Հետևե՛ք ինձ Facebook-ում

Հետևեք ինձ Twitter-ում

Հետևեք ինձ Instagram-ում

No images found!
Try some other hashtag or username

Բաժանորդագրվել

Email հասցե*

Արցախի վերաբնակեցման հարցում Սփյուքի միջոցների ներգրավման կարիք կա | armradio.am


Ամսաթիվ՝ 19/07/2017 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներ, Մուլտիմեդիա, Քաղաքականություն

Հարցազրույցս Հայաստանի հանրային ռադիոյին:
Ազատագրված տարածքներում բնակավայրեր ստեղծելու նախաձեռնության 25 ամյակի առիթով այսօր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վերհիշել է 1992 թվականը, երբ ԱԻՄ ինքնուրույն վերաբնակեցման գործընթաց էր իրականացնում: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Քաշաթաղի վարչական շրջանի (նախկին՝ Լաչինի) նախկին ղեկավարն Ալեքսանդր Հակոբյանն էլ, ժամանակին սկսած վերաբնակեցման քաղաքականության մասին խոսելով, նշել է, որ ժամանակին հնարավոր էր ավելին անել, սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագիրը 2003-2004 թվականներին կանգ առավ: Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն էլ «Ռադիոլուրին» պարզաբանել է, որ այսօր էլ վերաբնակեցման պետական ծրագիրն Արցախում գործում է, սակայն լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք է զգացվում:

1992 թվականի մայիսը հիշում ենք հաղթանակներով, սակայն տարին հիշարժան էր նաև գաղթականների հոծ բազմությամբ: Վերհիշելով արցախյան գոյապայքարի տարիները՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատմում է, որ երբ Գորիսի պարետ էր, ինքնուրույն ձեռնարկել է վերաբնակեցման գործ և կարողացել է 6 բնակավայր ստեղծել: Խնդիր էր դրված կանխելու փախստականների հոսքը. «Ստեղծեցին 6 բնակավայր, բայց ադրբեջանական ուժերը հարձակվեցին: Չնայած երկու ամսով էր պարետ հայտարարված, բայց շարունակել է իր գործը: Ցանկացած մարդ, որ այցելի կտեսնի եկեղեցին»:
Լուրջ աջակցության դեպքում նախաձեռնությունը ավելի մեծ արդյունք կապահովեր:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Քաշաթաղի (նախկին՝ Լաչինի) վարչական շրջանի նախկին ղեկավարն Ալեքսանդր Հակոբյան ևս «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծեց ծրագրի շարունակականությունն ապահովելու կարևորությունը։
Ժամանակին սկսած վերաբնակեցման քաղաքականության շրջանակներում հնարավոր էր ավելին անել, սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագիրը 2003-2004 թվականներին կանգ առավ՝ հիշեցնում է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնեա Արեւելքի» բաժնի վարիչ Ալեքսանդր Հակոբյանը:
Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն էլ «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ այսօր էլ վերաբնակեցման պետական ծրագիրն Արցախում գործում է, սակայն լրացուցիչ միջոցներ ներգրավելու կարիք է զգացվում:
Այլ միջոցների, մասնավորապես, Սփյուռքից միջոցների ներգրավման կարիք կա այսօր: Այս պահին վերաբնակեցման գոտիների զարգացման վրա է շեշտը դրվում, քանի որ բնական ու մեխանիկական աճ է գրանցվել վերաբնակեցված տարածքներում այս տարիների ընթացքում: Կյանքի որակի բարելավման մասին ևս հիշում են կառավարությունում:
Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը գոհունակությամբ նշում է, որ այսօր արդեն կառավարության երաշխավորությամբ միկրովարկեր են տրամադրվում Քաշաթաղի բնակիչներին։


Reddit

Պիտակներ՝ | |

Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան, Թամար Սարգսյան՝ պարի միջազգային օրվա առթիվ | ԱՀ հեռուստատեսություն

27/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄշակույթՄուլտիմեդիա
Պարի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է ապրիլի 29-ին, ես ու Թամար Սարգսյանը, որպես «Տնջրե» ավանդական ...Ավելին...

«Ողջույն Արցախ. Արտակ Բեգլարյան». Ադրբեջանի վայրագությունների արձանագրում և միջազգայնացում | ԱՀ հեռուստատեսություն

04/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
Արցախի հանրային հեռուստատեսության «Ողջույն Արցախ» հաղորդման ուղիղ եթերում խոսում ենք 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ...Ավելին...

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսուհետ գործում է թեժ գիծ | artsakhpress.am

03/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում այսօրվանից գործում է շուրջօրյա անվճար թեժ գիծ՝ 77-77 կարճ հեռախոսահամարով: ...Ավելին...

2 տարի անց 100 ժամ տևած պատերազմից | Artsakhtimes.am

02/04/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՄուլտիմեդիաՔաղաքականություն
«Արցախթայմս» առցանց հեռուստատեսության ռեպորտաժն անդրադառնում է Ապրիլյան պատերազմի ռազմաքաղաքական, տեղեկատվական, իրավական և այլ ասպեկտների: Ես՝ որպես ...Ավելին...

Արցախում դրսից եկածների հանդեպ հաճախ ավելի հյուրընկալ են լինում. Արտակ Բեգլարյան | «Հայ ձայն»

30/03/2018 Բաժին՝ Հարցազրույցներ և ելույթներՔաղաքականություն
Հարցազրույցս՝ «Հայ ձայն»-ին: Հայաստանի քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ Արցախի իրավապահ մարմինների միջեւ Արցախում վերջերս տեղի ունեցած միջադեպը ...Ավելին...