Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ֆլետչերի դպրոց ընդունված կույր երիտասարդը պայքարելու է ՀՀ ԱԳՆ-ի որոշման դեմ. epress.am


Ամսաթիվ՝ 02/11/2013 Բաժին՝ Կրթություն և գիտություն, Հարցազրույցներ և ելույթներ

24-ամյա Արտակ Բեգլարյանն ընդունվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գտնվող Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց: Նշենք, որ երկու տարի առաջ Բեգլարյանը ցանկություն էր հայտնել սովորել ՀՀ ԱԳՆ-ի դիվանագիտական դպրոցում, սակայն մերժում էր ստացել՝ կույր լինելու պատճառով:
Չնայած Բեգլարյանը որպես դիվանագետ ուսում ստանալու իրավունք է ստացել, Epress.am-ի հետ զրույցում նա նշել է, որ մտադիր է շարունակել պայքարը կայացրած, իր խոսքով, անօրեն որոշման դեմ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ԱԳՆ-ի Դիվանագիտական դպրոցի այն պաշտոնյաներին, որոնք կայացրել են այդ որոշումը:
«Ես ոչ մեկի դեմ անձնական թշնամանք չունեմ, իրենք, կարծրատիպերի վրա հիմնվելով, որոշում են կայացրել մերժել իմ դիմումը, հետո փորձել են օրենքներով հիմնավորել, սակայն օրենքի խախտումը հնարավոր չէ հերքել, իմ կրթության իրավունքը խախտվել է: Իմ կույր լինելը երբեք չի խոչընդոտել լավ սովորել ոչ ԵՊՀ-ում, ոչ Հունաստանի համալսարանում, ոչ Լոնդոնի համալսարանի քոլեջում»,- ասել է Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ Բեգլարյանը սկսել է պայքարել Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու համար, նա Facebook սոցիալական ցանցի իր էջում նա տեղադրել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի` իրեն ուղղված մերժման տեքստի պատասխանը.
«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների: Իրականությունը հետևյալն է. ԱԳՆ նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտականգրավոր քննությունների համար»:
Սակայն, ըստ Արտակ Բեգլարյանի, նրանք անգամ չէին ուսումնասիրել, որ իր համար արտառոց պայմաններ հարկավոր չեն:
Երկու տարի առաջ նա նշել էր, որ դրա համար հարկավոր է ընդամենը մի համակարգիչ կամ քննություններին բանավոր պատասխանելու հնարավորություն:
Դիմողը նաև պատրաստակամություն էր հայտնել համակարգիչն իր հետ տանել:
«Հարգելի պարոն Բալայանը խոսում է հրապարակման մարդկայնորեն հուզիչ ասպեկտի մասին, այնինչ ես երբեք չեմ էլ ակնկալում խղճահարություն ստեղծելու միջոցով ճանապարհ հարթել իմ կրթության ու կյանքի ընթացքի համար: Տվյալ պարագայում ավելորդ է հուզվել, դրա փոխարեն պետք է մտածել, թե ինչու՞ է խախտվել օրենքը և ով է պատասխանատու դրա համար», – այն ժամանակ նշել էր երիտասարդը:
Նշենք, որ այժմ Բեգլարյանը Ֆլետչերի դպրոցում 6-ամյսա վերապատրաստման կուրս է անցնելու և վերադառնալու է ԼՂՀ վարչապետի օգնականի իր գործին: Ֆլետչերի դպրոցում ուսում ստանալու հնարավորությունը Բեգլարյանին ընձեռել է Դավիդյան հիմնադրամը, որը հոգալու է ծախսերը, իսկ երիտասարդն արդեն անցել է օնլայն հարցազրույցը:
Մեր զրուցակիցը հիշեցրել է, որ Հայաստանում ինքը դիմել էր դատարան, իսկ Վճռաբեկը որոշում էր ընդունել այն մասին, որ հայցի պատասխանողի դերում ոչ թե ԱԳՆ-ն պետք է լինի, այլ Դիվանագիտական դպրոցը: Այժմ Բեգլարյանը մտադիր է նոր հայց ներկայացնել դատարան՝ իր պաշտպան Վահե Գրիգորյանի հետ այն մշակելուց հետո:
«Ես մոտակա 6 ամիսներին Ֆլետչերում եմ լինելու, ու նորից դիմել չեմ կարող  Դիվանագիտական դպրոց ընդունվելու համար, սակայն կպայքարեմ, որ որոշում լինի այն մասին, որ իրավունքի խախտում է տեղի ունեցել, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկվեն և օրենքը կիրառվի»,- ասել է Բեգլարյանը:
epress.am


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...