Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

ԼՂՀ-ում էլէներգիայի սակագինը կթանկանա, բայց… Պարզաբանումներ ԼՂՀ կառավարությունից. հարցազրույց Araratnews.am-ին


Ամսաթիվ՝ 12/09/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ

Էլէներգիայի թանկացումների շղթան այս անգամ հասել է ԼՂՀ: Այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել ԼՂՀ էլեկտրական բաշխիչ ցանցերը տնօրինող «Արցախէներգո» ընկերության համապատասխան հայտին՝ համաձայն որի 35 կՎ և բարձր լարմամբ սպառողները հոկտեմբերի 12-ից 1 կՎ ժամ էլեկտրականության դիմաց պետք է վճարեն 40 դրամ, գործող 32.85-ի փոխարեն: Ըստ հաստատված սակագների՝ փոխվելու է նաև բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Այսպես, ցերեկային 41.85 դրամը կդառնա 49 դրամ 1 կՎ ժամի դիմաց, իսկ գիշերային սակագինը՝ 44 դրամ նախկին 36.85-ի փոխարեն: Նշենք, որ մինչ այս բարձրացումը ԼՂՀ կառավարությունը նշանակալիորեն սուբսիդավորել է բնակչության կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագինը:
Araratnews.am–ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս անգամ ևս կառավարությունը սուբսիդավորման հատվածն իր վրա կվերցնի:
Մեր հարցին, թե ի՞նչ ժամկետներ են սահմանված սուբսիդավորման համար, Բեգլարյանը պատասխանեց.
«Մինչև հիմա սուբսիդավորում եղել է և որևէ ժամկետ հստակ նշված չէ: Բայց, օրինակ, հունիսին վարչապետն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ եթե թանկացում լինի, ապա անհրաժեշտության դեպքում կառավարությունը կսուբսիդավորի սակագինը համապատասխան խմբերի համար, որպեսզի բնակչությունը սոցիալական ծանրություն չզգա»:
Այն դիտարկմանը, թե բնակչության որ հատվածի համար կսուբսիդավորվի սակագինը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Չգիտեմ այս որոշումից հետո որևէ բան կփոխվի թե ոչ, բայց կարծում եմ, որ սուբսիդավորումը կշարունակվի ամբողջ բնակչության համար»:
Ինչ վերաբերում է սուբսիդավորման աղբյուրներին, ապա սուբսիդավորումը կլինի պետբյուջեի հաշվին:
Թրղի-1 հիդրոէլեկտրակայան - «Արցախ ՀԷԿ» - Արտակ Բեգլարյան
«Պետբյուջեից բացի այլ միջոց կառավարությունը չունի: Մինչդեռ չի բացառվում, որ սուբսիդավորման որոշ հատված տրամադրվի նաև «Արցախ ՀԷԿ»-ից ստացվող շահույթից: «Արցախ ՀԷԿ»-ի ամենախոշոր բաժնետերը (մոտ 48 %) կառավարությունն է: Այն էլեկտրաէներգիա է արտադրում և վաճառում բարձր գնով, որի արդյունքում բարձրանում է ոչ միայն ՀԷԿ-ի, այլև կառավարության շահույթը՝ որպես նրա բաժնետեր»:
Էլէներգիայի սակագնի թանկացումներին սովորաբար հաջորդում են այլ թանկացումներ: Այս մասով Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ այլ թանկացումներն անխուսափելի են, բայց դրանք հասարակության վրա զգալի ազդեցություն չեն ունենա: «Կարծում եմ՝ սա քիչ ապրանքների ինքնարժեքի վրա կազդի: Կառավարությունը կփորձի հնարավորինս մեղմացնել թանկացումները»,-նշեց նա:
Սակագնի թանկացման պատճառը պարզելու համար մենք խոսեցինք նաև ԼՂՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Նիկողոսյանի հետ:
Նա տեղեկացրեց, որ թանկացման խնդիր առաջացավ 2014-ի դեկտեմբերին՝ պայմանավորված դրամի փոխարժեքի արժեզրկմամբ:
««Արցախէներգո»-ն շատ գործարքներ դոլարով է կազմակերպում, բացի այդ էլ ՀԷԿ-երից ստացվող էներգիայի սակագինը դոլարով է հաշվվում, ուստի թանկացումն անխուսափելի էր»:
Հայաստանի վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ էլէկտրաէներգիայի սակագինը գրեթե ամեն տարի վերանայվում և թանկանում է: Մեր հարցին, թե արդյոք սահմանված 7 դրամը վերջնակա՞ն է, չի՞ բացառվում, որ առաջիկայում սահմանված սակագինը բարձրանա՝ Նիկողոսյանը պատասխանեց.
«Սակագինը կախված է «Արցախէներգո»-ի պլանավորումից: Էներգոն սահմանում է սակագինը և դիմում մեզ, մինչդեռ ներկայումս մենք միայն սակագնի թանկացման 7 դրամի մասով հայտ ունենք»:
Վարդուհի Ստեփանյան


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...