Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կադրային քա՞ղց Արցախում | artsakhtoday.com


Ամսաթիվ՝ 24/09/2012 Բաժին՝ Հրապարակումներ

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի կողմից հաստատվեց կառավարության նոր կազմը՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ: Որոշ փոփոխություններ ու տեղափոխումներ կանխատեսելի էին, սակայն հիմնական նորությունը Արտուր Աղաբեկյանի և Կարեն Միրզոյանի նշանակումն էր, ինչը, հաշվի առնելով այդ գործիչների փորձառությունն ու հմտությունները, ընդհանուր առմամբ ողջունելի է: Սակայն այս նորություններից մի հիմնական տխուր փաստ է բխում, այն է՝ Արցախի Հանրապետությունում գոյություն ունի կադրային լուրջ խնդիր: Այլ խոսքերով ասած՝ նոր կադրեր ընդգրկելու համար ԱՀ իշխանությունները ստիպված են Արցախ բերել ՀՀ-ում գործունեություն ծավալած ծնունդով արցախցի գործիչների: Այդ խնդրի լրջության մասին վկայում է նաև այն փաստը, որ հիմնական փոփոխությունները կատարվել են տեղափոխումների մարտավարությամբ և, կարծես թե, տեղում գործող նոր կադրեր ի հայտ չեն եկել: Իհարկե, դրական է, երբ ծնունդով արցախցի գործիչները վերադառնում են Արցախը զարգացնելու, ավելին՝ ՀՀ-ում գործող յուրաքանչյուր պրոֆեսիոնալի համար, անկախ ծննդյան վայրից, առաջնահերթություն պետք է լինի հենց Արցախի, և հետո այլ մարզերի զարգացումը, սակայն անժխտելի է, որ շարունակական արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է երաշխավորել որակավորված կադրերի շարունակական «արտադրություն» հենց տեղում: Ուշագրավ է, որ այս խնդիրը մատնացույց է արվում նաև ԱՀ ղեկավարության կողմից, ինչը հույս է ներշնչում, որ այդ ուղղությամբ ոչ ուշ ապագայում հիմնային ու ռազմավարական քայլեր են կատարվելու:
Artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...