Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ձեռքը զարկերակին՝ Արցախի տնտեսություն | panorama.am


Ամսաթիվ՝ 19/08/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Հարցազրույցս panorama.am-ին:
Կարծում եմ Արցախի Հանրապետությունում տնտեսությունը շատ ավելի  տանտիրոջ  հոգատարությամբ է վարվում, քան Հայաստանի Հանրապետությունում: Ասենք՝ աճող ուշադրությունը ճանապարհաշինությանն ու  ջրատարների կառուցմանը,  ձիթենիների ու նռնենիների այգիների  հիմնումը… ոչ միայն  խոսում է ստանդարտ  ու նվազագույն անհրաժեշտ  քայլերի  առաջնահերթության կատարման մասին, այլև այն մասին, որ Արցախում ուշադրություն են դարձնում, թե  ինչն է  պետք բնական  զարգացնել. Մեր  Հայոց երկիրը հայտնի է եղել ձիթենյաց այգիներով, իսկ  նռնեին  մեր բնակլիմայական պայմաններում սովոր ծառերից է:
Խոսրովի արգելոցում մեծամասշտաբ հրդեհի ցավալի դեպքը վերանայելիս, Արցախի բնությանը հոգատար ու խելացի մոտեցումը կրկնակի գնահատելի է:

Սա՝ իմ դիտարկմամբ:
Ինչն եք համարում առաջնայինը  Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս,-հարցնում եմ  ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանին:
Արտակը անհարմար է զգում Հայաստան-Արցախ իմ համեմատությունից: Բայց ես մտածում եմ, որ ճիշտ եմ: Այնքան մայրեր, որ իրենց որդերին տվել ու տալիս են Արցախին, հետո իրենց որդու նման են նայում երկրին: Այն, ինչ չի ստացվել կամ ստացվում Հայաստանում, հայերս ուզում ենք, որ Արցախում  իդեալական լինի…
Բեգլարյանը առանձնացնում է իմ հարցը ու սկսում իր պատասխանը դրանից. «Թույլ տվեք հարցնել՝ ինչն եք համարում առաջնայինը Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս»:
Արտակ Բեգլարյան. «Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս առաջնային է այն հանգամանքը, որ պետք է հաշվի նստենք եղած իրականության հետ՝ ներառյալ մեզ համար առաջնահերթ խնդիրներն ու նպատակները, սահմանափակումներն ու համեմատական առավելությունները: Այսինքն, յուրաքանչյուր նախագծում հիմնային կերպով պետք է հաշվի առնվի դրա անվտանգային բաղադրատարրը, ինչպես նաև՝ ազդեցությունը հանրապետության և կոնկրետ տվյալ շրջանի բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:
Այդ մոտեցման շնորհիվ՝ վերջին տարիներին էականորեն բարձրացել է Արցախի պարենային անվտանգության մակարդակը, քանի որ տնտեսությունը սկսել է արտադրել թե՛ նոր և թե՛ քանակապես ավելի շատ պարենամթերք: Օրինակ, եթե տասը տարի առաջ Արցախում հնձվել է շուրջ 50 հազար տոննա հացահատիկ (ցորեն և գարի), ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է եռապատիկը՝ 150 հազար տոննա: Դրան զուգահեռ՝ կառավարության կողմից ներդրվել է գարնանացան մշակաբույսերի մշակման քաղաքականությունը, որը հանգեցրել է տարեկան հազարավոր հեկտար եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի և այլ մշակաբույսերի դաշտերի ի հայտ գալուն: Այս հաջողություններն իրենց ազդեցությունն են թողել գյուղատնտեսության համախառն արդյունքի վրա՝ տասը տարվա ընթացքում եռապատկելով այն: Այդ ցուցանիշները դրսևորվել են նաև տասնյակ նոր մշակող ձեռնարկությունների ստեղծման և առաջխաղացման տեսքով:
Բացի դրանից, մեծագույն ձեռքբերում է էլեկտրաէներգիայի առումով լրիվ ինքնաբավության ապահովումը, դա այն դեպքում, երբ տասը տարի առաջ սպառվում էր շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, իսկ սեփական արտադրանքը կազմում էր սպառման մոտ մեկ երրորդը: Եվ դա հաջողվեց մեզ հիդրոէներգետիկայում ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծելու և ներդրողներին աջակցելու շնորհիվ, ինչի արդյունքում ավելի քան 15 նոր ՀԷԿ է կառուցվել հանրապետությունում, և մի քանիսի շինարարությունն էլ ընթացքում է:
Ինչպես տեսնում եք, և՛ գյուղատնտեսության, և՛ հիդրոէներգետիկայի պարագայում մենք հաշվի ենք առել թե՛ անվտանգային բաղադրատարրը և թե՛ մեր ունեցած հնարավորություններն ու համեմատական առավելությունները»:

Զրուցեց Անահիտ Ոսկանյանը:


Reddit

Պիտակներ՝ | |

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am

21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը ...Ավելին...

Artsakh Ombudsman Appoints Beglaryan and DerGrigorian to New Posts | Armenian Weekly

06/02/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
My comment to Armenian Weekly on my appointment. Artsakh Ombudsman (human rights defender) Ruben Melikyan has appointed ...Ավելին...

Կառավարությունից՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

05/02/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Օրերս, իմ դիմումի համաձայն, ազատվեցի պետական նախարարի խորհրդականի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Դրանից հետո էլ ...Ավելին...

Արցախում օտարերկրյա ներդրումներով մի քանի աննախադեպ ջրամբար է կառուցվում՝ հիդրոէներգետիկայի արագ զարգացմանը զուգահեռ

30/01/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանում մեկնարկած՝ 12 միլիոն խմ ծավալով ջրամբարի կառուցումն այս տարի կավարտվի, որի վրա ...Ավելին...

Հայացք Արցախին ներսից | հարցազրույց Փարիզի հայկական «Ayp FM» ռադիոյին (ձայնագրություն)

20/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Ֆրանսիա այցիս շրջանակներում հյուրընկալվել էի նաև Փարիզում գործող հայկական «Ayp FM» ռադիոյում, որին տված հարցազրույցս եթեր ...Ավելին...