Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Բրյուսել այցի արդյունքները՝ Եվրախորհրդարանի միջոցառումներից մինչև փորձագիտական քննարկումներ


Ամսաթիվ՝ 03/03/2018 Բաժին՝ Այլք

Փետրվարի 25-ից մինչև մարտի 1-ը, ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանի հետ միասին, աշխատանքային այցով գտնվում էի Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում և Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցող մի շարք միջոցառումների ու քննարկումների մասնակցելու նպատակով:
Փետրվարի 28-ին մասնակցեցինք Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած՝ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը 1988-2018թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության և «Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի մասնաճյուղի» կողմից:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԵԽ պատգամավորներ Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ), Յարոմիր Շտետինան(Չեխիա), Էլենի Թեոխարուսը (Կիպրոս), Լարս Ադակտուսոնը (Շվեդիա), լրագրող Ցվետանա Պասկալեւան և փորձագետներ:
Նախորդ օրն էլ մասնակցեցինք կրկին Եվրոպական խորհրդարանում կազմակերպված մեկ այլ միջոցառման՝ ԵԽ պատգամավորներ Միչել Ռիվասիի, Լարս Ադակտուսոնի, միջազգային իրավունքի առաջատար մասնագետների, հայտնի քաղաքական վերլուծաբանների և դիվանագետների հետ միասին: Այս քննարկում-միջոցառումն էլ կազմակերպել էին Եվրոպայի հայ դատի գրասենյակը, Թուֆենկյան հիմնադրամը և հայկական իրավական կենտրոնը: Երկու միջոցառման ընթացքում էլ ելույթ ունեցողներն ընդգծեցին իրենց աջակցությունը Արցախի ինքնորոշման իրավունքին, անվտանգության ապահովմանը, բանակցություններին լիիրավ մասնակցությանը, միջազգային ընդգրկվածությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ կետերի:
Երկու միջոցառումների խոսնակներն անդրադարձան նաև Սումգայիթի կոտորածին, ինչպես նաև մեկ րոպե լռությամբ հարգեցինք ջարդերի զոհերի հիշատակը:
Փետրվարի 26-27-ին էլ փակ քննարկումներ ունեցանք Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում (CEPS)՝ մի խումբ միջազգային հայտնի փորձագետների հետ: Բավականին անկեղծ ու արդյունավետ քննարկումների արդյունքում տարբեր այլընտրանքային սկզբունքներ ու փաստարկներ առաջ քաշեցինք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման, միջազգային սուբյեկտայնության բարձրացման, Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, մարդասիրական ծրագրերի իրագործման և մի շարք այլ թեմաների շուրջ: Ի թիվս այլ փաստարկների ու պնդումների՝ ես առաջ քաշեցի ու պաշտպանեցի նաև կանխարգելիչ ճանաչման (preventive recognition), հատուցող ճանաչման (remedial recognition) և Արցախի՝ ԽՍՀՄ-ից ինքնորոշվելու ու Խորհրդային Ադրբեջանից ապաբռնակցվելու թեզերը՝ իրենց հիմնավորումներով:
Ուշագրավ է նաև, որ Եվրախորհրդարանում տեղի ունեցած երկու միջոցառումներին ներկա գտնվող ադրբեջանցի երիտասարդները փորձեցին սադրանքների դիմել: Նրանցից մեկը Խոջալուի դեպքերի վերաբերյալ ագրեսիվ հարց տվեց՝ մի քանի կեղծ փաստեր ու թեզեր կիրառելով Խոջալուի ու փախստականների մասին: Իսկ երկրորդն արտաքնապես կառուցողական էր տրամադրված, կոչ էր անում փոխշփումներով հակամարտության լուծմանը գնալ, բայց նաև հորդորեց ներկաներին ոտքի կանգնել և մեկ րոպե լռությամբ «հարգել Խոջալուի կոտորածի զոհերի հիշատակը»: ԵԽ պատգամավոր Ֆրանկ Էնգելը պատշաճ պատասխան տվեց՝ կանխարգելելով սադրանքը: Երկուսի հարցերին ու սադրանքներին պատասխանեցի նաև ես՝ կոչ անելով չաղավաղել իրականությունը և ներկայացնելով իրական փաստերն ու մի քանի հակափաստարկներ:
Այցի ընթացքում մի շարք այլ հանդիպումներ ենք ունեցել, մասնավորապես՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի և նրա թիմի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» Եվրոպայի մասնաճյուղի տնօրեն Նիկոլա Տավիտյանի և կառույցի մի շարք ակտիվիստների, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի և գրասենյակի մի շարք աշխատակիցների հետ: Նրանց հետ քննարկել ենք համագործակցության որոշ ծրագրեր, ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Արտակ Բեգլարյանը Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս

Արցախյան շարժմանը նվիրված միջոցառում Եվրախորհրդարանում

Արտակ Բեգլարյանը Եվրախորհրդարանում տեղի ունեցած Հայ դատի միջոցառմանը


Reddit

Պիտակներ՝ | | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...