Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախի երիտասարդական ֆորում՝ նոր հնարավորություններ զարգացման ու ակտիվացման համար | artsakhtoday.com


Ամսաթիվ՝ 04/10/2012 Բաժին՝ Հրապարակումներ, Մշակույթ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ԼՂՀ 7 շրջաններից և Ստեփանակերտից շուրջ 60 երիտասարդներ մասնակցում են մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած երիտասարդական ֆորումին, որի նպատակն է բարձրացնել երիտասարդության գիտելիքների և հմտությունների մակարդակները՝ հատկապես համայնքների զարգացման նպատակով:
Ուշագրավ է, որ ֆորումի աշխատանքները վարվում են ոչ ֆորմալ և գործնական մեթոդներով, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն պահանջվող գիտելիքներ, այլ նաև գործնական հմտություններ: Կազմակերպվող դասընթացների ընթացքում հիմնական շեշտը դրվում է գյուղատնտեսական և կառավարման  գիտելիքների/հմտությունների զարգացման, ինչպես նաև ազգային արժեքների քարոզման ու պահպանման վրա: Առաջին ուղղությամբ եղան սեմինար-քննարկումներ անասնապահության, հողագործության և ընդհանուր առմամբ գյուղական համայնքների զարգացման հնարավորությունների վերաբերյալ, որոնք վարվում էին գյուղատնտեսության նախարարության և գյուղի զարգացման հիմնադրամի մասնագետների կողմից: Իսկ ահա Արցախում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացներով հանդես եկան մասնագետներ՝ հրավիրված Երևանից, ԼՂՀ կառավարությունից և Արցախի ներդրումային հիմնադրամից: Բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում անցան ռազմահայրենասիրության, էկոտուրիզմի ու լեռնագնացության դասընթացները: Ֆորումի հիմնական բաղադրիչներից է նաև հաճելի ու օգտակար ժամանցը, որը հագեցած է ազգային պարերի և խաղերի ուսուցմամբ, ինչպես նաև երգի ու ասմունքի երեկոներով: Ֆորումի շարունակականությունն ու երկարաժամկետ արդյունավետությունն ապահովելու նպատակով վերջում յուրաքանչյուր թիմ ներկայացնելու է մեկական ծրագիր իրենց շրջաններում իրագործելու համար. Ավելին՝ այդ ծրագրերի իրագործման ողջ ընթացքում ֆորումի բոլոր թիմերը աշխատելու են համատեղ՝ աջակցելով միմյանց:
Հոկտեմբերի 2-ին երիտֆորումը հյուրընկալեց Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանին: Հանդիպում-քննարկման ժամանակ վերջինս ներկայացրեց կառավարության աշխատանքները և ծրագրերը՝ ուղղված երիտասարդության արդյունավետ գործունեության ու զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Բավականին ակտիվ ու անմիջական քննարկման ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, վերաբնակեցումը, բնակարանաշինությունը և այլն:
artsakhtoday.com


Reddit

Պիտակներ՝ |

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԵՏՈ /ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ/ 07.08.2018 | ԱՀ հեռուստատեսություն

08/08/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիա
Արցախի հանրային հեռուստատեսության «Աշխատանքից հետո» հաղորդաշարի եթերում խոսում ենք իմ հետաքրքրությունների և ընտանեկան վերջին փոփոխությունների (հատկապես ...Ավելին...

Կուռքերի դարն անցել է, իսկ հերոսները լուրջ քննության առջև են կանգնած

16/07/2018 Բաժին՝ ՀրապարակումներՔաղաքականություն
Հերոսներ ու կուռքեր կերտելու և նրանց ֆետիշացնելու ճանապարհին պետք է հաշվի առնել ընթացիկ միջավայրն ու պայմանները: ...Ավելին...

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈւԹՅՈւՆ ԱՄՆ-ԻՑ` ԱՐՑԱԽԻՆ | «Ճամփորդ»

29/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Ճամփորդ»-ին: 1998 թվականից սկսած ԱՄՆ-ը հատկացնում է մարդասիրական օգնություն Արցախին` հիմնականում առողջապահական ծրագրերի, անվտանգության (ականազերծում), գյուղատնտեսության ...Ավելին...

100 ամյա հայկական պետականության անցյալը և ներկան | artsakhtimes.am

02/06/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախթայմս էլեկտրոնային հեռուստատեսության «Ֆորում» հաղորդաշարի հյուրերից մեկն եմ: Քննարկում ենք հայոց պետականության 100-ամյա ընթացքին վերաբերող որոշ ...Ավելին...

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...