Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կարեն Կարապետյանի հանգիստը պապական տանը և Արցախում 200 հա նռան այգի հիմնելու խոստումը


Ամսաթիվ՝ 18/08/2017 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը և Կարեն Կարապետյանը Աստղաշենում - 17.08.2017Երեկ հնարավորություն ունեցա Արցախում կարճատև արձակուրդով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց անցկացնել՝ իմ թեկնածուական ատենախոսության համար:
Հաճելի և պատվաբեր էր հյուրընկալվել Աստղաշեն գյուղում գտնվող նրա պապական տանը, որտեղ այս օրերին Կ. Կարապետյանը, իր հարազատների հետ միասին, անցկացնում էր հարաբերական հանգիստը: Այնպիսի տրամադրող միջավայր էր, որ հարցազրույցն արագորեն վերածվեց զրույցի՝ տարբեր թեմաների շուրջ՝ կառավարման մոտեցումներից ու կրթություն/գիտությունից մինչև սոցիալ-հոգեբանություն և հայկական արդի հիմնախնդիրներ: Արդյունքում ամրապնդվեց նրա մասին իմ հեռակա կարծիքը՝ որպես պարզ, անկեղծ, սրտացավ ու խորաթափանց մարդու:
Ուրախալի է տեսնել, որ նման պաշտոնյան իր արձակուրդն անցկացնում է Արցախում, հատկապես՝ իր հայրենի գյուղում: Էլ ավելի ուրախալի և ողջունելի էր, որ նա իր հանգիստը, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, համատեղեց կիսաշխատանքային շրջագայության հետ՝ ծանոթանալով Արցախում գործող տարբեր նախագծերի: Ավելին՝ խորհրդանշական էին երկու վարչապետների այցը Թալիշ և մոտորանավակով զբոսանքը սահմանամերձ Մատաղիսի ջրամբարում:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով:


Reddit

Պիտակներ՝ |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...