Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Միջազգային հաղորդակցության առումով բավական մեծ սահմանափակումներ կան. Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի խնդիրների մասին | shantnews.am


Ամսաթիվ՝ 15/10/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելով ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, ՄԻՊ պաշտոնակատար Արտակ Բեգլարյանին:
SHANTNEWS.am-ը զրուցել է առայժմ այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Արտակ Բեգլարյանի հետ: Վերջինս նշել է, որ պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը, ու «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունն իր թեկնածությունն առաջադրել է իր իսկ համաձայնությամբ:
Թեկնածուից հետաքրքրվեցինք՝ արդյոք բա՞րդ է ՄԻՊ աշխատանքը Արցախի Հանրապետությունում՝ հաշվի առնելով չճանաչված լինելը, ինչին ի պատասխան, Բեգլարյանը նշեց՝ ոչ թե բարդ է, այլ կան որոշակի առանձնահատկություններ:
«Առանձնահատկություններից գլխավորը երևի այն է, որ չճանաչված պետություն է և կան հատկապես միջազգային շփումների, հաղորդակցության առումով բավականին մեծ սահմանափակումներ: Իհարկե, ներսում էլ ինստիտուցիոնալ առանձնահատկություններ կան Հայաստանի Հանրապետության համեմատ, բայց դրանք կարող են որոշ չափով դրական լինել, որոշ չափով կարող են մի քիչ դժվարացնել աշխատանքը»,- ասել է Բեգլարյանը:
Նշենք, որ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունները տեղի կունենան մինչ հաջորդ ամսվա սկիզբ:


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Արցախի ՄԻՊ-ն ամփոփում է. իրավագիտակցության մակարդակի բարձրացումից մինչև Ադրբեջանի դեմ հայցեր | hetq.am

19/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույց hetq.am-ին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը տարեկան մոտ 125 նամակ է ստանում քաղաքացիներից: Այս տարի, հավանաբար, դրանք ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...