Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ջավախքին պետք են մշակութային ազատություններ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 28/11/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Այս օրերին ԱՀ երիտասարդության և մշակույթի հարցերի նախարարության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ, այդ թվում և տողերիս հեղինակը, գտնվում են Վրաստանում տեղի հայ համայնքին և ջավախահայությանը ծանոթանալու և նրանց հետ կապեր հաստատելու նպատակով:
Նոյեմբերի 24-ին այցելություն կազմակերպվեց Ջավախք, որտեղ բացի տեղի առանցքային հուշարձաններին ծանոթանալուց, որ ավելի կարևոր էր, ծանոթացանք տեղի հասարակական-քաղաքական, մշակութային և ընդհանուր ազգային իրադրությանը: Թեև Ջավախահայության պայմանների մասին քիչ չէինք լսել, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան յոթ անգամ լսել:
Եղանք Ծալկա, Նինոցմինդա (նախկին Բոգդանովկա) և Ախալքալաք շրջաններում: Առաջինն ունի 13 հայաբնակ գյուղեր, սակայն համանուն (Ծալկա) քաղաքում այժմ հայեր գրեթե չկան: Իսկ ահա Նինոցմինդա և Ախալքալաք շրջաններն իրենց շրջկենտրոններով հանդերձ ամբողջությամբ հայաբնակ են, տեղացիների խոսքերով՝ 98-99 տոկոսով: Այս երեք շրջաններում միասին վերցրած բնակվում են տարբեր հաշվարկներով շուրջ հարյուր հազար հայեր:
Ջավախքում սպասարկում իրականացնող հոգևորականների, տեղի ազդեցիկ որոշ գործիչների և երիտասարդների հետ հանդիպումների ընթացքում բավականին համակողմանի տեղեկատվություն ստացանք Ջավախքում տիրող հասարակական-քաղաքական իրադրության վերաբերյալ: Ամենուր տպավորությունն այնպիսին էր, որ վրաստանյան իշխանություններն անուղղակի ճնշման տակ են պահում բոլոր հավանական ակտիվիստներին, ովքեր կարող են փորձել զանգվածային միջոցառումներ կազմակերպել. Խոսքը վերաբերում է նույնիսկ ազգային նշանակության օրերին (տոներ, ապրիլի 24 և այլն): Ավելին, մշակութային հարցերով զբաղվող մի երիտասարդի խոսքերով, նույնիսկ մշակութային միջոցառումների վրա գործում է ընդգծված վերահսկողություն՝ կանխելու համար ազգային հարցերի շուրջ համախմբվելու ցանկացած հնարավորության իրագործում: Ակնհայտ էր, որ պահանջատիրության մասին խոսելիս՝ ջավախահայությունը աչքի տակ ունի Վահագն Չախալյանի դեպքը՝ չբացառելով քրեական հետապնդումները վրացական իշխանությունների կողմից:
Որպես գործող ճնշումների ու սահմանափակումների հստակորեն չափելի օրինակ՝ հանդիպումների ժամանակ մատնացույց արվեցին հայկական գրականության ներկրման վրա խիստ սահմանափակումները: Բացի այն բանից, որ վրացական սահմանապահները արգելում են հայկական դասագրքերի տեղափոխումը Ջավախք, որքան հասկացանք, ընդհանուր հայալեզու գրքերի վրա ևս գործում են ոչ ֆորմալ սահմանափակումներ: Հատկանշական է, որ ջավախահայությունը բացահայտորեն ընդունում է, որ իրենք Վրաստանում են և պարտավոր են ենթարկվել դրա օրենքներին, բայց որպես կոմպակտ ազգային փոքրամասնություն՝ իրենք պահանջում են մշակութային ազատություններ, ոչ թե քաղաքական ինքնավարություն: Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նոր կառավարությունից, հիմնականում զգուշավոր կերպով հույս էին հայտնում, որ Իվանիշվիլիի կառավարությունն ավելի շատ կհարգի հայերի ազատություններն ու իրավունքները. Վերջերս Նույնիսկ Չախալյանին, որպես քաղաքական բանտարկյալի, ազատելու հույսեր են ի հայտ եկել:
Խոսելով Ջավախքի հիմնական խնդիրներից՝ մեր զրուցակիցները նշեցին հայոց լեզվի ու պատմության ուսուցման խնդիրները և արտագաղթը, որոնք երկարաժամկետ հեռանկարում ոչ դրական արդյունքներ են խոստանում: Այսպիսով, անկախ այն հանգամանքից, թե առկա խնդիրները վրացական իշխանությունների միտումնավոր քաղաքականության հետևանքներն են, թե ոչ, ջավախահայությունը, ՀՀ գործուն աջակցությամբ, առաջնահերթորեն պետք է իր ուշադրությունը սևեռի վերոնշյալ հարցերի լուծման վրա:
Artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...