Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

ՀՀ Արտգործնախարարությունն ու նախարարը խախտել են Սահմանադրությունը


Ամսաթիվ՝ 09/02/2011 Բաժին՝ Կրթություն և գիտություն

Իմ առաջին գրառումը ֆեյսբուքում՝ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի կողմից խտրականության ենթարկվելու մասին:
Խտրականության ենթարկելով դիվանագիտական դպրոցի դիմորդին Ասում են՝ ըստ դեմոկրատական բոլոր պետությունների (կարծես թե նաև ՀՀ-ի) սահմանադրությունների՝ «յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք» (ՀՀ Սահմանադրության հոդված 39): Հետաքրքիր է, թե այդ պայմաններում ինչպես պատահեց, որ ՀՀ արտգործնախարարությունը մերժում է ընդունել չտեսնող ուսանողի դիմումը միջազգային հարաբերությունների և դիվանագիտության դպրոց` հաշմանդամության պատճառով: Այստեղ հարկ է հղում անել նաև ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Արդյո՞ք ԱԳՆ կառավարման խորհրդի ու անձամբ նախարարի մերժման որոշումը չի խախտում Սահմանադրության միանգամից երկու հոդված: Սկզբում հավանաբար ենթադրելով, որ չտեսնողը շնչավոր անշարժ առարկա է ու ոչ բանական արարած՝ փաստարկեցին, որ միգուցե գրականություն կարդալու անկարողության պատճառով չեմ կարող ուսանել դիվանագիտական դպրոցում (Մի՞թե տեղյակ չեն, որ կա բրայլյան համակարգ, որը թույլ է տալիս չտեսնողներին շոշափելու միջոցով կարդալ, կամ որ կան ծրագրեր, որոնք բարձրաձայն կարդում են էլեկտրոնային գրքեր: Ի դեպ, զարգացած երկրների ուսումնական հաստատություններում այս երկու հնարավորությունն էլ տրվում է չտեսնող ուսանողներին): Հետո էլ նշեցին, որ միգուցե հաճախելիության անհնարինության պատճառով՝ հավանաբար կարծելով, որ տեսողության կորուստը ինքնաբերաբար հանգեցնում է քայլելու կամ տեղաշարժվելու հնարավորության կորստի (ի դեպ, շատ երկրներում ստեղծում են անհրաժեշտ պայմաններ, որ չտեսնողն ինքնուրույն տեղաշարժվի, կամ համալսարանները տրամադրում են ուղեկցող):
Հարգելի ԱԳՆ թիմ, բոլորիդ հրավիրում եմ
ա. հրապարակում զբոսանքի,
բ. վազքի մրցույթի,
գ. պախկվոցի խաղալու,
դ. լեռնագնացության Ձեր իսկ ընտրած բարձունքը:
Ընտրության հնարավորություն եմ տալիս. կարող եք ընտրել սրանցից յուրաքանչյուրը: Գրավիչ առաջարկ է. արդյունքում կառողջացնեք թե մկանները, թե մտքերն ու աշխարհայացքը:
Վերադառնալով ԱԳՆ կառավարման խորհրդի՝ նույնիսկ դիմումս ընդունելու մերժման որոշման անօրինականությանը՝ նշեմ, որ ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 13-ի 121 որոշմամբ հաստատված, ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում նշված և ոչ մի հիվանդություն չունեմ: Խնդրեմ, կառավարության վերոնշյալ որոշումը: Այստեղ նշված տեսողական հիվանդությունները հետևյալներն են.
12. Չկոմպենսացված կամ ենթակոմպենսացված գլաուկոմա
13. Ցանցաթաղանթի դիuտրոֆիկ կամ դեգեներատիվ հիվանդություններ
14. Տրախոմա, պարատրախոմա
15. Տեսադաշտի նեղացում՝ լավ տեսնող աչքում ավելի քան 25 աստիճան ֆիքսման կետից բ) (որոնք ենթակա են բուժման կամ շտկման):
Սրանցից և ոչ մեկին ես չեմ համապատասխանում: Արդյո՞ք այսքանից հետո իրավունք չունեմ ԱԳՆ կառավարման խորհրդի անդամներին ու անձնապես նախարարին մեղադրել նույնիսկ նախախորհրդային կարծրատիպերի պատճառով ՀՀ մի շարք օրենքներ ու մարդու հիմնային իրավունք խախտելու և անհատի արժանապատվությունը վիրավորելու մեջ: Եթե ոմանք չեն պատկերացնում չտեսնող դիվանագետ, ապա մատնացույց կանեմ բոլորիդ կողմից հավերժ թմբկահարվող ամերիկյան օրինակը: Հուսով եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ իմիջային առավելություն կտար չտեսնող դիվանագետի առկայության փաստը ՀՀ միջազգային հեղինակությանը: Այդպիսի հանգամանքը կարող էր որպես դրոշակ օգտագործվել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ու այլևայլ հիմքերով խտրականության բացակայության իրական ու ոչ դեկլարատիվ լինելու տեսանկյունից:
Այնուամենայնիվ, եթե ոմանք էլի չեն պատկերացնում չտեսնող դիվանագետ, ապա գոնե պետք է հասկանան, որ ես դիմել էի ոչ թե դիվանագիտական աստիճան ստանալու, այլ միայն ու միայն միջազգային հարաբերությունների ու դիվանագիտական կրթություն ստանալու համար: Դպրոց իմ ընդունվելու և ավարտելու պարագայում ԱԳՆ-ը կարող էր ինձ չտալ դիվանագիտական աստիճան. չէ՞ որ դիվանագիտական դպրոցի կրթությունը պարտադիր կերպով չի նշանակում դիվանագիտական աստիճանի տրամադրում, քանի որ, եթե չեմ սխալվում, 25 շրջանավարտից միայն 15-ին է տրվում այդ հնարավորությունը:
Վերջում ԱԳՆ թիմին (առաջադեմ նախարարի գլխավորությամբ) կոչ կանեի, որ եթե նույնիսկ չեն ընդունում դիմումս, ապա գոնե փորձեն իրենցից թոթափել ոչ իրական ու վիրավորական կարծրատիպերը ու չշարժվել գայլային օրենքներով՝ տեղ չտալով հիվանդ/հաշմանդամներին: Վերջիվերջո, հենց հանրապետության ղեկավարությունը պետք է դրական օրինակ ծառայի հասարակության համար, նոր դրանից հետո փորձի ճառել վերամբարձ ու վարագույրային «իրականության» մասին:
Սիրելի լրագրողներ, Ձեզ էլ կոչ կանեի այս ամոթանքի մասին գրել՝ աջակցելով գոնե շատերի մեջ կոտրելու նմանատիպ կարծրատիպերը:
Արտակ Բեգլարյան


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...