Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Մեկուկես ինքնություն. սյունակ «Օրակարգ»-ում


Ամսաթիվ՝ 14/02/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

«Օրակարգ» թերթում և civilnet.am կայքում ունեցած սյունակիս հոդվածներից:
Չքննարկելով ԼՂՀ-ն հռչակելու քաղաքական քայլի ճիշտ կամ սխալ լինելը՝ պետք է փաստել, որ ԼՂՀ բնակիչները ձեռք են բերել մասնակի պետական ինքնություն, իսկ ՀՀ բնակիչների ճնշող մասն էլ իր պետական ինքնությունից դուրս է թողնում Արցախը: Որպես հետևանք կարող ես ՀՀ բնակիչներից լսել այն տրտունջը, թե ինչու պետք է իրենց զավակները գնան պաշտպանելու Արցախը, իսկ Արցախում էլ կարող ես ականատես լինել ԼՂՀ պետական խորհրդանիշների նկատմամբ աճող «պատշաճ» վերաբերմունքի կամ պետական առանձին ինքնության ձևավորման մեկ այլ արտահայտման:
Այդ միտումներն ավելի անհանգստացնող էին հատկապես 2008թ. ոմանց թեթև ձեռքով արհեստականորեն սրացման շնորհիվ, սակայն այժմ էլ, առանց ծայրահեղ դրսևորումների, անցանկալի ինքնության խորացումը շարունակվում է, հետևաբար՝ խնդիրն օրակարգային է:
Մի անգամ Արցախում երիտասարդական մի հավաքի շրջանակներում Երևանից ժամանած ընկերներս անընդհատ հարցնում էին ինձ, թե ինչպիսին է ԼՂՀ վերնախավի տեսլականը՝ ՀՀ-ի հետ միացո՞ւմ, թե՞ առանձին պետություն: Մեկ-երկու օր հետո նույն խմբով հանդիպեցինք ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, և ես, առիթից օգտվելով, ընկերներիս հուզող հարցը տվեցի նրան: Պատասխանը, բարեբախտաբար, հստակ էր, որ ոչ մի քաղաքական ֆիգուր չկա, որը վերջին հաշվով Արցախը Հայաստանին միացած չտեսնի:
ԼՂՀ քաղաքական էլիտայի այս հստակ դիրքորոշումը ողջունելի ու հուսադրող է, սակայն ոչ բավարար հասարակ ժողովրդի մեջ անցանկալի ինքնության ձևավորումն ու խորացումը կանխելու համար, քանի որ նրանց առօրյա կյանքում դիվանագիտական ու քաղաքական հաշվարկները եղած կամ չեղած, միևնույնն են: Նրանց համար առանցքային են միայն մակերեսում գտնվող շոշափելի առարկաները՝ ինստիտուտներ, կոչումներ, պաշտոններ և այլն, և այլն:
Լայն կտրվածքով դիտարկելիս խնդրի լուծումը կարող է լինել երկու ճանապարհով: Առաջին՝ բուն պատճառն արմատախիլ անել, այսինքն՝ ԼՂՀ միացումը ՀՀ-ին նաև ֆորմալ մակարդակում: Երկրորդ՝ շարունակական նպատակային քարոզչությամբ ԼՂՀ և ՀՀ բնակիչների պետական ինքնությունը կապել ներկա դե ֆակտո Հայաստանի հետ:
Եթե դեռ ինչ-ինչ պատճառներով չենք ցանկանում կամ անկարող ենք կտրուկ փոփոխությունների գնալ, ապա գոնե երկրորդ տարբերակը պետք է հետևողականորեն իրականացվի, որտեղ գլխավոր դերակատարում կարող են ունենալ ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները, ինչպես նաև կարծիքի ոչ ֆորմալ այլ ագենտներ:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...