Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ադրբեջանցիները լավ գիտեն` ովքեր են ազատամարտիկները. մամլո խոսնակ. հարցազրույց «Արևելք»-ին


Ամսաթիվ՝ 06/09/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Արցախի ազատամարտիկները մեկնում են Տավուշ1Սեպտեմբերի 5-ին Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի եւ միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արևելք»-ին հայտնեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը, իրականում ավելի մեծ թվով ազատամարտիկներ եւ կամավորներ են ցանկություն հայտնել մեկնելու Արցախ եւ կանգնելու Տավուշի ժողովրդի կողքին. «Ռազմական օգնություն չէ սա, այլ` հոգեբանական ու բարոյական աջակցություն` թե’ Տավուշի բնակչությանը, թե’ նաեւ սահմանները պաշտպանող զինվորականությանը, ցույց տալու համար, որ Արցախը եւ արցախցի ազատամարտիկները միայն աջակցություն չեն ստանում ՀՀ-ից, կարիքի դեպքում նաեւ Արցախից էլ են գնում աջակցության: Մենք ոչ մի տարանջատում չենք դնում, որտեղ խնդիր կա, որտեղ բնակչությունը ադրբեջանցիների կողմից խոցելի է դառնում, արցախցի ազատամարտիկը փորձում է իր աջակցությունը ցույց տալ»,-հայտնեց Արտակ Բեգլարյանը, նշելով, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա Արցախից ավելի մեծ թվով մարդիկ կարող են հավաքվել, եւ ըստ տվյալների, միայն մեկ օրվա ընթացքում մոտ 500-600 հոգի ցանկություն է հայտնել մեկնելու, բայց որոշվել է սահմանափակ թվով գնալ:
Ըստ նրա, այս նախաձեռնությունը ինչ-որ չափով նաեւ կսթափեցնի ադրբեջանցիներին, քանի որ ըստ Արտակ Բեգլարյանի, նրանք գիտեն ովքեր են ազատամարտիկները. «Պատերազմի բովով անցած հայտնի դեմքեր են գնացել Տավուշ, այդ թվում` գեներալներ»,-նշեց ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը:
Մեր այն հարցին, թե այս օրերին ի՞նչ աջակցություն է զգացվում Սփյուռքից, Արտակ Բեգլարյանն ասաց, որ ռազմական տեսանկյունից դեռեւս նման լայնամասշտաբ աջակցության կարիք չկա, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ ռազմական իշխանությունները համապատասխան զորություն ունեն` սահմանները պաշտպանելու. «Բայց եթե բարոյական տեսանկյունից ենք հարցնում, ապա ոչ մեկի ձեռքը բռնված չէ, կարող են ցանկացած աջակցություն ցույց տալ: Ես որքան տեղյակ եմ` մեր բանակում էլ սփյուռքահայերը կարող են ծառայել, եթե որեւէ մեկը ցանկություն հայտնում է գալ, այստեղ կանգնել, ապա բոլորն էլ ողջունվում են: Այդ տեսանկյունից միշտ էլ ժամանակն է: Բայց սփյուռքն էլ իր աջակցությունը այլեւայլ միջոցներով կատարում է, ներդրումների եւ այլ ձեւերով: Եթե կարիքը լինի, հայրենիքը հայտնվի վտանգի մեջ, ապա բոլորի համար առաջնայինը կդառնա հայրենիքի պաշտպանությունը»,-նշեց Արտակ Բեգլարյանը:


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...