Մինսկի խմբի համանախագահների այցելության ուշագրավ կողմերը | վերլուծական artsakhtoday.com-ում
18/07/2012Հրապարակումներ, Քաղաքականություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան աչքի ընկավ մի քանի հանգամանքներով, որոնցից վերլուծական դաշտում արձագանք գտան հիմնականում երկուսը, այն է՝
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ հանդիպման ժամանակ նրանք նշեցին, որ Արցախը դառնալու է բանակցությունների մասնակից հետագա փուլերից մեկում: Իհարկե, սա ուշագրավ հայտարարություն էր և, որոշ վերլուծաբանների պնդմամբ, Քլինթոնի խոստացած փոփոխությունն էր բանակցություններում: Սակայն դա չի նշանակում, որ նրանք ճանաչում են Արցախը որպես կոնֆլիկտի կողմ և մտադրություն ունեն ամբողջությամբ հաշվի նստել նրա հետ: Այստեղ անլրջություն կարելի է համարել Արցախի՝ բանակցություններին միանալու փուլի անհստակությունը, քանի որ միգուցե ամեն ինչ որոշվում է և Արցախին ֆիկտիվ կերպով հրավիրում են ստորագրել այլոց որոշածները: Մյուս կողմից Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է ոչ թե միանան բանակցություններին, այլ հենց իրենք քննարկեն հակամարտության լուծման սկզբունքներն ու պայմանները: Այնպես որ Արցախի՝ լիիրավ կողմ լինելու կարգավիճակը բանակցային գործընթացում պետք է հստակ լինի:
Մյուս ուշագրավ հայտարարությունը ՄԽ համանախագահների անդրադարձն էր Ստեփանակերտի օդանավակայանի հարցին: Իհարկե, ողջունելի էր այդ հայտարարությունը, որով նշեցին, որ կողմերից հավաստիքներ են ստացել չկործանել քաղաքացիական ինքնաթիռները, ինչը, բնականաբար, վերաբերում էր ադրբեջանական կողմին և կարելի է համարել հայկական կողմի հաղթանակը: Մյուս կողմից պետք չէ գերագնահատել այս հաջողությունը, քանզի ադրբեջանական կողմն էլ կորուստ չունեցավ. Չէ՞ որ նրանց սպառնալիքների հիմնական նպատակը ոչ թե Ստեփանակերտ-Երևան օդային կապը արգելելն էր, այլ Արցախի կարգավիճակի վրա այդ թռիչքների հավանական ազդեցության բացառումը, որն էլ ամրագրվել էր ՄԽ համանախագահների նույն հայտարարությունում: Այնպես որ այս անդրադարձը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակով էլ երաշխավորեց Ստեփանակերտ-Երևան կապի անվտանգությունը՝ մեզ զրկելով հետագայում այդ թռիչքների՝ Արցախի կարգավիճակի վրա ազդեցության խաղաքարտը օգտագործելու հնարավորությունից:
artsakhtoday.com
Արտակ Բեգլարյան | Արցախ | ղարաբաղյան հակամարտություն | վերլուծություն
Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am
27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...
Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am
26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունThe English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...
Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am
19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am
06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականությունՀայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...
Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am
06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականությունThe English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...