Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Եթե Բաքուն շարունակի ագրեսիվ ու ապակառուցողական վարք դրսևորել, Երևանը դարակից կհանի այլընտրանքը | հարցազրույց Գալային


Ամսաթիվ՝ 07/01/2016 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

ԳԱԼԱ-ն ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ամանորյա ուղերձում «Որևէ մեկը երբևիցե չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը» թույլ տված հայտարարության վերաբերյալ։
– Իլհամ Ալիևն ամանորյա ուղերձում հայտարարել էր, որ որևէ մեկը երբևիցե չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա նաև ասել էր, որ Ադրբեջանը կփորձի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: «Այդ նպատակով կկիրառվեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, նաև այլ միջոցներ»,- հայտարարել է Ալիևը: Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի այսպիսի հռետորաբանությունը։
-Դա Ալիևի հերթական զառանցանքն էր՝ հիստերիկ նոպայի կամ առնվազն ջայլամային ինքնախաբեության ախտանիշներով: Այդպիսի հռետորաբանությունը նորություն չէ, սակայն, կարծես թե, նոր միտում կա, որ խանը նշում է, որ «փորձելու են վերականգնել տարածքային ամբողջականությունը», այնինչ տարիներ շարունակ դատարկ հոխորտում էր՝ հաստատակամ հայտարարելով, որ վերցնելու են Ղարաբաղը… Նրա այդ վարքը բնութագրվում է հայկական հետևյալ իմաստուն խոսքով. «Պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»: Նախորդ տարիների փորձից արդեն հասկացել է, որ չարժե խոստանալ և չանել, քանի որ իր հանդեպ անվստահություն և հիասթափություն է առաջացնում իր իսկ հանրության մոտ, իսկ արտաքին աշխարհում խեղկատակի տպավորություն է թողնում: Այդ պատճառով շեշտադրում է, որ «փորձելու» են…
Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ապա նա կարող է քիչ թե շատ համոզված պնդել միայն Ադրբեջանի կողմից ճանաչման մասին, բայց նույնիսկ այդ պարագայում երբեք չպետք է մոռանալ «երբեք մի՛ ասա երբեք» իմաստուն խորհուրդը: Համոզված եմ՝ ոչ ուշ ապագայում այդ հարցում էլ են ի դերև ելնելու նրա հավաստիացումները: Խորհուրդ կտայի, որ փոխարենն իմանար իր խոսքի արժեքը և անհավանական բաներ չխոստանար ու չպնդեր՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք կարող են հնչել որպես ամանորյա երազանքներ:
– Երբ Ալիևն ասում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար կկիրառվեն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, նաև այլ միջոցներ, վերջինս, ըստ էության, այլ միջոցներ ասելով նկատի ունի ռազմականը, ինչքանո՞վ է այս հայտարարությունը տեղավորվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցը խաղաղ կարգավորելու սկզբունքի մեջ։
-Հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելը և դրանով սպառնալը, բնականաբար, չեն տեղավորվում ոչ միայն ԵԱՀԿ սկզբունքների, այլ նաև՝ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում: Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ դա էլ է հերթական ամանորյա երազանքների շարքից: Ադրբեջանի ներուժը բավարարում է միայն հոխորտալուն և սահմանային իրավիճակը տեղային լարվածության որոշակի մակարդակում պահելուն:
-Փաստը, որ ՀՀ-ն մինչև օրս չի ճանաչել ԼՂ անկախությունը, անընդհատ շահարկման թեմա է։ Պե՞տք է արդյոք Հայաստանը վերանայի իր այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով նաև փաստը, որ Սերժ Սարգսյանը ևս խոսել է այս մասին։
-Պաշտոնական Երևանը քանիցս բարձրաձայնել է, որ ԱՀ անկախության դե յուրե ճանաչումը պահվում է որպես լավագույն այլընտրանք բանակցվող համաձայնությանը, և կկիրառի այն, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Դրանից ելնելով՝ կարող ենք պնդել, որ Ադրբեջանը վերջին ամիսներին ավելի է մոտեցել այդ կարմիր գծին: Հետևաբար, չեմ բացառում, որ եթե Բաքուն շարունակի առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ ագրեսիվ ու ապակառուցողական վարք դրսևորել, ապա Երևանը դարակից կհանի այդ այլընտրանքը:
-2016-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել։
-Այս տարի չպետք է սպասել որևէ էական փոփոխության՝ գոնե Ադրբեջանի վարքում: Կողմերը շարունակելու են իրենց քաղաքական և ռազմական դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերը՝ արդյունքում ավելի լայնացնելով և խորացնելով իրենց միջև առկա բանակցային անդունդը: Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է ռազմավարությունը՝ փորձելով, այլ նպատակների շարքում, աստիճանաբար բարձրացնել հարաբերական խաղաղության գինը և ստիպել հայկական կողմին զիջումների գնալ: Սակայն դա հնարավոր չէ, քանի որ կողմերի միջև առկա է ռազմական հավասարակշռություն, իսկ աշխարհաքաղաքական ուժերի շահերի փոխդասավորվածությունը նպաստում է առնվազն ստատուս քվոյի պահպանմանը, եթե ոչ հակամարտության լուծմանը, որոնց ընդդիմանում է հենց Բաքուն:
Համոզված եմ, որ այս տարի մեր դիրքերի պաշտպանունակության (ներառյալ՝ բանակի կանխարգելիչ և պատժիչ գործողությունների) արդյունավետությունն էլ ավելի կաճի՝ բարձրացնելով նաև Բաքվի հավանական ագրեսիվ վարքի գինն ադրբեջանական զինված ուժերի համար:
Նաիրա Նալբանդյան


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...