Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Հանդիպում նախագահի՞, թե՞ համայնքապետի՞ թեկնածուի հետ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 09/07/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հուլիսի 7-ին ԱՀ նախագահի թեկնածու և գործող նախագահ Բակո Սահակյանի թիմի հետ մեկնեցի Բերդաձորի ենթաշրջան, Լիսագոր, Քիրսավան, Քարին տակ և Շուշի քարոզարշավի ընթացքը և ժողովրդի տրամադրությունները դիտարկելու նպատակով:
Նախ՝ ուշագրավ է, որ Բակո Սահակյանը մեկնում է հանդիպումների բավականին սակավաթիվ ու համեստ թիմով, որի մեջ ընդգրկված են տվյալ շրջանի հարցերին ձեռնահաս ու շրջանում հարգանք վայելող մարդիկ: Թեև գյուղերում իր ելույթներում նախագահի թեկնածուն ուշադրություն էր հրավիրում գյուղական համայնքների զարգացման գլոբալ լուծումների (անասնապահության ու գյուղատնտեսության այլ ճյուղերի խթանում, երիտասարդության արտահոսքի կանխում, ծնելիության աճի խթանում) վրա, այնուամենայնիվ, հաշվի առնելով քաղաքացիների կողմից տրվող հարցերը՝ ընդհանուր առմամբ տպավորությունը այնպիսին էր, որ հանդիպումը ոչ թե հանրապետության նախագահի թեկնածուի կամ գործող նախագահի հետ էր, այլ իրենց համայնքապետի: Մեկ-երկու բացառությամբ բոլոր հարցերը առնչվում էին մանր կենցաղային կամ լավագույն դեպքում սեփական գյուղի ընդհանուր խնդիրներին: Ցավալի է, որ ընտրողների քաղաքական գիտակցությունը սահմանափակվում է այդքան լոկալ հարցերով, որոնց համալիր լուծումները կարող են տրվել գլոբալ ծրագրերի իրագործմամբ: Համայնքներից մեկում, որի նորակառույց դպրոցում այժմ ուսանում են 11 աշակերտներ, նախագահի թեկնածուն մտահոգություն հայտնեց աշակերտների սակավաթիվության համար՝ բնակչության աճի գրավականը տեսնելով գյուղի զարգացման մեջ: Բակո Սահակյանը պատրաստականություն հայտնեց աջակցելու Բերդաձորի ենթաշրջանում հիմնել անասնապահական ժամանակակից խոշոր ֆերմա: Մի կողմից ուրախալի էր, որ բոլոր գյուղերում ականատես էիր լինում նորակառույց կամ վերանորոգված մշակույթի պալատների, դպրոցների և տների, մյուս կողմից քաջ գիտակցում ես, որ նորակառույց դպրոցը կամ մշակույթի տունը չեն ապահովում նոր աշխատատեղեր, որոնք կախված չեն լինի պետական բյուջեից, ինչպես նաև երիտասարդությանը ետ չեն պահում ուրբանիզացիոն գործընթացներից: Այդ պատճառով, կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե նոր դպրոցների ու մշակույթի տների կառուցման փոխարեն այդ խոշոր միջոցները ուղղվեին տվյալ գյուղում տնտեսական նպաստավոր ներդրումներին, որոնք երկարաժամկետ կտրվածքով բնակչությանը կպահեին տեղում՝ ապահովելով աճ և զարգացում, իսկ մյուս կողմից էլ պետական բյուջեով սնվող աշխատատեղերի փոխարեն այդ ներդրումներով ստեղծված աշխատատեղերը կսնեին բյուջեն: Վերջին տարիներին իշխանությունները հաճախակի են խոսում գյուղատնտեսության ռազմավարական նշանակության մասին, սակայն հիմնական բացը, կարծում եմ, համապարփակ ռազմավարական ծրագրի բացակայությունն է, որով Արցախի ցանկացած անկյուն կդառնա գրավիչ իր պայմաններին համապատասխան ոլորտի ներդրումների համար:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...