չափով տոնել գալիք տոները՝ լինի դա հրապարակային հանդիսություն, բանկետ, թե մեկ այլ ձևաչափ:
3. Խուսափե՛ք չճշգրտված տեղեկատվություն տարածելուց և ժողովրդի մեջ անտեղի անհանգստություն առաջացնելուց:
4. Վերջիվերջո, սահմանի դրությունն այդքան լարված չէ և գտնվում է հայկական բանակի ամբողջական վերահսկողության տակ: Ավելին՝ ոչ մի ռիսկ չկա, որ այն կարող է ավելի լարվել և վերահսկողությունից դուրս գալ: Մի՛ մոռացեք, որ նույնիսկ պատերազմի տարիներին էին տոնակատարություններ և բանկետներ կազմակերպվում…
Մաղթում եմ ողջ հայությանը առողջություն, ընտանեկան ջերմություն և խաղաղություն:
Հ.Գ. զգույշ եղե՛ք ամանորյա թունավորումներից և խմիչքի չարաշահումներից, դրանք ավելի վտանգավոր են, քան ադրբեջանական զինված ուժերը :)
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:


Reddit



Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...