Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ո՞վ է թույլ տվել ԵՄ-ին կամ ՄԽ-ին իրավական որոշումներ կայացնել Արցախի փոխարեն. վերլուծական


Ամսաթիվ՝ 25/07/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Վերլուծական հոդվածս hetq.am կայքում:
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններն այլևս կայացած ժողովրդավարական փաստ է: Նախ՝ անհրաժեշտ է նշել, որ ԱՀ-ում ընտրությունները առաջին հերթին պետք են ԱՀ քաղաքացիներին պետական ապարատը ավելի արդյունավետ գործառնելու նպատակով: Որոշ հրապարակումներից ու փորձագիտական կարծիքներից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական ընտրությունները մեզ պետք են միջազգային հանրության «աչքը մտնելու» համար:
Սա մեզ համար պետք է լինի ետին պլանում, մանավանդ որ միջազգային հանրությունը գոնե պաշտոնական մակարդակում այնքան էլ դրական չէ տրամադրված ընտրությունների կազմակերպման փաստի նկատմամբ: ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում և կենտրոնական Ասիայում ներկայացուցչի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցչի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները ԱՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ստվեր են գցում նրանց ներկայացրած երկրների ու կազմակերպությունների ժողովրդավարական իմիջի վրա:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հայտարարությանը, որում ասված էր, որ ընտրությունները չեն կարող նպաստել խաղաղության հաստատմանը՝ մեզ մնում է միայն ցավ հայտնել, որ ՆԱՏՕ-ն խաղաղությունն ու ժողովրդավարությունը անջատում է միմյանցից: Չէ՞ որ Արցախին վերաբերող ցանկացած հարց կարող է քննարկվել միմիայն ժողովրդավարական ընտրություններում ընտրված լեգիտիմ իշխանությունների հետ և միայն նրանք կարող են ուղղակիորեն երաշխավորել խաղաղությունը ԱՀ տարածքում: Հուսով եմ՝ ՆԱՏՕ-ն չի կարծում, թե խաղաղության հաստատմանը նպաստում է բռնաճնշումներով և կեղծիքներով «ընտրված» Ալիևի կլանը:
ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությունը էլ ավելի տարօրինակ էր: Ընտրությունների սահմանադրական և իրավական շրջանակները չճանաչելը նրանց խնդիրն է, բայց այն հայտարարությունը, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բանակցված ընդհանուր շրջանակներում այդ ընտրությունները չպետք է ազդեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վրա, առնվազն տարօրինակ է, քանի որ ԵՄ-ը ո՛չ բանակցային կողմ է, ո՛չ միջնորդ, ո՛չ էլ արբիտր, հետևաբար՝ նա իրավունք չունի հայտարարելու կամ նույնիսկ դիրքորոշում հայտնելու, թե ինչը պետք է կամ կարող է ազդել Արցախի ապագա կարգավիճակի վրա:
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա նրանք զգուշավորությամբ ընդունեցին, որ «Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները կարիք ունեն փորձելու իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպել ժողովրդավարական ճանապարհով այդպիսի գործընթացի միջոցով»: Այստեղ նրանք ընտրության փոխարեն օգտագործում են «այդպիսի գործընթաց» բառակապակցությունը:
Այնուամենայնիվ, միջնորդները ևս դուրս եկան իրենց իրավասությունների շրջանակներից՝ շեշտադրելով, որ «հուլիսի 19-ի գործընթացը ոչ մի կերպ չի նախավճռում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորման հասնելու նպատակով վարվող ընթացիկ բանակցությունների արդյունքը»:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՄԽ-ն արբիտրաժի կամ դատարանի գործառույթներ է վերցրել իր վրա: Նախ՝ ՄԽ-ն իրավական ոչ մի հարց որոշելու իրավունք չունի, քանի որ միջնորդական կարգավիճակը նրան տալիս է միայն տեխնիկական ու կազմակերպչական հարցերում միջամտելու, բայց ոչ երբեք իրավական կամ այլ պարտադիր վճիռներ կայացնելու իրավունք: Արցախի իրավական կարգավիճակը կարող է որոշվել միմիայն Արցախի բնակչության կողմից, իսկ ընթացիկ բանակցությունների արդյունքը՝ բանակցող կողմերի, ոչ թե միջնորդների կողմից:
Այսպիսով, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ը, ընդգրկված չլինելով արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում, կողմնակալ ու ապակառուցողական վարք դրսևորեցին՝ հակադրվելով իրենց իսկ կողմից փողհարվող մարդու ու ժողովուրդների իրավունքներին ու ազատություններին: Ավելին, նրանք հակասեցին նաև իրենց կողմից ֆորմալ աջակցություն վայելող ՄԽ միջնորդական առաքելության հայտարարությանն ու գործելակերպին, քանզի ՄԽ համանախագահները հաճախակի այցելում են Ստեփանակերտ հանդիպելու համար ԱՀ բնակչության ընտրված ներկայացուցիչներին: Իսկ ահա ԵՄ-ն ու ՄԽ-ն էլ գերազանցեցին իրենց իրավասությունները՝ փորձելով որոշել և սահմանել իրենց չվերաբերող իրավական հարցեր ու նորմեր:
Ուշագրավ է նաև, որ վերոնշյալ հայտարարություններում ընտրություն տերմինը չակերթների մեջ է առնված, ինչը խոսում է նրանց հեղինակների կողմից կիրառվող երկակի ստանդարտների մասին. Ամենատոտալիտար երկրներից մեկում Ալիևի ժառանգականացված ու ձևական «ընտրությունները» նրանց կողմից կոչվում են ընտրություն, իսկ բարձր մակարդակի ազատ ու մրցակցային ընտրությունները միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությունում ընտրություն չէ: Այս կառույցները, կարծես թե, մոռացել են, որ ընտրելու իրավունքը անկախ է միջազգային ճանաչումից, և յուրաքանչյուր բնակչություն, անկախ միջազգային ճանաչումից և այլոց կարծիքներից, իրավունք ունի տնօրինելու և ժողովրդավարական մեթոդներով կազմակերպելու սեփական կյանքը:
Մյուս կողմից, այդ հայտարարությունները միտում ունեին պաշտոնական մակարդակում չեզոքացնել ԱՀ նախագահական ընտրությունների հավանական հետևանքները, ինչը չի նշանակում, որ ընտրությունների ժողովրդավարական կազմակերպումը կամ դրանց արդյունքները ազդեցություն չեն ունենա ոչ պաշտոնական մակարդակում: Նախ՝ ժողովրդավարական Արցախի Հանրապետության կերպարը բավականին ազդեցիկ փաստարկ է արևմտյան ղեկավարների հետ բանակցություններում կամ զրույցներում:
Բացի դրանից՝ միջազգային լայն հանրության մոտ տոտալիտար Ադրբեջանի կողքին ժողովրդավարական Արցախը ավելի բարյացակամ մոտեցում ու դրական կարծիք կձևավորի, ինչը երկարաժամկետ հեռանկարում իր պտուղները կտա: Այս ընտրությունների արագ ազդեցությունը Արցախի միջազգային վարկի վրա կլինի այն, որ ԱՀ նախագահական ընտրությունների ժողովրդավարական ընթացքը, արդյունքները և ընդդիմադիր ձայների հավանական ինստիտուցիոնալացումն ու տևական ներկայացվածությունն արցախյան քաղաքական դաշտում շուտով կարտացոլվեն աշխարհում ժողովրդավարության վիճակը մոնիթորինգի ենթարկող կազմակերպությունների զեկույցներում՝ բարձրացնելով ԱՀ քաղաքական վարկանիշը:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...