Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արտակ Բեգլարյան. Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է | scannews.am


Ամսաթիվ՝ 21/02/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Քաղաքականություն

 Ղարաբաղյան շարժումը՝ 1988 թվականի փետրվարի 20-ը, հայ ժողովրդի միասնության, վճռականության և ազգային զարթոնքի ժամանակն էր, որը դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը։
Պատմության մեջ անջնջելի հետք թողած այս փառահեղ օրվա առթիվ ScanNews.am-ի հարցին, թե ի՞նչ նշանակություն ունեցավ այս երեսնամյակը Արցախի և արցախցու համար, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ասաց. «Մեզ համար առաջնայինն ազգային արժանապատվության հարցն է, բայց նաև պայքար՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության համար, որն օրինակելի շարժում դարձավ ողջ կոմունիստական տիրապետության ներքո գտնվող տարածքներում՝ էական ազդեցություն թողնելով խորհրդային հասարակությունների ժողովրդավարացման գործընթացի վրա: Երեսուն տարվա հեռվից կարող ենք արձանագրել՝ իրականում ճիշտ ճանապարհ էինք ընտրել, և կարողացանք տեր կանգնել մեր հայրենիքին, մեր ազգային ժառանգությանն ու մեր իրավունքներին, և տասնամյակներ շարունակ արդյունավետորեն պաշտպանում ենք այդ արժեքները՝ ցավոք, մեծ զոհողությունների գնով: Այս ճանապարհով առաջ ենք գնում դեպի միացման վերջնական նպատակը, ու բոլորս էլ գիտենք, որ սկզբնական նպատակը միացումն է եղել, և այժմ էլ հասկանում ենք, որ մենք արդեն միավորված ենք մեկ հայրենիքում՝ ուղղակի տարբեր իրավական կարգավիճակներով»:
Հարցին, թե ի՞նչ բացթողումներ կան, որ պետք է արվեր այս տարիների ընթացքում և ի՞նչ չհասցրեցինք անել, պարոն Բեգլարյանը նշեց. «Գլխավոր հաջողությունը մեր հայրենիքի սահմանների պաշտպանությունն է և այդ պաշտպանված սահմանների ներսում մեր ժողովրդի բարեկեցության և արժանապատվության ապահովումը: Իհարկե, դեռ բավականին երկար ճանապարհ ունենք անցնելու ավելի բարեկեցիկ, ավելի արժանապատիվ պայմաններում ապրող հասարակություն ունենալու համար, բայց, համոզված եմ՝ այդ օրն էլ կտեսնենք: Եթե հետադարձ հայացքով նայում ենք 25 կամ գուցե հենց 30 տարի ետ, ապա կտեսնենք, որ անհամեմատ ավելի շատ զրկանքներ էինք կրում, քան հիմա, որ այն ժամանակ գոյության պայքար էինք մղում, իսկ հիմա մտածում ենք զարգացման մասին»:
Թամարա Աբրահամյան


Reddit

Պիտակներ՝ |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...