Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած


Ամսաթիվ՝ 16/07/2018 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: Մասնավորապես՝ տասնամյակներ ու հատկապես դարեր առաջ շատ ավելի հեշտ էր կուռք (առավել ևս՝ հերոս) կերտել ու պահպանել (երբեմն նաև բյուրեղացնել) այն, իսկ այժմ հերոսական կերպար կերտելը մնացել է դժվարության մոտավոր նույն մակարդակում (որոշ դեպքերում նույնիսկ ավելի հեշտացել է), սակայն այդ կերպարը պահպանելն է զգալիորեն դժվարացել՝ երկու հիմնական պատճառով՝
1. Մարդկանց բանական ու կրթական մակարդակն անհամեմատ աճել է, հետևաբար՝ շատ ավելի դժվար է զանգվածներին առասպելային փաթեթավորմամբ իրականություն (առավել ևս՝ կեղծ հիմքով դեպքերի պարագայում) մատուցելը և, հատկապես, տևական ժամանակով այդ իռացիոնալ ֆոնը պահպանելը:
2. Տեղեկատվական հոսքերը դարձել են շատ ավելի արագ (նույնիսկ՝ ակնթարթային), բաց, բազմակողմանի և դժվար կառավարելի: Արդյունքում օբյեկտիվ և սուբյեկտիվ տեղեկատվական միջամտությունների հետևանքով կրկին շատ դժվար է պահպանել հերոսի ու հատկապես կուռքի կերպարը:
• Օբյեկտիվ տեղեկատվական միջամտությունը տվյալ հերոսի/կուռքի հողեղեն վարքն է, որը չի կարող ամբողջովին զերծ լինել այս կամ այն չափի թուլություններից ու թերացումներից, որոնք, վերոնշյալ երկու հանգամանքներով պայմանավորված, գրեթե անհնար է սքողել հասարակությունից, ինչի արդյունքում աստիճանաբար (լավագույն դեպքում) փոշիանում է տվյալ հերոսի/կուռքի առասպելականությունը և սակրալությունը:
• Սուբյեկտիվ տեղեկատվական միջամտությունը տարբեր անհատների ու խմբերի բացահայտ սուտ, ճշմարտանման սուտ կամ ճշմարիտ բացասական կարծիքների ու տեղեկատվության դիտավորյալ կամ ակամա տարածումն է տվյալ հերոսի մասին, որոնք նույնիսկ եթե ըստ էության սուտ լինեն, միևնույն է՝ աստիճանաբար խարխլելու են հերոսի պատվանդանի հիմքերը, քանի որ հատկապես կրկնվող սուտը մոտենում է ճշմարտության մատույցներին:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ
Ա. Քանի որ կուռք դառնալու համար, բացի «գերմարդկային» քայլ(եր)ի և դրա սակրալացված ընկալման առկայությունից, անհրաժեշտ պայմաններ են նաև այդ ընկալման տևականությունը և օբյեկտիվ ու սուբյեկտիվ տեղեկատվական միջամտությունների չեզոքացումը, իսկ դրանց ապահովումը գրեթե անհնար է իրավիճակի վերոնշյալ փոփոխության պայմաններում, այդ պատճառով կհամարձակվեի պնդել, որ կուռքերի դարն անցել է (բացառությամբ շատ փակ համակարգերից՝ օրինակ, Հյուսիսային Կորեայից):
Բ. Վերոնշյալ երկու պատճառներով պայմանավորված իրավիճակի փոփոխության արդյունքում հերոսները լուրջ քննության առջև են կանգնած, քանի որ ստիպված են դիմակայել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ տեղեկատվական միջամտությունների ազդեցությանը, որոնք ժամանակին չկային առնվազն նույն ուժգնությամբ, արագությամբ ու խտությամբ:
Գ. Եթե կենդանի հերոսը ցանկանում է տևական ժամանակով պահպանել իր հերոսական պատվանդանը, ապա պետք է ոչ թե փորձի իր առասպելականացված կերպարը համապատասխանեցնել իր վարքին և ցուցադրել դրա միայն ցանկալի կողմերը, այլ՝ իր վարքը համապատասխանեցնի զանգվածների կողմից ընկալվող հերոսական կերպարին՝ հնարավորինս զերծ մնալով հողեղեն մահկանացուին բնորոշ թուլություններից և թերացումներից: Այսինքն՝ հերոսի կերպարն ինքնին, ելնելով հասարակության կարծրատիպային ընկալումներից, գծում է սոցիալական վարքի հստակ սահմաններ, որոնք պետք է մշտապես հաշվի առնել ցանկացած սոցիալական հարաբերություններում:
Դ. Հերոս մնալու համար շատ ավելի քիչ մարտահրավերներ են ի հայտ գալիս հերոսականության գագաթնակետին կյանքից հեռանալու դեպքում, քան՝ կենդանի կյանքում, սակայն, բնականաբար, կենդանի կյանքում հերոս մնալն ավելի պատվաբեր է տվյալ հերոսի համար և արդյունավետ՝ հասարակության համար: Մյուս կողմից, կյանքից հեռացած հերոսի կերպարն ավելի խոցելի է սուբյեկտիվ տեղեկատվական միջամտությունների հանդեպ՝ ի վիճակի չլինելով արձագանքել իր մասին տարածվող բացասական կարծիքներին և տեղեկություններին:


Reddit

Պիտակներ՝ |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...