Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Այդ տարածքներն արցախյան են | Հարցազրույց ֆրանսիական La Provence թերթին


Ամսաթիվ՝ 10/01/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

Ֆրանսիայի Մարսելի շրջանի հայտնի թերթերից մեկը՝ La Provence-ը անդրադարձել է Ֆրանսիայում Արցախի օրերին, որի շրջանակներում ես էլ եմ հարցազրույց տվել նշյալ թերթին: Նյութի հայերեն թարգմանությունը և ֆրանսերեն տեքստը՝ ստորև:
Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի Լե Պեն Միրաբո քաղաքի քաղաքապետ Մոնիկ Սլիսան, ում ղեկավարած քաղաքում Արցախի օրերի շրջանակներում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել:
«Հենց նշված պատճառով էլ այդ երկիրն արժանի է մեր աջակցությանը»,- La Provence-ի հետ զրույցում նշել է Լե Պեն Միրաբոյի քաղաքապետը: Մոնիկ Սլիսան նշել է, որ 2001թ-ին քաղաքապետ դառնալուց հետո իր առաջին որոշումներից  մեկն էլ եղել է քաղաքի հրապարակներից մեկը վերանվանել հանուն 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակման: «Հայկական խնդիրները մոտ են իմ սրտին և հենց այդ պատճառով էլ Արցախի հարցը ևս մեզ համար կարևոր է: Մենք որոշեցինք կապեր հաստատել Արցախի հետ, և Լե Պեն Միրաբոն դարձավ Ֆրանսիայի առաջին քաղաքը, ով Արցախի համայնքներից մեկի՝ Մարտունու հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրեց»,- շեշտել է քաղաքապետը:
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով ևս ներկա է գտնվել Արցախի օրերի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին, նշել է, որ Արցախի խնդիրը չի կարող լուծվել զուտ տարածքային զիջումների միջոցով: «Ազատագրված տարածքները հայկական են եղել դեռևս մինչ այն, երբ Ստալինը որոշեց դրանք նվիրաբերել Ադրբեջանին 1921թ-ին և մինչ 1923թ-ը, երբ «օբլաստի» ձևավորմամբ այդ տարածքները ներկվեցին «ադրբեջանական գույնով»: Այդ տարածքներն արցախյան են և այդպիսինն էլ կմնան: Մեր Սահմանադրությունն այս հարցում շատ հստակ է»,- ամփոփել է Բեգլարյանը:
Նշված միջոցառումների շրջանակներում Բուշ-դու-Ռոն շրջանի հայկական մշակութային ասոցիացիա շապիկների վաճառքի միջոցով դրամահավաք է նախաձեռնել Արցախում ծառայող զինվորներին օժանդակելու համար:
La provence in Marseille - 10.01.2018


Reddit

Պիտակներ՝ | |

Artsakh Ombudsman: Protection of Artsakh people's rights is more related to political issues | panorama.am

27/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: After the April war, Ruben Melikyan, who was appointed the Artsakh Republic Human Rights ...Ավելին...

Արցախցիների իրավունքների պաշտպանությունն ավելի շատ է կապված քաղաքական հարցերի հետ. Արտակ Բեգլարյան | panorama.am

26/11/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
The English version: here. Ապրիլյան պատերազմից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան նշանակված Ռուբեն Մելիքյանը հրաժարական տվեց ...Ավելին...

Lasting peace over Karabakh requires mutual dialogue, says ombudsman | tert.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն լրիվ տարբերակը՝ այստեղ: If Armenia and Azerbaijan have a real desire to establish a lasting peace ...Ավելին...

Եթե ցանկություն կա երկար ժամանակով կարգավորելու ադրբեջանա-արցախյան հիմնախնդիրը, պետք է վերադառնանք հասարակությունների փոխշփումների. Արտակ Բեգլարյան | tert.am

06/11/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
The English short version: here. Հոկտեմբերի 31-ին Արցախի Ազգային ժողովի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրված Արտակ ...Ավելին...

Raising citizens’ legal consciousness to be one of my goals, says new Ombudsman of Artsakh | armenpress.am

06/11/2018 Բաժին՝ English PostsՀարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հայերեն տարբերակը՝ այստեղ: Newly-appointed Human Rights Defender of Artsakh Artak Beglaryan plans to meet with public officials, ...Ավելին...