Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

«Արցախը համապատասխան ներուժ ունի ռուս-թուրքական խաղում խաղաքարտ չդառնալու համար». հարցազրույց Գալային


Ամսաթիվ՝ 15/12/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Artak_Beglaryan_Official_Portrait _ 18.11.2015Հարցազրույցս Գալային:
Շփման գծում առկա լարվածության, ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին Հայաստանի եւ Արցախի՝ կոնֆլիկտի մեջ ներքաշվելու վտանգի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:
-Պարոն Բեգլարյան, շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տեսնո՞ւմ եք արդյոք վտանգ, որ ռուս-թուրքական կոնֆլիկտի մեջ ներքաշվեն Հայաստանը եւ Արցախը: Դուք ինչո՞վ եք պայմանավորում հակառակորդի ակտիվ գործողությունները:
– Շփման գծում իրավիճակը լարվածության նմանատիպ պահեր ունեցել է ոչ մեկ անգամ, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը չի կարող վճռորոշ դերակատարում ունենալ Ադրբեջանի ագրեսիվ վարքի վրա: Պատճառների մի համախումբ է ընկած Ադրբեջանի արկածախնդիր վարքի հիմքում, որն ապացուցվել է տարբեր առիթներով: Ամեն դեպքում, ընդհանրապես չեմ բացառում, որ վերջին օրերի լարումը կարող է որոշ չափով պայմանավորված լինել նաև տարածաշրջանում ի հայտ եկած ապակայուն իրավիճակից մանր դիվիդենտներ շահելու կամ արձագանք ստուգելու Բաքվի հաշվարկներով: Զարմանում եմ այն պնդումներից, որոնք Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն ուղղակիորեն կապում են ղարաբաղյան հակամարտության հետ: Իրականում ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ռուսաստանն անմիջական կապ չունեն կոնֆլիկտի հետ, իսկ միջնորդավորված կապը միակողմանի և միանշանակ չէ: Պետք չէ մոռանալ, որ Արցախը ռուսական տարածք չէ, իսկ Ադրբեջանն էլ բավականին ջերմ հարաբերություններ ունի ՀՀ դաշնակից ՌԴ-ի հետ, և չի կարող մեծ եղբոր վարքը կրկնօրինակել՝ ցուցադրաբար դուրս գալով ՌԴ դեմ:
Իրականում Ադրբեջանի դրությունը նախանձելի չէ ռուս-թուրքական կոնֆլիկտի պայմաններում, քանի որ Բաքուն երկու կողմերի հետ էլ սերտ հարաբերություններ և երկուսից էլ զգալի կախվածություն ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ վարքին, մեզ համար դա կանխատեսելի է, քանի որ շարունակվում է վերջին տարիների քաղաքականությունը՝ պայմանավորված նույն պատճառներով՝ ներքաղաքականից մինչև արտաքին քաղաքական միջավայր, բանակցային շանտաժից մինչև տրամադրությունների ու հնարավորությունների շոշափում:
-Կրեմլից ուղղորդվող քաղաքագիտական, փորձագիտական շրջանակներն այս օրերին բարձրաձայնում են, որ Արցախը կարող է ծառայել որպես խաղաքարտ Պուտինի ձեռքում՝ ընդդեմ Էրդողանի: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը, Արցախը կկարողանա՞ն մեզ չառնչվող այս կռվի մեջ չներքաշվել, ցուցաբերել ինքնուրույնություն:
-Այն, որ Արցախը գործոն է տարածաշրջանում, ճշմարտություն է: Սակայն, ինչպես նշեցի, մենք կապ չունենք ռուս-թուրքական հարաբերությունների հետ: Միանշանակ, Արցախը համապատասխան ներուժ ունի խաղաքարտ չդառնալու համար, և դա մեկ անգամ չէ, որ ապացուցել է վերջին տասնամյակներում:
-Պարբերաբար Հայաստանը, Արցախը շփման գծում իրավիճակի լարվածության ֆոնին հայտարարում են, որ Ադրբեջանն ապտակում է, արհամարհում է ԵԱՀԿ-ին եւ միջազգային հանրությանը: Սակայն միջազգային հանրությունը երբեք չի դադարում հավասարության նշան դնել կողմերի միջեւ: Ինչո՞վ եք պայմանավորում այդ կեցվածքը, եւ դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել:
-Ենթադրելի է, թե ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չեզոք կեցվածք են որդեգրում զինադադարի խախտումների վերաբերյալ գնահատականներում: Կարծում եմ՝ դա պայմանավորված է գլխավորապես խախտումների ուսումնասիրության մեխանիզմների բացակայությամբ, որից համառորեն հրաժարվում է Ադրբեջանը, որպեսզի պաշտոնապես չարձանագրվի իր նախահարձակ բնույթը: Ամեն դեպքում, քիչ չեն լինում այնպիսի դեպքեր, երբ ակնհայտ է, թե ով է զինադադարը խախտել, սակայն կրկին լսում ենք նույն երանգավորմամբ գնահատականներ: Այո՛, միջնորդները պետք է ոչ թե արհեստական չեզոք լինեն, այլ՝ անկողմնակալ: Փաստացի, իրենց գնահատականներով նրանք կողմնապահություն են անում Ադրբեջանի օգտին, երբ նույնիսկ իրենց ուղղությամբ են կրակում: Այսպիսի մոտեցումը կարող է ավելի ազատություն տալ Բաքվի ապակառուցողական գործողություններին: Այնուամենայնիվ, պետք չէ հույս դնել միջնորդների արդար մուրճի վրա, քանզի մեր խաղաղության երաշխավորը միայն մեր բանակն է:
Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի


Reddit

Պիտակներ՝ | | | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...