Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Չվերաբնակեցվող հայրենիքով պետք չէ հպարտանալ | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 06/08/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Օրերս ԵԱՀԿ-ում ադրբեջանական մշտական առաքելությունը նոտա էր հղել ԵԱՀԿ-ին առ այն, որ ազատագրված տարածքում իբր թե վերաբնակեցում է իրականացվում: Ցավոք սրտի, նրանք հերթական անգամ սխալվում էին, և այդ նոտան ուղղակի նպատակ ուներ ընթացիկ ճնշման տակ պահել հայկական իշխանություններին՝ կանխելու ազատագրված տարածքում վերաբնակեցման ցանկացած փորձ: Հավանաբար, նրանց այդ քայլին էր դրդել հայկական փորձագիտական ու հասարակական շրջանակներում բուռն կերպով քննարկվող այն հարցը, որ պետք է սիրիահայերի վերաբնակեցում կազմակերպել ազատագրված տարածքում: Մեր հարևաններն էլ, առիթից օգտվելով, ևս մեկ անգամ ԵԱՀԿ ուշադրությունը հրավիրեցին ազատագրված տարածքի վրա: Այս ամենում տարօրինակ էր ԼՂՀ ԱԳՆ պատասխանը, որտեղ անտեղի արդարացում և հպարտություն էր հնչում՝ հայտարարելով, թե Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, և ազատագրված տարածքում վերաբնակեցման գործընթաց չի ընթանում:
Նմանատիպ հարց բարձրացվել էր նաև 2009-2010 թթ., և արդյունքում 2010 թ. Հանձնաժողով ուղարկվեց ազատագրված տարածք, որի եզրակացությունում փաստվում էր այդ տարածքի լքյալ վիճակը: Հետաքրքիր է՝ եթե դիտորդներն այնտեղ հանդիպեին ծաղկուն գյուղերի ու ավանների, ինչ պետք է լիներ. Մեկ-երկու կոչեր «ադրբեջանական օկուպացված տարածքները» չբնակեցնելու վերաբերյալ ու վերջ: Պաշտոնական արդարացումների ու հպարտության փոխարեն պարտավոր ենք զբաղվել խնդրո առարկա տարածքի ինտենսիվ վերաբնակեցմամբ՝ որպես արտաքին ճնշման պատասխան, առաջին հերթին հղում անելով ԼՂՀ սուվերենությանն իր տարածքում և, ինչպես նաև, մատնանշելով ադրբեջանական վերաբնակեցման քաղաքականությունը Շահումյանում և Գետաշենում: Այս վերջին փաստարկն էլ կարող է օգտագործվել որպես ԵԱՀԿ կողմից կիրառվող իրավական չափանիշներին համապատասխան համազոր դեպքերին հղում, այն է՝ «ԼՂԻՄ օկուպացված տարածքում» վերաբնակեցումը հավասար է «ադրբեջանական օկուպացված տարածքում» վերաբնակեցմանը: Մյուս կողմից, պետք է զգույշ լինել, որ այս փաստարկը չնշանակի մեր կողմից ազատագրված տարածքը «ադրբեջանական օկուպացված տարածք» լինելու ադրբեջանական թեզի ընդունում:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...