Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ադրբեջանն Արցախը դիտարկում է որպես տնտեսական մրցակից. ԼՂՀ կառավարության խոսնակ. հարցազրույց «Հայկական ժամանակ»-ին


Ամսաթիվ՝ 19/11/2015 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

«Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցս:
Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանա-ամերիկյան ֆորումի ընթացքում Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարի տեղակալ Սահիլ Բաբաևը հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները պետք է ձեռնպահ մնան Լեռնային Ղարաբաղում ներդրումներ կատարելուց: Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարարն ամերիկացի գործընկերներին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի փոխարեն ներդրումներ կատարել Ադրբեջանում: Սահիլ Բաբաեւի հայտարարության հետ կապված մենք զրուցեցինք ԼՂՀ կառավարության մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանի հետ:  
-Պարոն Բեգլարյան, Սահիլ Բաբաևի հայտարարություններից հետո արդյո՞ք կնվազեն ամերիկյան ներդրումները:
 -Զարմանալի է, որ փոխնախարարն է նմանատիպ հայտարարություն անում: Մեր արևելյան հարևանները, կարծես թե, չգիտեն, որ նախագահի մակարդակով հորդորներն ավելի արդյունավետ են լինում, այն է՝ մարդիկ ավելի շատ են հետաքրքրվում Ղարաբաղով… Իհարկե, չեն նվազելու ներդրումներն Արցախում: Ավելին՝ այդպիսի հայտարարությունները որոշակի խթան են լինում օտարերկրյա գործարարների համար ավելի հետևողական լինել ներդրումներ կատարելու և շարունակելու հարցում: Հետաքրքիր է, որ փոխնախարարը կոչ է արել Ղարաբաղի փոխարեն Ադրբեջանում ներդրում կատարել. Դա արդեն նշանակում է, որ մեր խանդոտ «բարեկամները» Արցախը դիտում են որպես տնտեսական մրցակից ևս: Իմ անվճար խորհուրդը Բաքվի վերնախավին կլինի այն, որ սին կոչերի ու սպառնալիքների փոխարեն՝ բարելավեն իրենց ներդրումային միջավայրը, գոնե նվազեցնեն համակարգային կոռուպցիան և իջեցնեն գազի ու նավթի խողովակներից ծայրահեղ կախվածությունը, այլապես շուտով մնալու են իրենց տնտեսության փլատակների տակ:
 -Ի՞նչ ծավալի ներդրումներ է իրականացնում ԱՄՆ-ն ԼՂՀ-ում:
 -Արցախում ներդրումներ կատարում են տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներ: Սակայն առանձին հաշվարկ չունենք ներդրումների աղբյուրների մասով, այդ պատճառով դժվարանում եմ հստակորեն նշել ԱՄՆ-ից եկող ներդրումների ծավալը: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ներդրումների ընդհանուր ծավալի աճին զուգընթաց՝ աճում են նաև օտարերկրյա ներդրումները հանրապետությունում:
-Ներդրումների ծավալը նախորդ տարիների համեմատ աճե՞լ, թե՞ նվազել են:
-Ներդրումների ծավալը վերջին տարիներին անընդհատ զգալի աճ է գրանցում: Այս պահին դեռ հայտնի չէ 2015թ. ներդրումների ծավալը, բայց կարող եմ նշել, որ 2013թ. այն կազմել է շուրջ 64,5 մլրդ, իսկ 2014թ.՝ 77 մլրդ դրամ: Ամեն դեպքում, հաշվի առնելով ընթացիկ միտումները և այն հանգամանքը, որ 9 ամսվա դրությամբ գրանցվել է ՀՆԱ-ի 7.3 տոկոս աճ, կարող ենք ենթադրել, որ այս տարի ևս աճելու է ներդրումների ծավալը:


Reddit

Պիտակներ՝ | |

Կույրը կարող է ոչ միայն դիվանագետ, այլ նաև՝ զինվորական լինել

10/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Պարզվում է՝ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկել են մի որոշման նախագիծ, որով ցանկանում էին իներցիոն կերպով ...Ավելին...

Փաշինյան-Ալիև պայմանավորվածության ադրբեջանական հնարավոր դրդապատճառները

01/10/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ...Ավելին...

19-րդ դարում Շուշին ավելի շատ բնակչություն ուներ, քան Երևանը. հետաքրքիր փաստեր

23/09/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
• Վերջերս ընթերցեցի Ռուբեն Տեր-Գասպարյանի «Շուշի քաղաքը» գիրքը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կա 18-19-րդ դարերի և 20-րդ դարի ...Ավելին...

ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ԱՐԳԵԼՎԻ ԼԵԿՑԻԱՅԻ ԹԵԼԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ.

05/09/2018 Բաժին՝ Կրթություն և գիտությունՀրապարակումներՔաղաքականություն
Քանի որ կրկին սեպտեմբեր է, ու ես էլ պատրաստվում եմ վերսկսել իմ դասավանդումը համալսարանում, նորից հիշեցի ...Ավելին...

«Արցախի կույրերի միավորման» նախագահ ընտրվելով մեծ պատասխանատվություն եմ ստանձնել

25/08/2018 Բաժին՝ ԱյլքՀրապարակումներ
Այսօր տեղի ունեցավ Արցախի կույրերի միավորման համագումարը, որի կողմից ես ընտրվեցի կազմակերպության նախագահ: Պատասխանատու և դժվար պարտավորություն ...Ավելին...