Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Կանաչականության հեռանկարները Հայաստանում. սյունակ «Օրակարգ»-ում


Ամսաթիվ՝ 21/02/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

«Օրակարգ» թերթում և civilnet.am կայքում իմ ունեցած սյունակի հոդվածներից:
Պատկերացում կազմելու համար, թե որքան պահանջարկ կարող է ունենալ «կանաչ» գաղափարախոսությունը Հայաստանի ներկա քաղաքական դաշտում, օգտագործենք ամերիկացի գիտնական Աբրահամ Մասլոուի կազմած մարդու պահանջմունքների աստիճանակարգությունը: Նա համարում է, որ մարդու պահանջմունքները դասավորվում են հետևյալ հերթականությամբ (ավելի առաջնայինից նվազ առաջնային).
1. Ֆիզիոլոգիական պահանջմունքներ՝ սնունդ, ջուր, ջերմություն, քուն և այլն:
2. Անվտանգություն և ապահովություն:
3. Սոցիալական պահանջմունքներ՝ ընկերություն, սեր, պատկանելության զգացում:
4. Հարգանք և ինքնահարգանք:
5. Սոցիալ-հոգեբանական բարդ պահանջմունքներ՝ ինքնաիրացում և ինքնարտահայտում:
Թեև դժվար է ամբողջովին տարանջատել այս մակարդակները, քանի որ դրանք միմյանց վրա փոխազդում են ու երբեմն հանդես գալիս միաժամանակ, սակայն վերջին երեսուն տարում հատկապես Արևմուտքում հաջողությամբ ձևավորված «կանաչ» շարժումների և կուսակցությունների փորձն ապացուցում է, որ բարեկեցիկ հասարակությունը պարտադիր պայման է նրանց ձևավորման ու քաղաքական հաջողության համար, այնպիսի հասարակությունը, որտեղ գրեթե ամբողջությամբ ապահովված են ֆիզիոլոգիական և անվտանգության պահանջմունքները: ԽՍՀՄ նախավախճանային տարիների բնապահպանական հզոր ալիքները թերևս դրա խոսուն վկայություններն են:
Ոմանք կարող են պնդել, որ «կանաչ» գաղափարները հիմնված են մարդու անվտանգության պահանջմունքների վրա, քանի որ միջավայրի աղտոտումը սպառնալիք է մարդու առողջությանը: Չժխտելով, որ այդտեղ անվտանգայնության տարր կա՝ պետք է փաստել, որ բնապահպանական սպառնալիքը, եթե այն կտրուկ աղետային չէ, մարդկանց կողմից ուղղակիորեն չի ընկալվում որպես սպառնալիք իրենց անվտանգությանը, քանի որ անմիջական ու կտրուկ ազդեցություն չունի նրանց վրա:
Հետևաբար՝ այն կարող է ենթարկվել միայն երկրորդային անվտանգայնացման: Այսպիսով, հիմնականում բացառելով նաև վերոնշյալ աստիճանակարգության երրորդ ու չորրորդ մակարդակները, «կանաչ» տրամադրությունների պահանջմունքային հենքը կարելի է համարել վերջինը՝ ինքնաիրացումը և ինքնարտահայտումը:
Այս պնդումների շրջանակում դիտարկելով մեր հասարակությունում «կանաչ» շարժումների ձևավորումը՝ մի կողմից պետք է ուրախանալ, որ արդեն ունենք միջին խավ, որն առաջնային ու կարճաժամկետ պահանջմունքների ապահովվածության պայմաններում պայքարում է երկրորդային ու երկարաժամկետ պահանջմունքների համար, մյուս կողմից՝ հիշելով թեղուտցիների արձագանքը բնապահպանների բողոքի գործողություններին ու ՀՀ-ում աղքատության շուրջ երեսունտոկոսանոց շեմը՝ ուրախությունն ի չիք է դառնում սոցիալական խմբերի նման մարգինալացվածության ֆոնին: Հայաստանի երևանայնացման պատճառով մարզերում միջին խավը աննշմար է, ու, հետևաբար, «կանաչ» տրամադրությունները սաղմնավորվում և արտահայտվում են Երևանում:
Այնուամենայնիվ, փաստ է, որ գոնե մայրաքաղաքում գոյություն ունի քաղաքացիների մի խումբ, որը պատրաստ է հետևողականորեն հետամուտ լինել իր «կանաչ» պահանջմունքներին, հետևաբար՝ նաև փորձել առանձին ներկայացվածություն ձեռք բերել քաղաքական դաշտում: Կուսակցությունները նրբանկատորեն պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, եթե ցանկանում են ակտիվ, կայուն ու ոչ սակավաթիվ ընտրազանգված գրավել իրենց կողմը:
«Ժառանգության» մոտ նման վարքագիծ կա, բայց մեկ-երկու պատգամավորների ակտիվ մասնակցությունը բնապահպանական շարժումներին բավարար չէ. այդ ընտրազանգվածին հստակ գաղափարախոսություն ու ընտրական խոստումներ են պետք մոտեցող խորհրդարանական ընտրությունների շեմին:
Ազատական այլ կուսակցություններն էլ կարող են աչքի տակ ունենալ «կանաչ» միտումները, սակայն «կանաչ» պահանջմունքների արտահայտմանն իր անդավաճան ու հետևողական մասնակցության շնորհիվ «Ժառանգության» մեկնարկային առավելություններն ընդգծված են:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...