Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Լեռնային Ղարաբաղ. Կանխարգելող և փոխհատուցող ճանաչում ընդդեմ Ադրբեջանի սպառնալիքների. Armenian Weekly


Ամսաթիվ՝ 03/07/2013 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Սույն հոդվածը հունիսի 14-ին Armenian Weekly-ում տպագրված իմ հոդվածի թարգմանությունն է անգլերենից: Թարգմանությունը՝ Մարինե Գրիգորյանի և Անուշ Դադայանի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Եվրասիական տարածաշրջանում ամենաերկարատև հակամարտություններից մեկը, կարծես թե թևակոխել է կարգավորման կարևորագույն փուլ: Մայիսի 30-ին Լուիզիանայի օրենսդիր մարմինը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Այդ ակտը ունի նախադեպեր ԱՄՆ նահանգային մակարդակում. Օրինակ՝ վերջին ամիսների ընթացքում նման որոշումներ ընդունել են Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ-Այլենդը: Ավելին, ԼՂՀ անկախությունը նահանգային մակարդակում ճանաչվել է նաև ԱՄՆ ափերից այն կողմ. այսպես Ավստրալիայի ամենամեծ նահանգը՝ Նոր Հարավային Ուելսը նման որոշում է ընդունել 2012թ.:
Չնայած միջազգային իրավունքի ոչ սուբյեկտների կողմից ընդունված նման որոշումները չեն փոխում այդ դե-ֆակտո պետության կարգավիճակը միջազգային հանրության շրջանակներում, այնուամենայնիվ, դրանց քաղաքական նշանակությունը չպետք է թերագնահատվի: Նախևառաջ այդ փաստը զգուշացնում է Ադրբեջանին, որ ժամանակը գործում է Ղարաբաղի վերջնական ճանաչման օգտին, և այդ փաստը կարող է ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա բանակցությունների ընթացքում իր մաքսիմալիստական դիրքորոշումից հետ կանգնելու համար: Փաստացի, դա արվում է ի պատասխան Բաքվի ռազմաշունչ հռետորաբանության և ինտենսիվ սպառազինության, որի վրա Ադրբեջանն ակնհայտորեն հենվում է երկարաժամկետ կտրվածքում: Երկրորդ՝ ճանաչման քարոզարշավը բարձրացնում է միջազգային հանրության իրազեկվածությունը Լեռնային Ղարաբաղի հարցի և այդ չճանաչված հանրապետության դեմոկրատական արժեքների մասին: Բացի դրանից, այդ դրական իրազեկվածությունը, անշուշտ, կմեծացնի պետությունների և ենթապետական միավորների կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հետագա հնարավորությունները:
ԼՂՀ միջազգային ճանաչման քարոզարշավը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես վտանգ՝ հանգեցնելով ագրեսիվ հակազդեցության: Ի հավելում ավանդական ռազմաշունչ հռետորաբանության, Ադրբեջանը կանոնավոր կերպով լարվածություն է հրահրում ճակատագծում, ինչպես նաև գնում է ընդարձակ սպառազինության ճանապարհով՝ բացահայտ կերպով խախտելով սովորական սպառազինության վերահսկողության կանոնները: Դեռ ավելին, Բաքուն վերջերս երկու քայլ է ձեռնարկել, որոնցով ավելորդ լարվածություն է ստեղծել Ղարաբաղյան խնդրի շուրջ և խորացրել անվստահությունը հայկական և ադրբեջանական հասարակությունների միջև:
Առաջին ցնցումը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելը և ներում շնորհելն էր: Նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման 2004թ. Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար: Խորհրդանշականորեն, դա պատահել էր, երբ երկուսն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված “Համագործակցություն հանուն խաղաղության” ծրագրին: Ինչպես մարդասպանը հետո հպարտորեն խոստովանել էր, այդ դաժան արարքի պատճառը հայերի նկատմամբ նրա ունեցած էթնիկ ատելությունն էր, որը լայնորեն քարոզվում է ադրբեջանական իշխանությունների կողմից: 2012թ. օգոստոսին Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելը, որը կազմակերպվել էր Հունգարիայի կառավարության հետ միասին, ինչպես նաև հայրենիքում նրան հերոսացնելու փաստը ցնցեցին միջազգային հանրությանը: Դիվանագիտական մակարդակում ի պատասխան այդ վատահամբավ գործարքի Ադրբեջանի և Հունգարիայի միջև՝ Հայաստանը կասեցրեց իր հարաբերությունները Հունգարիայի հետ:
Ալիևի կլանի կողմից իրականացված այս խայտառակ քայլի հիմնական պատճառները հետևյալներն էին. Առաջին՝ Ալիևը նպատակ ուներ սնուցել ադրբեջանական հասարակության ազգայնական զգացմունքները, որոնք ուղղված են գլխավորապես հայերի դեմ: Այդ միջոցով նա հույս ուներ բարձրացնել հասարակության ռազմաշունչ տրամադրությունները հետագայում Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Երկրորդ՝ նա, օգտագործելով ղարաբաղյան խաղաքարտը (այս դեպքում ներում շնորհելով և հերոսացնելով հայասպանին), նպատակ ուներ բարձրացնել իր լեգիտիմությունը հասարակության ազգայնական զանգվածների շրջանակներում, որը կազմում է հասարակության մի զգալի հատվածը: Անտարակույս, այդ լեգիտիմությունը նրան անհրաժեշտ է նախևառաջ 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, երբ այդ ավտորիտար առաջնորդը ցանկանում է վերընտրվել իր ոչ ժողովրդավարական երրորդ ժամկետում. մասնավորապես այն դեպքում, երբ մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումների պատճառով նրա լեգիտիմությունը էլ ավելի է սասանվել: Երրորդ՝ դա հստակ հաղորդագրություն էր Հայաստանին և միջազգային հանրությանը, որ բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը չի մեղմանա, և նրա BATNA-ն (պատերազմի վերսկսումը) դառնում է ավելի հավանական: Վիճելի է, թե արդյոք այդ հաղորդագրությունը աշխատեց, թե ոչ, սակայն ակնհայտ է, որ այն դարձել է Հարավային Կովկասի գործերում ընդգրկված խոշոր պետությունների բացասական մեծ արձագանքի պատճառ: Սկզբում վտանգ կար, որ Սաֆարովի դեպքը կսառեցներ հայ-ադրբեջանական բանակցությունները, սակայն շնորհիվ գլխավորապես միջնորդների ջանքերի՝ այդ վտանգն արդեն ընդհանուր առմամբ հաղթահարվել է:
Մեկ փոթորկի մեղմանալուն պես նոր ամպեր սկսեցին կուտակվել հայ-ադրբեջանական երկնքում: Հատկապես վերջին ամիսների ընթացքում սկսեց ուժեղանալ լարվածությունը Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ: ԼՂՀ իշխանությունը պլանավորում է գործի դնել օդանավակայանը հումանիտար թռիչքներ իրականացնելու համար, սակայն Բաքուն սպառնում է կործանել Ղարաբաղից և դեպի Ղարաբաղ թռչող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ: Սա Ալիևի կլանի հակահայկական հիստերիայի ցուցադրման մի այլ ձև է: Ո՞վ կարող է երբևէ մտածել քաղաքացիական ինքնաթիռ խփելու մասին՝ բացի ահաբեկիչներից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար պարզապես դժվարություններ ստեղծելուց բացի, Բաքուն մտահոգված է այդ չճանաչված երկրի տարածքով թռիչքները թույլատրելու իրավական հետևանքներով: Այդ մտավախությունները ստիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին հայտարարել, որ թռիչքները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա: Չնայած այս հայտարարությանը, Ադրբեջանի ղեկավարությունը դեռ շարունակում է սպառնալ կործանել քաղաքացիական օդանավերը: Սա էլ դարձել է միջնորդների օրախնդիրը վերջին հանդիպումների ժամանակ, և թվում է, թե Ադրբեջանը ձգտում է օգտագործել օդանավակայանի հարցը բանակցային գործընթացում: Որոշակի ձգձգումներից հետո ԼՂՀ իշխանությունները հայտարարեցին, որ օդանավակայանը շուտով կգործարկվի: Հավանաբար, սույն որոշման հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ հակահրթիռային համակարգերը կապահովեն Ղարաբաղի թռիչքների անվտանգությունը: Ավելին, ըստ որոշ փորձագետների պնդման՝ Ռուսաստանը ձգտում է Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայել ռուս խաղաղապահներ՝ որպես անվտանգության երաշխիք: Այդ խաղաղապահները, բնականաբար, կբարձրացնեն Մոսկվայի կշիռը տարածաշրջանում, քանի որ Ղարաբաղի հակամարտությունը համարվում է կայունության/անկայունության ամենաազդեցիկ գործոնը Հարավային Կովկասում: Անվիճարկելի է, որ ցանկացած Ռուսական զինվոր այդ հողի վրա մտահոգության տեղիք կտա տարածաշրջանի այլ ազդեցիկ խաղացողների շրջանում` ներառյալ Եվրոպական Միությունն ու Միացյալ Նահանգները: Դա նշանակում է, որ նման հնարավոր փոփոխությունից, ինչպես նաև տարածաշրջանում նոր ավերիչ պատերազմից խուսափելու համար բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կանխեն Ադրբեջանին քաղաքացիական ինքնաթիռները գրոհելուց և փոխարենը հայկական կողմին հստակ երաշխիքներ տրամադրեն:
Անվիճելի է, որ վաղ թե ուշ օդանավակայանը կգործարկվի, քանի որ այն ունի մարդասիրական վիթխարի նշանակություն Ղարաբաղի ժողովրդի համար, և ոչ մի միջազգային նորմ չի արգելում նրա գործարկումը: Այնուամենայնիվ, Ադրբեջանն արդյոք կգրոհի քաղաքացիական ինքնաթիռները, թե ոչ, դեռ անորոշ է: Քանի որ, տրամաբանորեն, ղարաբաղյան ինքնաթիռների վրա ցանկացած գրոհում պատերազմի վերսկսման սկիզբ կհանդիսանա, իսկ խոշոր պետությունները շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ, ուստի նրանք կարիք ունեն Ադրբեջանին հետ պահելու նման արկածախնդիր ու ահաբեկչական պահվածքից: Ինչպե՞ս կերաշխավորեն նրանք բաղձալի խաղաղությունը հակամարտության գոտում և նրա շուրջ. պատասխանն ակնհայտ է, այն է՝ գործել շատախոսելու փոխարեն: Անվտանգության երկընտրանքի կոնցեպտը ենթադրում է, որ Հարավային Կովկասում սպառազինության մրցավազքը ավելի ու ավելի է բարձրացնում նոր պատերազմի հավանականությունը: Վերը նշված երկու ցնցումները ճակատագծի հաճախակի պատահարների հետ մեկտեղ անվտանգության երկընտրանքի ժայթքման շոշափելի նախանշաններ են: Նման լայնամասշտաբ մարդասիրական ու աշխարհաքաղաքական ճգնաժամից խուսափելու, ինչպես նաև Ղարաբաղի հակամարտությանը վերջնական լուծում տալու համար միջազգային հանրության ամենալավ տարբերակը ԼՂՀ-ին կանխարգելող ճանաչում տրամադրելն է: Անկասկած, կանխարգելող ճանաչումը կդառնա հզոր մի շղթա, որը հետ կպահի Ադրբեջանին միջազգայնորեն ճանաչված պետության վրա հարձակվելուց՝ հարկադրելով հաշտվել իրականության հետ՝ ինչպես Սերբիան Կոսովոյի դեպքում: Ի հավելում, այստեղ կարող է կիրառվել նաև փոխհատուցող ճանաչման կոնցեպտը: Այն կարող է փոխհատուցում լինել ոչ միայն 1990-ականների պատերազմի, շարունակվող զրկանքների ու սպառնալիքների, այլ նաև հնարավոր պատերազմի հավանական հետևանքների դիմաց: Ուստի, ինչպես տեսանք, ենթապետական միավորների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող որոշումներն արդեն ճանապարհ են հարթել դեպի կանխարգելող կամ փոխհատուցող ճանաչում միջազգային իրավունքի սուբյեկտների կողմից: Մնում է հուսալ, որ միջազգային հանրությունը բաց չի թողնի տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունը:


Reddit

Պիտակներ՝ | | | | | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...