Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Ընտրական հասունությունը օրակարգային խնդիր է | վերլուծական artsakhtoday.com-ում


Ամսաթիվ՝ 22/06/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Քաղաքականություն

Արցախի Հանրապետության բնակչությունը արդեն մտել է ընտրական հերթական ցիկլի մեջ: Հերթական անգամ թեկնածուների թիմերը լծվել են ընտրական ավանդական հանդիպումների կազմակերպման գործին:
Թեև ավելի քան քսան տարվա ընտրական փորձ ունի մեր հասարակությունը, այնուամենայնիվ, բազմաթիվ ընտրական գործընթացներ ու ինստիտուտներ գտնվում են ձևավորման ոչ ցանկալի մակարդակում: Դրանցից երևի թե ամենաարմատական ու խորքային խնդիրը ընտրական հասունության ոչ բարձր մակարդակն է, որի հետ էլ ամուր պատճառահետևանքային կապերով կապված են մի շարք այլ գործոններ: Այո՛, Արցախի Հանրապետությունում գրանցվում է նախանձելի ակտիվ մասնակցություն ընտրություններին, ինչը հատուկ է արտաքին վտանգի սպառնալիքի ազդեցությամբ կոնսոլիդացված հասարակություններին. Այո՛, մեզ մոտ տեղի են ունենում բավականին թափանցիկ ու չկեղծվող ընտրություններ: Սրանք, անշուշտ, դրական միտումներ են, սակայն, ցավոք, դրանց հիմքում ընկած պատճառներն ու շարժիչ հանգամանքները այնքան էլ դրական ու կայուն չեն: Խնդիրն այն է, որ հասարակությունը հստակ պատկերացում չունի ընտրական գործընթացների իրական գործառույթների ու նպատակների մասին և, հետևաբար, դրանք չի օգտագործում հետևողական կերպով ու իրենց ճիշտ նպատակներին: Մի պարզ օրինակ՝ մեզ մոտ դեռևս խորհրդային ժամանակներից եկած լավագույն ավանդույթները շարունակվում են, ու քաղաքացիներն ընկալում են պատգամավորին կամ նույնիսկ նախագահին՝ որպես ամենահամապատասխան պաշտոնյաներն իրենց տանիքը վերանորոգելու կամ մեկ այլ անձնական կենցաղային հարց լուծելու համար: Իհարկե, դրա պատճառները բազում են՝ սկսած բարեկեցության ոչ բարձր մակարդակից մինչև կառավարման համակարգում պրոֆեսիոնալների պակասը, սակայն, իմ խորին համոզմամբ, ընտրական և ընդհանրապես ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ մեր քաղաքացիների թույլ իրազեկվածությունն է, որը կարիք ունի բարելավվելու կրթա-դաստիարակչական ֆորմալ ու ոչ ֆորմալ միջոցներով՝ ներառելով դպրոցը, համալսարանը, հասարակական սեկտորը, ԶԼՄ-ները և այլն: Ընտրական ու քաղաքացիական հասունություն ձևավորելու պարագայում քաղաքացիները կգնան ընտրության և իրենց ընտրյալից չեն պահանջի արտագործառութային ծառայություններ ու պահանջատեր կլինեն, որպեսզի իրենց պատգամավորները այնպիսի նախաձեռնություններով հանդես գան, որոնց միջոցով օրենքի (ոչ թե լավության) ուժով կվերանորոգվեն իրենց տանիքները, իսկ կատարող պաշտոնյան էլ պարտավորված կզգա կամ ստիպված կլինի կատարել օրենքով նախատեսվածը: Իսկ ահա նախագահն էլ կզբաղվի ավելի գլոբալ ու երկարաժամկետ հարցերի լուծմամբ:
Ամփոփելով՝ վերստին նշեմ, որ ընտրական հասունության ձևավորումը պատճառահետևանքային կապերով կապված է բազում այլ գործոնների հետ, և կրթա-դաստիարակչական ու բացատրական միջոցառումները պետք է զուգահեռ ընթանան ավելի արդյունավետ ինստիտուտների, կուսակցական ու ներկայացուցչական այլ մարմինների ձևավորման ու կայացման հետ:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ | |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...