Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Անասնաբուծություն՝ պետական աշխատավարձի փոխարեն. սյունակ «Օրակարգ»-ում


Ամսաթիվ՝ 19/07/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

«Օրակարգ» թերթում և civilnet.am կայքում ունեցած սյունակիս հոդվածներից:
Անվիճելի է, որ պատերազմը ոչ միայն հաղթանակի միջոց է, այլև այնպիսի ռեսուրսների աղբյուր, որոնց միջոցով լուծվում են հետպատերազմյան վերականգնման բազմաթիվ հարցեր: Արցախյան պատերազմը մեզ ընձեռեց այդպիսի հնարավորություններ, որոնք, սակայն, օգտագործվեցին առավելագույն անարդյունավետությամբ:
Այդ անարդյունավետության օրինակներից մեկն էլ Քարվաճառն է: Խորհրդային տարիներին Քարվաճառի շրջանը առողջարանային ու անասնապահական խոշոր կենտրոն էր: Ցավոք, ազատագրումից հետո այնտեղ գրեթե ամեն ինչ ավերվեց ու թալանվեց, և արդյունքում հետագա տարիներին վերաբնակիչների համար կարիք կար վերականգնելու ավերակներն ու պայթեցված ենթակառուցվածքները: Այն ժամանակվա գործիչների անհեռատեսության մի վառ օրինակ ինձ պատմեց Քարվաճառի նվիրյալ բնակիչ, քաղաքագետ ու հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանը. Քարվաճառի ազատագրումից անմիջապես հետո բոլոր ռազմավարական ենթակառուցվածքների շարքում ջանասիրաբար պայթեցվում է նաև քաղաքի ջրամատակարարման կենտրոնական կայանը, իսկ մի քանի օր անց արդեն տեղի զինվորականները ռադիոկապով խնդրում էին մեքենաներով ջուր հասցնել Քարվաճառ:
Մյուս կողմից, բարեբախտաբար, մեր անհեռատես գործիչները չէին կարող փչացնել բնակլիմայական միջավայրը, որը և՛ խորհրդային տարիներին, և՛ այսօր անասնապահության զարգացման համար հրաշալի պայմաններ է ապահովում: Որքան ցավալի է, որ ոչնչացրել ենք պատրաստի տնտեսությունն ու ենթակառուցվածքները Քարվաճառում և մեր ազատագրված հայրենիքի մյուս մասերում, նույնքան ցավալի է, որ նույնիսկ առկա հնարավորությունները բավարար չափով չենք օգտագործում: Խոսքը հատկապես գյուղատնտեսական ներուժի մասին է: Եթե խորհրդային տարիներին ադրբեջանցիները բնակվում էին Քարվաճառի նաև բարձրադիր մասերում՝ փարթամ մարգագետիններում խոշոր ու մանր եղջերավոր անասուններ բուծելու համար, ապա ներկայում վերաբնակիչները հիմնվել են մարգագետնային գոտուց հեռու ցածրադիր հատվածում և իրենց եկամուտը հիմնականում ստանում են պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքներից: Իմ՝ մի բնակչի հետ զրույցից պարզվեց, որ իրենց գյուղի 60 ընտանիքից միայն 15-ը չեն աշխատում պետական մարմիններում և զբաղվում են անասնապահությամբ: Սա իրոք ցնցող թիվ է, մանավանդ որ կարծես թե բարենպաստ պայմաններ կան, որ բյուջեից Քարվաճառ հոսող գումարների փոխարեն Քարվաճառը գումարներ ապահովի բյուջեի համար: Զարմանքս ու հիասթափությունս ավելի մեծ եղավ, երբ իմացա, որ պետությունը բավական արտոնյալ պայմաններով գյուղատնտեսական վարկ է տալիս քաղաքացիներին անասնապահության զարգացման համար:
Այսքանից հետո գայթակղությանը չես դիմանում՝ մտածելու, որ այնքան գովերգված աշխատասեր հայ ազգը ծուլացել է, չի ցանկանում նախաձեռնել, արարել: Մի՞թե մենք կարող ենք շենացնել մեր հայրենիքը և հատկապես նրա ազատագրված հատվածը ծուլությամբ ու պետական աշխատավարձով: Ինչ պատճառներ էլ այդ անգործության հիմքում ընկած լինեն, մի բան ակնհայտ է՝ պետք է նախաձեռնել, ստեղծել, արարել, իսկ պետությունն էլ պարտավոր է առավելագույն բարենպաստ պայմաններ ապահովել դրա համար:


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...